Աննան ու Նիկոլը Մեհրիբան Ալիևային ծննդյան նվեր են անում Աղավնոն ու Բերձորը․ Մալխասյան (hayeli.am) Մեր մասին սուտ չխոսեք, թե չէ ստիպված կլինենք շատերի մասին ճշմարտությունն ասել՝ փաստերով. Էդուարդ Շարմազանով Բերձորը նվիրում են Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը, դե հիմա բացատրեք ու համոզեք, որ սա ծրագիր չէ. Մութաֆյան Արթուր Թովմասյան. Հիշեցնեմ մեծի խոսքերը. «Ուսերին դրված ամեն բան չէ, որ գլուխ է» Երևանի Չեխովի փողոցում երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը». այս խոսքերի հեղինակ արդեն ես եմ. Էդգար Ղազարյան «Սիրտս կրակով լցվավ». ծնվել է Արամ Mp3-ի երրորդ երեխան Ինչու էր Արցախի նախագահն այցելել Ճարտար եւ ինչ են քննարկել համայնքի ղեկավարության հետ Երևանում որդին սպանել է մորը․ ոստիկանության բացահայտումը


Հայկոն ինձ համար ոչ միայն եղբայր էր, այլ` երկրորդ հայր. երգչի եղբոր բացառիկ զրույցը

Մշակութային

Ամիսներ անց կլրանա մեկ տարին, ինչ հայկական երգարվեստը կորցրեց իր ամենավառ գույներից մեկին՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյին, ով հայկական ժամանակակից երաժշտության զարգացման մեջ մեծ ներդրում եւ ավանդ է ունեցել: Հայկոյի մասին անցյալով խոսելը դժվար, երբեմն էլ գրեթե անհնար է. սիրո երգիչը ամենուր է, նա կենդանի է բոլորիս սրտերում իր երգերով ու թողած հարուստ երաժշտական ժառանգությամբ:

Ինչպես են Հայկոյի ընկերներ պատրաստվում նրա ծննդյան օրվան, ինչ անակնկալ է սպասում Հայկոյի երկրպագուներին, հնարավոր է արդյոք որեւէ կերպ լրացնել Հայկոյի բացը… Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Հայկոյի եղբոր`  «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամի» նախագահ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

Պարոն Հակոբյան, հայտնի է, որ Ձեր եղբոր` սիրված երգիչ Հայկոյի ծննդյան տարեդարձի օրը տեղի է ունենալու մեծ համերգ: Կբացե՞ք մի փոքր փակագծեր համերգի նախապատրաստական աշխատանքների մասին:

— Հայկոյին նվիրված համերգը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին` Մարզահամերգային համալիրում: Այս պահին ընթանում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ` բարձր մակարդակով ներկայանալու համար: Շատ արտիստներ են ցանկություն հայտնել հանդես գալ, այս պահին չմանրամասնելով համերգային ողջ ծրագիրը` կարող եմ միայն վստահ ասել, որ հանդիսատեսը համերգի ընթացքում հնարավորինս զգալու է Հայկոյի շունչը: Մեր ծրագրերում է նաեւ ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» ամենամյա փառատոնը։ Այն նախատեսվում է ամեն տարվա օգոստոսի 25-ից 30-ը:

Շուտով կլրանա մեկ տարի, ինչ մեզ հետ չէ սիրված երգիչը, Ձեր եղբայրըՀնարավո՞ր է առհասարակ որեւէ կերպ, որեւէ ձեւով լրացնել նրա բացակայությունը:

— Գիտեք, հարցը լսելուց անգամ, ինքնին ամբողջ մարմնովս սարսուռ է անցնում, որովհետեւ եղբորս կարոտը լրացնել անհնար է, Հայկոն ինձ համար ոչ միայն եղբայր էր, այլ նաեւ հորս կորստից հետո` երկրորդ հայր էր, ու նրա կորուստը երբեք էլ չի մեղմվի, չի լրացվի որեւէ ձեւով: Մենք եղբայրներով շատ կապված էինք իրար հետ, Հայկոյի դերը իմ կյանքում, որպես ավագ եղբայր անասելի մեծ էր:

