Աննան ու Նիկոլը Մեհրիբան Ալիևային ծննդյան նվեր են անում Աղավնոն ու Բերձորը․ Մալխասյան (hayeli.am) Մեր մասին սուտ չխոսեք, թե չէ ստիպված կլինենք շատերի մասին ճշմարտությունն ասել՝ փաստերով. Էդուարդ Շարմազանով Բերձորը նվիրում են Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը, դե հիմա բացատրեք ու համոզեք, որ սա ծրագիր չէ. Մութաֆյան Արթուր Թովմասյան. Հիշեցնեմ մեծի խոսքերը. «Ուսերին դրված ամեն բան չէ, որ գլուխ է» Երևանի Չեխովի փողոցում երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը». այս խոսքերի հեղինակ արդեն ես եմ. Էդգար Ղազարյան «Սիրտս կրակով լցվավ». ծնվել է Արամ Mp3-ի երրորդ երեխան Ինչու էր Արցախի նախագահն այցելել Ճարտար եւ ինչ են քննարկել համայնքի ղեկավարության հետ Երևանում որդին սպանել է մորը․ ոստիկանության բացահայտումը


Պետք է մեր գրականությունը «զենք» դարձնենք. Հերմինե Ավագյան

Մշակութային

Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում կայացավ «Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական–մշակութային օրերի ծրագիրը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն ՀԵՐՄԻՆԵ  ԱՎԱԳՅԱՆԻ հետ:

— Տիկին Ավագյան, ինչո՞ւ եւ ինչպե՞ս նախաձեռնեցիք այս ժամանակաշրջանում կյանքի կոչել «Ապրելու ձայնը» նախագիծը:

— Հետպատերազմյան Արցախում սա առաջին ծավալուն գրական միջոցառումն էր: Նպատակ ունեինք ցույց տալ, որ անկախ այն հանգամանքից, որ Արցախն այսօր անորոշ ու դժվար օրեր է ապրում, Արցախում ապրող երիտասարդը շարունակում է ստեղծագործել, արարել, գրականության ու մշակույթի լեզվով ասել, որ արցախցին ապրում է: «Ապրելու ձայնը» Արցախի ապրելու ձայնն էր՝ գրականության ու մշակույթի լեզվով: Միջոցառումների ընթացքը մեկնարկեց Ստեփանակերտից եւ հասավ մինչեւ սահմանամերձ Նոր շեն, ապա՝ Աշան, Ճարտար, Մարտակերտ: Այդ ընթացքում Մայր Հայաստանից ու Սփյուռքից Արցախ ժամանեցին գրողներ, գրականագետներ, մշակույթի գործիչներ: Ունեցանք ցուցահանդեսներ, գրական հանդիպումներ, համերգներ, գրական ու ասմունքի մրցույթներ, դասախոսություններ: Փորձեցինք ճանաչել, ներկայացնել մեր կողքին ապրող շնորհալի երիտասարդներին:

— Ինչպիսի՞ միջոցառումներ են անցկացվել ծրագրի շրջանակներում:

— Միջոցառումները բազմազան էին՝ գրական հանդիպում բանաստեղծ Հուսիկ Արայի, բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի, գրականագետ Դավիթ Գասպարյանի հետ, ինչպես նաեւ՝ Արցախի պետական, Նարեկացի, Մեսրոպ Մաշտոց համալսարաններում, այցելություն–հանդիպում բանահավաք, գրող Լեւոն Հարությունյանի տանը, Աշանի եւ Նոր շենի դպրոցներում գրական–մշակութային միջոցառումներ, երիտասարդ քանդակագործներ Մուշեղ Մուսայելյանի եւ Գոռ Իսրայելյանի քանդակների ցուցահանդեսի բացում, Համազգայինի Արցախի գրասենյակի կողմից կյանքի կոչված նկարչության դասընթացների մասնակից մանուկների «Մանկության երանգներ» ցուցահանդեսի բացում, Համազգայինի «Մունք» պարախմբերի, երգիչ Արթուր Խաչենցի համերգներ, մրցանակաբաշխություն, որն ամբողջացավ սիրված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի երգերով: Արցախի գրողների հետ հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ԳՄ նախագահ  Էդվարդ Միլիտոնյանը  եւ ԱՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը: Սփյուռքից եւս ունեցանք մասնակիցներ՝ Լիբանանից Համազգայինի ճեմարանի երկարամյա տնօրեն Տիգրան Ջինբաշյանը եւ Կանադայի «Հորիզոն» թերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:

Ձեր կարծիքով, որքանո՞վ «Ապրելու ձայնը» կկարողանա լսելի դարձնել հենց արցախցու ձայնը: Ի՞նչ սպասելիքներ ունեք ծրագրից:

