Մենք բոլորս, հիմա մեզ պիտի հարց տանք...ինչ ենք անում մենք.ամենքս մեր Տեղում, որ Տղերքը նորից չպակասեն մեզանից, որ նորից սեւազգեստ մայրեր չունենանք
Թեմա«Մենք բոլորս, հիմա մեզ պիտի հարց տանք... անհայրենիքները հազար ու մեկ անգամ... իսկ ինչո՞վ ենք մենք զբաղված՝ Զինվորի Թիկունքում։ Ինչ ենք անում մենք.ամենքս մեր Տեղում, որ Տղերքը նորից չպակասեն մեզանից, որ նորից սեւազգեստ մայրեր չունենաք, որ նորից չմոխրանանք, որ նորից մեր վերքը չարնահոսի…»,-անդրադառնալով թշնամու օր-օրի մեծացող ախորժակին, ասել է մեր գործընկեր, «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող, հանրությանը՝ զինվորին, բանակն ու եկեղեցին մշտապես օբյեկտիվ լուսաբանելով հայտնի լրագրող, Newsmedia.am էլ․ օրաթերթի հիմնադիր-ղեկավար Գայանե Զարգարյանը, ընդգծելով.
-Շարունակվող ռազմական ագրեսիան ցույց է տալիս, որ ադրբեջանա-թուրքական կոալիցիայի վերջնական նպատակը հայկական պետականությանը ջախջախիչ հարված հասցնելն է, ու Ալիև-Էրդողան բռնապետերի ցեղասպանական նկրտումները իրականացնելը: