Չինաստանը մերժել է Պուտինին
Միջազգային
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրաժարվել է այցելել Ռուսաստան՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերի։ Այս մասին հաղորդում է «Ազատ Ասիա» ռադիոկայանը (RFA):
Ռուսաստանի ղեկավարը Սիին հրավիրել է հունիսի 15-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Սակայն Չինաստանի նախագահը մերժել է Պուտինի առաջարկը՝ ասելով, որ մոտ ապագայում դժվար կլինի այցելել Ռուսաստան՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ։
Հունիսին Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ֆինանսական, արդյունաբերական և էներգետիկ ոլորտներում։ Փոխգործակցությունը տեղի կունենա` «հաշվի առնելով համաշխարհային տնտեսության իրադրությունը, որն ավելի է բարդացել Արևմուտքի անօրինական պատժամիջոցների քաղաքականության պատճառով»։ Քաղաքական գործիչներն անդրադարձել են նաև ռազմական և ռազմատեխնիկական կապերի զարգացմանը։