Հայկոյին ճանաչողները փաստում են, որ նա ոչ միայն կատարյալ երաժիշտ էր, այլ նաեւ կատարյալ մարդ էր, ընկեր, գործընկեր

— Հայկոն պարզ էր, շիտակ, անմիջական ու ջիգյարով, բոլորին հասնող, նրա դրական կողմերը այնքան շատ են, որ դժվար է որեւէ հատկանիշ առանձնացնել: Նա նույնն էր թե՛ բեմում, թե՛ բեմից դուրս` առօրյա կյանքում: Եղբայրս կեղծել առհասարակ չէր սիրում:

Ի՞նչը կարող էր սիրո երգչին հունից հանել:

— Նա առհասարակ շատ զուսպ էր, շատ դժվար էր նրան հունից հանելը:

Հայկոյի մահից հետո` նրա ընկերների կողմից ջերմությունը պահպանվե՞ց, որով շրջապատված էր նա կենդանության օրոք:

— Իմ եւ Հայկոյի ընկերների մեծ մասը ընդհանուր ընկերներ են, հիմա էլ ամեն բան նույնն է մնացել, միայն եղբորս ֆիզիկական բացակայությունն է, թե չէ հոգով էլ ինքը միշտ մեզ հետ է, մեր զրույցներում, մեր սրտում:

Եվ վերջում` եթե հրաշք լիներ ու մի վայրկյանով հանդիպեիք Հայկոյին, ի՞նչ կասեիք:

