Մահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը
Միջազգային
63 տարեկանում մահացել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մոհամմեդ Սանուսի Բարկինդոն։ Այս մասին Twitter-ում հայտնել է Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայի (NNPC) ղեկավար Մալլամ Մելե Քյարին։
Բարկինդոն ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի օգոստոսից, իսկ 2006 թվականին եղել է նաև կարտելի ղեկավարի պաշտոնակատարը: 15 տարի նա եղել է նաև Նիգերիայի ՕՊԵԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ։ Բացի այդ, նա 23 տարի աշխատել է NNPC-ում: