«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք» Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակ

Տրամաբանական եմ համարում, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում․ Ռուբինյան

Հասարակություն

Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից ի վեր առաջին անգամ ունենք հստակ պայմանավորվածություններ, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Վիեննայում հուլիսի 1-ին Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ անցկացված թվով արդեն չորրորդ հանդիպմանը։

Անդրադառնալով նրան, որ կողմերը այդ օրը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, Ռուբեն Ռուբինյանը հստակեցրեց, որ երրորդ երկիր ասելով հասկանում են բոլոր երկրները, բացի Հայաստանից և Թուրքիայից:
«Այսպիսի գործընթացներում շատ կարևոր է պայմանավորվածությունների իրագործումը, իսկ երբ խոսքը առաջին պայմանավորվածությունների մասին է, էլ ավելի կարևոր է դրանց ժամանակին իրագործումը, քանի որ դրանց իրագործումը կստեղծի վստահություն, չիրագործման դեպքում դա կխաթարի գործընթացը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Վիեննայում կողմերը նաև պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։

Ռուբինյանը նշել է, որ Վիեննայում ձեռք է բերվել քաղաքական որոշում, իսկ տեխնիկական դետալները՝ սահմանի հատման վայրը, ռեժիմ և այլն, դեռ պետք է աշխատանքային կարգով համաձայնեցվեն երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջոցով։

Դիտարկմանը, թե ինչ ենք հասկանում՝ ասելով, որ այդ պայմանավորվածությունները պետք է կատարվեն ամենասեղմ ժամկետներում, Ռուբինյանն ասել է, որ կոնկրետ ժամկետ չի կարող ասել։ «Ես տրամաբանական եմ համարում, որ այդ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում»,– ասել է նա։

Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ արդեն մոտ կես տարի առաջ է մեկնարկել կարգավորման այս գործընթացը, սակայն փաստ է, որ այսօր Հայաստանի և Թուրքիայի սահմանը բաց չէ, և դրա պատճառը Հայաստանում չէ, որ պետք է փնտրել։ «Բայց նաև փաստ է, որ առաջին անգամ է, որ մենք ունենք պայմանավորվածություն։ Եթե այդ պայմանավորվածությունը իրագործվի, կարելի կլինի ասել, որ մի կարևոր քայլ առաջ ենք արել այս գործընթացում»։

Հայաստանի հատուկ ներկայացուցիչը նաև ասել է, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է ցամաքային սահմանը բացել նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Ըստ նրա՝ եթե Թուրքիան առաջարկում է բանակցություններ վարել Թուրքիայում կամ Հայաստանում, կամ հայ պաշտոնյաներին հրավիրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու (այն արդեն տեղի է ունեցել), ապա տրամաբանական կլիներ, որ Թուրքիան համաձայներ նաև այս քայլին։

Հարցին, թե եղել է դեպք, որ հանդիպումների ընթացքում թուրք բանագնացը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապի Ադրբեջանի հետ, Ռուբինյանն ասել է, որ նման բան չի եղել։ «Ոչ, այս երկու գործընթացները անջատ են»,– ասել է նա՝ հավելելով, որ այդուհանդերձ, թուրք տարբեր պաշտոնյաների կողմից արվող հրապարակային հայտարարությունները կարող են նման տպավորություն ստեղծել, ինչը դրական չի կարող ազդել կարգավորման գործընթացի վրա։

Ռուբեն Ռուբինյանը նաև անդրադարձել է ընդդիմության պնդումներին, թե այս իշխանությունները Հայաստանը տանում են թրքացման։ Նա նշել է, որ ընդդիմության պնդումները հիմնավորված չեն, չկա որևէ փաստ այդ մասին։ Հաղորդավարի հարցին, թե արդյոք թուրքերը չեն պարտադրում հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, Ռուբինյանը բացասական պատասխան է տվել։

Ի պատասխան հաղորդավարի հարցի, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ընդդիմության հայտարարությունները օգնո՞ւմ են, թե խանգարում, Ռուբինյանն ասել է, որ դրանք ո՛չ օգնում են, ո՛չ էլ խանգարում են։



«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода