Iravunk.com | Զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որն այսօր չունենք եւ չենք էլ ունենալու. Հովհաննիսյան
Երեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ Եսայան Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազան Միացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. Չախալյան Մենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ Դանիելյան Զարուհի Փոստանջյանը ջահակիր էր Երբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ Սարգսյան Հայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա Մկրտչյան Արցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի Թովմասյան Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ Մեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանը

Զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որն այսօր չունենք եւ չենք էլ ունենալու. Հովհաննիսյան

Ներքաղաքական

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունների փաթեթը, ըստ որի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Արցախյան ազատամարտիկ, գնդապետ ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, անդրադառնալով վերոնշյալին, հիշեցրեց Սահմանադրության 155–րդ հոդվածը:

— Այդ սահմանադրական հոդվածում հստակ գրված է, որ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը Գլխավոր շտաբի պետն է, որը մենք այսօր չունենք եւ  չենք էլ ունենալու: Գլխավոր շտաբի պետն ամենաբարձր զինվորական պաշտոնյան է եւ ունի ինքնուրույն զինվորականի կերպար: Մինչդեռ այս իշխանություններին անկախ զինվորական կերպար պետք չէ: Իրենց պետք է, պարզապես, ժողովրդին խաբել` մինչեւ այն իքս ժամը, երբ Ռուսաստանը կթուլանա, ու թուրքերը կհարձակվեն: Արդյունքում իրենք կփախչեն, իսկ ժողովուրդը չի կարողանա վերականգնել իր պաշտպանունակությունը: Արդեն իսկ մեր բանակը համարվում է անմարտունակ, բարոյալքված, հուսալքված: Անմարտունակ, որովհետեւ իր խնդիրները չի կատարում, բարոյալքված, որովհետեւ ոչ մի պարտված բանակ բարոյական հենք չի ունենում, իսկ հուսալքված, որովհետեւ ոչ ոք չի տեսնում վերջը: Նժդեհը ժամանակին զգուշացրել է` «վայ, այն ազգին, որի սպան ուսադիրներ կկրի` հանուն փողի»: Ցավալի է, բայց ասեմ` Երեւանում հանդիպեցի մեր հին գնդապետներից մեկին, դարդ դարդի տվեցինք, ասաց` վերջին իրական դեպքը պատմեմ լսի: Ասում է` 15 օր մարտական հերթապահությունից, բարձր սարերից իջնում է պայմանագրային զինծառայողը, մտնում է գնդի հրամանատարի մոտ, թե` «պարոն հրամանատար, 15 օր մարտական հերթապահության, բքի մեջ անց ենք կացրել, մեզ պարգեւավճար չի՞ հասնում»: Հրամանատարն ասում է. «Արա՛, դու ի՞նչ ես արել, որ քեզ պարգեւավճար տան, ընդամենը հայրենիք ես պաշտպանել, այ, որ ոստիկան լինեիր, Նիկոլին պաշտպանեիր, պարգեւավճար ամեն ամիս կստանայիր: Սա արդեն բանակի հոգեբանությունն է: Բանակը վախենում է պատերազմից, իր հայրենիքը պաշտպանելուց, իշխանությունն էլ վախենում է իր ազգային շահերը պաշտպանելուց: Նիկոլ Փաշինյանն ասում էր` Սեւ լճի համար պատերա՞զմ եմ սկսելու: Պատկերացնո՞ւմ եք մի հրեա ասի` մի՞թե Երուսաղեմը հրեական է, բայց Նիկոլ Փաշինյանը ասաց` այս սարերը, որոնք վեց ամիս ձյունի մեջ են պատված, մեզ պե՞տք են: Այսքանից հետո, եթե նա իշխանության է, ապա այս ազգը ապագա չունեցող է: Մեր բանակի ամենախելացի, պատրաստված տղեն, որը ռուսական պրոֆեսիոնալ ծառայությունը թողած առաջին օրից մասնակցել է պատերազմին, այսօր կալանավորված է, ինչի՞ համար: Խոսքը գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի մասին է:  Իսկ որեւէ մեկը գիտի՞, թե ինչով էր Արցախում զբաղված Արգիշտի Քյարամյանը, որ հիմա գեներալի կոչում է ստացել: Համենայնդեպս, մինչեւ այսօր պատմությանն անհայտ է, թե ինչ է նա արել պատերազմի ժամանակ, միայն մամուլում լուրեր տարածվեցին, որ երբ ԱԱԾ պետի տեղակալ էր, հազար հատ հայկական անձնագրեր են հայտնվել թուրքերի մոտ: Դրա պատասխանը չտրվեց, բայց այսօր գեներալ է ստացել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Երեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода