Ռոնալդուն շարունակում է բոյկոտել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումները
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է բոյկոտել հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի մարզումները։ Ռոնալդուն չի վերադարձել Անգլիա արձակուրդից հետո, որն ավարտվել է հուլիսի 4-ին։ Նա մարզվում է Պորտուգալիայում։
Ռոնալդուն իր գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել է տարբերակներ փնտրել «Մանչեսթեր Յունայթեդ» չվերադառնալու եւ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր ունեցող թիմ տեղափոխվելու համար, հաղորդում է ESPN-ը։
Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում եւ ճանաչվել ակումբի լավագույն խաղացողը երկրպագուների վարկածով։ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։