Գոնե մեկ տրամաբանական պատճառ ներկայացրեք մարդկանց՝ մանդատները պահելու այս ինքնամոռաց ելույթներից հետո. Բաբայան
Ներքաղաքական
«Ի սկզբանե ընդդիմության կողմից մանդատներ վերցնելը հիմնավորվում էր նրանով,որ այդկերպ ամեն բան պետք է արվի որ իշխանությունը օր ու արև չտեսնի ու հեռանա: Այսինքն` բոլորիս համար ակնհայտ էր,որ այդ մանդատները ծառայելու են ռեժիմի հեռացման համար: Հիմա ո՞ր ասում են մանդատները ծառայելու են «առանց Նիկոլ Հայաստան» -ին հասնելու համար առնվազն տարակուսելի է: Եթե դա այսպես կոչված իմպիչմենտն է ապա ընդդիմության մանդատները չեն հերիքում,եթե դա սուր ելույթներն են և ճնշումը ԱԺ-ում,կարող ենք արձանագրել,որ դա անում են ընդամենը մի քանի պատգամավոր,մնացածը լուռ են:Եթե դա միջազգային հարթակն է,վստահ կարող եմ ասել,որ մանդատ չունեցող որոշ ընդդիմադիրներ առանց այդ մանդատի ավելի լուրջ հարցեր են լուծում արտաքին օրակարգում երկրի համար քան մանդատ ունեցողները: Լավ էս կապիտուլյանտ իշխանության լկտի,ցինիկ արձագանքներից ու գնահատականներից, հետապնդումներից, ձերբակալություններից հետո, «մինչեւ հաղթանակ տուն չգնալու» ու էսքան ղալմաղալից հետո էլ ո՞ւմն են պետք էդ մանդատները:
Իրոք, արդեն կարծում եմ՝ ժամանակն է գոնե մեկ տրամաբանական պատճառ ներկայացնել մարդկանց մանդատները պահելու այս ինքնամոռաց ելույթներից հետո»