Արթուր Ղազինյանի հրաժարականից ՀՅԴ-ում գոհ են
Ներքաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ՂԱԶԻՆՅԱՆԸ հուլիսի 6–ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովին: Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում նա գրավոր դիմումով հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալու հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է կրկին Ազգային ժողովի նախագահը: Սակայն, «Իրավունքի» տեղեկությունների համաձայն, դեռ շաբաթը չլրացած` բավական ուրախ տրամադրություն է «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ–ում: Պատճառն այն է, որ Արթուր Ղազինյանին խորհրդարանում փոխարինելու է ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ ԱՐԳԻՇՏԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: Փաստացի, որքան երերում են «Հայաստան» դաշիքնի հիմքերը, այնքան ավելի ամրանում է խորհրդարանում ՀՅԴ–ն միայնակ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