— Արցախի գրականության մասին պետք է խոսել ոչ միայն հայրենիքում, այլեւ հայրենիքի սահմաններից դուրս, որովհետեւ երբ լռում են զենքերը, սկսում են խոսել գրքերը: Մենք պետք է կարողանանք մեր թշնամուն հակադարձել նաեւ գրականությամբ ու մշակույթով, որովհետեւ պատերազմը միայն սահմանին չէ, պատերազմը նաեւ այս ասպարեզներում է, որտեղ ունեցած հաղթանակները նույնչափ կարեւոր են մեր վաղվա արժանապատիվ օրվա համար: Շատ ուրախ եմ, որ Արցախում կան ստեղծագործող երիտասարդներ, ովքեր կարողացան համախմբվել Համազգայինի շուրջ: Այս միջոցառումները օգնեցին ճանաչել մի խումբ շնորհալի երիտասարդների, ծանոթանալ նոր անունների հետ: Կանադայի «Հորիզոն գրական» թերթը պատրաստակամություն հայտնեց իր էջերում տպագրել մեր երիտասարդների ստեղծագործությունները: Առաջիկայում նաեւ կփորձենք ձեռնամուխ լինել արցախցի երիտասարդ գրողների գործերի թարգմանությամբ ժողովածուի տպագրմանը: Այն, որ ներկա անորոշ պայմաններում Արցախում շարունակում են ծնունդ առնել նոր գրքեր, նոր գրական գործեր, այն, որ մեր շարքերում կան երիտասարդ գրողներ, որոնց գործերը պատերազմից հետո թարգմանվել են, սիրվել են ոչ միայն Արցախում, այլեւ Արցախից դուրս, նաեւ այն, որ արցախցի արվեստագետը կարողանում է իր ստեղծած արվեստի գործերով մասնակցել տարբեր միջազգային մրցույթների ու ցուցահանդեսների, զարմացնել ու հիացնել, արդեն իսկ ապրելու ձայն է, որը պետք է հնչի, տարածվի: Գրականությունը հզոր զենք է, եթե ճիշտ ես օգտագործում: Մենք պետք է մեր գրականությունը «զենք» դարձնենք:

Ինչպե՞ս է հետպատերազմյան Արցախում հանրությունն արձագանքում նմանօրինակ միջոցառումներին:

— Երբ մենք այցելեցինք գյուղեր ու շրջաններ, եւ ես տեսա, թե ինչպես են մարդիկ կարոտով ու ջերմությամբ հանդիպում, զրուցում գրողի հետ, երբ գյուղի դպրոցում արցախցի մանուկներն արտասանեցին Արցախի գրողների ստեղծագործություններից, երբ թոնրահացով դիմավորեցին գրողներին, հասկացա, որ գրականությունը կարող է ապրելու հավատ պարգեւել, հասկացա, որ «Ապրելու ձայնը» պետք է դառնա շարունակական:

— Արցախցու «Ապրելու ձայնը» հետպատերազմական անորոշ հեռանկարի հուսահատ ճի՞չ է, թե՞ պայքարի յուրօրինակ ազդակ:

— «Ապրելու ձայնը» մեր ապրելու ձայնն է, որ փորձեցինք այս օրերին արտահայտել գրականությամբ եւ մշակույթով: Արցախի ապրելու ձայնը պետք է հնչի ոչ միայն հայրենիքում, այլեւ հայրենիքի սահմաններից դուրս, ու այդ ձայնի արձագանքը պետք է լինի այն, որ մեզ գնահատեն մեր գրականությամբ, մեր մշակույթով, մեր արժեքներով: Հավատում եմ, որ «Ապրելու ձայնը» մեկնարկ էր, որ շարունակություն է ունենալու, սա կանչ էր, որը դեռ արձագանք է ունենալու: Սա հետպատերազմյան Արցախում գրական մի նոր ստեղծագործություն էր, որը մրցանակ չի ուզում, որը ուզում է դառնալ ապրելու մասին լավագույն ստեղծագործությունը եւ թարգմանվել բոլոր լեզուներով: «Ապրելու ձայնը» դեռ ճանապարհ է անցնելու ու երբեք չի դառնալու հուսահատության ճիչ…

