Եզակի պրոֆեսիոնալների մեջ կարող եմ առանձնացնել լրագրող Գայանե Զարգարյանին, ով միշտ կարողանում է գտնել ոսկե բանալին ու ժանգոտած կողպեքը
Թեմա«ԶԼՄ-ն ուժ է, որով հնարավոր է կոտրել կարծրատիպերն ու ապատեղեկատվությունը, հզոր դաշնակից է` մտածելակերպը փոխելու, խտրականությունը բացառելու ու հանրային իրազեկությունը բարձրացնելու գործընթացում: Իսկ լրագրողները՝ չորրորդ իշխանությունն են, ովքեր ի վիճակի են ճիշտ աշխատանքի դեպքում ինչ-որ մի բան փոխել: Հայաստանյան լրագրողների մեջ պրոֆեսիոնալ ու գործի գիտակ լրագրողներ, ովքեր կարողանում են իսկապես իրենց գրիչը ծառայեցնել հասարակությանը, այսօր, ցավոք, այդքան էլ շատ չեն»,-անդրադառնալով չորրորդ իշխանության դերին, «Իրավունքի» հետ զրույցում ասաց հայտնի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը:
Ապա անդրադառնալով հայաստանյան պրոֆեսիոնալներին փաստաբանը հատուկ առանձնացնում է մեր գործընկերոջը` Գայանե Զարգարյանին, փաստելով.
-Եզակի պրոֆեսիոնալների մեջ կարող եմ առանձնացնել լրագրող Գայանե Զարգարյանին, ով իր գրիչը երբեք չի սակարկել հանուն ինչ-որ անհատի շահի` անխախտ պահելով սկզբունքայնությունը ու մարդկային բարձ, եզակի որակները: Ինձ համար Գայանեն այն լրագրողներից է, ով միշտ կարողանում է գտնել ոսկե բանալին ու ժանգոտած կողպեքը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