Պատերազմն ու գնաճը չէին լինի, եթե ես լինեի նախագահ. Թրամփ
ՄիջազգայինԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը երբեք չէր լինի, եթե ինքը մնար նախագահ։ Այս մասին նա գրել է իր սեփական Truth Social սոցցանցի իր էջում։ Այս մասին գրում է axios.com-ը:
«Ես գիտեմ, որ ԱՄՆ-ի համար այժմ ամեն ինչ լավ չի ընթանում. Եվրոպայում վերահսկողությունից դուրս եկած լայնամասշտաբ պատերազմ, և ամենաբարձր գնաճը: Այս սարսափելի իրադարձություններից ոչ մեկը չէր լինի, եթե ես լինեի նախագահ»,- գրել է Թրամփը։