ՌՈՒԶԱՆՆԱ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

Աննան ու Նիկոլը Մեհրիբան Ալիևային ծննդյան նվեր են անում Աղավնոն ու Բերձորը․ Մալխասյան (hayeli.am)Մեր մասին սուտ չխոսեք, թե չէ ստիպված կլինենք շատերի մասին ճշմարտությունն ասել՝ փաստերով. Էդուարդ ՇարմազանովԲերձորը նվիրում են Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը, դե հիմա բացատրեք ու համոզեք, որ սա ծրագիր չէ. ՄութաֆյանԱրթուր Թովմասյան. Հիշեցնեմ մեծի խոսքերը. «Ուսերին դրված ամեն բան չէ, որ գլուխ է»Երևանի Չեխովի փողոցում երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է ԹուրքիաՊԱՏԱՆԵԿԱՆ ԵԱ. ՍԵՐՅՈԺԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՌԵԿՈՐԴՆԵՐՈՎ ՆՎԱՃԵԼ Է ՀԱՂԹՈՂԻ ՏԻՏՂՈՍԸ«Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը». այս խոսքերի հեղինակ արդեն ես եմ. Էդգար Ղազարյան«Սիրտս կրակով լցվավ». ծնվել է Արամ Mp3-ի երրորդ երեխանԻնչու էր Արցախի նախագահն այցելել Ճարտար եւ ինչ են քննարկել համայնքի ղեկավարության հետԵրևանում որդին սպանել է մորը․ ոստիկանության բացահայտումըՀերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական լուրերըՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի երգերով ողողվեց Տաթեւի երեկոնՃապոնիայում դելֆինը կծել է երկու լողորդիԼոնդոնի Aldi սուպերմարկետը ջրի վաճառքի սահմանափակումներ է մտցրելԱռողջական ինչ խնդիրների մասին կարող են նախազգուշացնել աչքերի տակ ի հայտ եկած մուգ շրջանակներըՀյուսիսային Կորեայի պատգամավորները լաց են եղել՝ տեղեկանալով Կիմ Չեն Ընի հիվանդության մասին (տեսանյութ)Կապիկի ծաղիկի պատճառով վտանգի տակ են հայտնվել հենց կապիկներըԱդրբեջանցի հաքերները հարձակվել են հունական Greek City Times-ի կայքէջի վրա՝ Ալիևի ռեժիմի մասին հոդվածի հրապարակումից հետոԹույլ չենք տա. ՌԴ Դաշնային խորհրդում արձագանքել են Ուկրաինայում «Բայրաքթար»-ների արտադրության գործարանի կառուցմանըԽաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու գործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ–ական Սուրեն ՄանուկյանինՀայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինյանի հաճույքները Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի անկախության համար․ ՕհանյանԱնահիտ Սիմոնյանը մասնակցելո՞ւ է Հայկոյի հիշատակին նվիրված համերգին. մանրամասներ են հայտնի դարձել (լուսանկար, տեսանյութ).Starnews.amԱլիևը հանձնարարել է ադրբեջանցիներով բնակեցնել հայկական Բերձորը, Աղավնոն և Սուսը. ԶԼՄՍումգայիթյան ոճրագործություններից շատերը, ինչպես և մերօրյա «պացիֆիստները», դասեր չքաղեցին․ ԴանիելյանԻրաքցի դերասանուհին դատի է տվել The Economist-ին՝ «գեր կանանց մասին» հոդվածում իր լուսանկարն օգտագործելու համարԵրթուղայինում արդեն ցատկոտելով վարորդի կողմի՞ց են դուրս գալիսՆախկին փոխոստիկանապետին պատկանող առողջարանում տղամարդու դի է հայտնաբերվելՀունգարիան ՌԴ-ում գազի լրացուցիչ մատակարարումների համաձայնություն է ձեռք բերել«Երևանում անվտա՞նգ են. ժամ առ ժամ իրավիճակ է փոխվում, ամեն րոպե մի կարգավիճակ է ջրի երես դուրս գալիս». Հին Շենի գյուղապետԱրայիկ Հարությունյանի կոչը արցախցիներին, եթե անկեղծ է, ապա արցախյան իշխանությունների միակ անելիքն այս պարագայում պետք է լինի մեկը՝ Նիկոլի «դուդուկի տակ պարելուց» հրաժարվելը.Armenian infoԻնչու՞ են սպունգերը լինում տարբեր գույների. Տնային տնտեսուհիների 99 % — ը դա չգիտենԿա՛մ Արցախը կշարունակի մնալ հայկական, կա՛մ ինքներս մեզ կգնդակահարենք, բայց մեր հողում կմնանք. ինչ են մտածում արցախցիներըFrance Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը. Մեսսին բացակայում էՌԴ ԱԳՆ-ն նշել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման պայմանըՏնազուրկ հայը նորից զգաց ոչ այնքան թշնամու, որքան սեփական իշխանության դաժան հարվածի ծանրությունը. Հասրաթյան«Խաղաղ Դոն» ֆիլմի աստղը հայտնվել է հիվանդանոցումՈւկրաինայի բյուջեն ամսական կորցնում է մոտ 5 միլիարդ դոլար․ WSJՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու վերաբերյալ ՊԵԿ հայտարարությունըԷստոնիան օգոստոսի 18-ից կսահմանափակի Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիրՎենեսուելան դադարեցնում է նավթի մատակարարումները Եվրոպա. ReutersՀենց հիմա Բերձորի եւ Աղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում. Նաիրա ԶոհրաբյանՈրքա՞ն հաճախ կարելի է պիցցա ուտելՎարդենիսի սահմանում վերսկսվել են կրակոցներըԸնդդիմությանը ներսից քայքայող ցանկացած մեկը, ակամայից օգնում է թուրքերին` Հայաստանը վերջնականապես կործանելու համար. Արտակ Զաքարյան Ալիևը բացահայտեց Նիկոլի գաղտնիքը.Armenian infoՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում էՕգտակա՞ր է արդյոք գազարը տեսողության համարՕրվա իշխանությունները Հայաստանի ու Արցախի իրական օրակարգին դեմ են. Անդրանիկ Թեւանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