— Ամուր կգրկեի ու կասեի` շատ եմ կարոտել...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Աննան ու Նիկոլը Մեհրիբան Ալիևային ծննդյան նվեր են անում Աղավնոն ու Բերձորը․ Մալխասյան (hayeli.am)Մեր մասին սուտ չխոսեք, թե չէ ստիպված կլինենք շատերի մասին ճշմարտությունն ասել՝ փաստերով. Էդուարդ ՇարմազանովԲերձորը նվիրում են Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը, դե հիմա բացատրեք ու համոզեք, որ սա ծրագիր չէ. ՄութաֆյանԱրթուր Թովմասյան. Հիշեցնեմ մեծի խոսքերը. «Ուսերին դրված ամեն բան չէ, որ գլուխ է»Երևանի Չեխովի փողոցում երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է ԹուրքիաՊԱՏԱՆԵԿԱՆ ԵԱ. ՍԵՐՅՈԺԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՌԵԿՈՐԴՆԵՐՈՎ ՆՎԱՃԵԼ Է ՀԱՂԹՈՂԻ ՏԻՏՂՈՍԸ«Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը». այս խոսքերի հեղինակ արդեն ես եմ. Էդգար Ղազարյան«Սիրտս կրակով լցվավ». ծնվել է Արամ Mp3-ի երրորդ երեխանԻնչու էր Արցախի նախագահն այցելել Ճարտար եւ ինչ են քննարկել համայնքի ղեկավարության հետԵրևանում որդին սպանել է մորը․ ոստիկանության բացահայտումըՀերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական լուրերըՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի երգերով ողողվեց Տաթեւի երեկոնՃապոնիայում դելֆինը կծել է երկու լողորդիԼոնդոնի Aldi սուպերմարկետը ջրի վաճառքի սահմանափակումներ է մտցրելԱռողջական ինչ խնդիրների մասին կարող են նախազգուշացնել աչքերի տակ ի հայտ եկած մուգ շրջանակներըՀյուսիսային Կորեայի պատգամավորները լաց են եղել՝ տեղեկանալով Կիմ Չեն Ընի հիվանդության մասին (տեսանյութ)Կապիկի ծաղիկի պատճառով վտանգի տակ են հայտնվել հենց կապիկներըԱդրբեջանցի հաքերները հարձակվել են հունական Greek City Times-ի կայքէջի վրա՝ Ալիևի ռեժիմի մասին հոդվածի հրապարակումից հետոԹույլ չենք տա. ՌԴ Դաշնային խորհրդում արձագանքել են Ուկրաինայում «Բայրաքթար»-ների արտադրության գործարանի կառուցմանըԽաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու գործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ–ական Սուրեն ՄանուկյանինՀայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինյանի հաճույքները Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի անկախության համար․ ՕհանյանԱնահիտ Սիմոնյանը մասնակցելո՞ւ է Հայկոյի հիշատակին նվիրված համերգին. մանրամասներ են հայտնի դարձել (լուսանկար, տեսանյութ).Starnews.amԱլիևը հանձնարարել է ադրբեջանցիներով բնակեցնել հայկական Բերձորը, Աղավնոն և Սուսը. ԶԼՄՍումգայիթյան ոճրագործություններից շատերը, ինչպես և մերօրյա «պացիֆիստները», դասեր չքաղեցին․ ԴանիելյանԻրաքցի դերասանուհին դատի է տվել The Economist-ին՝ «գեր կանանց մասին» հոդվածում իր լուսանկարն օգտագործելու համարԵրթուղայինում արդեն ցատկոտելով վարորդի կողմի՞ց են դուրս գալիսՆախկին փոխոստիկանապետին պատկանող առողջարանում տղամարդու դի է հայտնաբերվելՀունգարիան ՌԴ-ում գազի լրացուցիչ մատակարարումների համաձայնություն է ձեռք բերել«Երևանում անվտա՞նգ են. ժամ առ ժամ իրավիճակ է փոխվում, ամեն րոպե մի կարգավիճակ է ջրի երես դուրս գալիս». Հին Շենի գյուղապետԱրայիկ Հարությունյանի կոչը արցախցիներին, եթե անկեղծ է, ապա արցախյան իշխանությունների միակ անելիքն այս պարագայում պետք է լինի մեկը՝ Նիկոլի «դուդուկի տակ պարելուց» հրաժարվելը.Armenian infoԻնչու՞ են սպունգերը լինում տարբեր գույների. Տնային տնտեսուհիների 99 % — ը դա չգիտենԿա՛մ Արցախը կշարունակի մնալ հայկական, կա՛մ ինքներս մեզ կգնդակահարենք, բայց մեր հողում կմնանք. ինչ են մտածում արցախցիներըFrance Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը. Մեսսին բացակայում էՌԴ ԱԳՆ-ն նշել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման պայմանըՏնազուրկ հայը նորից զգաց ոչ այնքան թշնամու, որքան սեփական իշխանության դաժան հարվածի ծանրությունը. Հասրաթյան«Խաղաղ Դոն» ֆիլմի աստղը հայտնվել է հիվանդանոցումՈւկրաինայի բյուջեն ամսական կորցնում է մոտ 5 միլիարդ դոլար․ WSJՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու վերաբերյալ ՊԵԿ հայտարարությունըԷստոնիան օգոստոսի 18-ից կսահմանափակի Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիրՎենեսուելան դադարեցնում է նավթի մատակարարումները Եվրոպա. ReutersՀենց հիմա Բերձորի եւ Աղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում. Նաիրա ԶոհրաբյանՈրքա՞ն հաճախ կարելի է պիցցա ուտելՎարդենիսի սահմանում վերսկսվել են կրակոցներըԸնդդիմությանը ներսից քայքայող ցանկացած մեկը, ակամայից օգնում է թուրքերին` Հայաստանը վերջնականապես կործանելու համար. Արտակ Զաքարյան Ալիևը բացահայտեց Նիկոլի գաղտնիքը.Armenian infoՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում էՕգտակա՞ր է արդյոք գազարը տեսողության համարՕրվա իշխանությունները Հայաստանի ու Արցախի իրական օրակարգին դեմ են. Անդրանիկ Թեւանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