Iravunk.com | Եթե Հայաստանը պատրաստ է, Միութենական պետությունը դեմ չի լինի իր կազմում ընդունել. Սաֆրանչուկ
«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի Նիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասին Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանով ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու

Եթե Հայաստանը պատրաստ է, Միութենական պետությունը դեմ չի լինի իր կազմում ընդունել. Սաֆրանչուկ

Հանդիպում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ դիմելով Ռուսաստանի եւ Բելառուսի ռեգիոնների 9–րդ ֆորումի մասնակիցներին` ասաց, որ հավաքական Արեւմուտքի աննախադեպ քաղաքական եւ պատժամիջոցների ճնշումներն իրենց մղում են արագացնել միավորվելու գործընթացները: Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծեց, որ Խորհրդային Միության նախկին անդամ երկրները պետք է անկեղծորեն ձգտեն մերձանալ ռուս–բելառուսական միութենական պետությանը, «եթե իհարկե ցանկանում են պահպանել իրենց ինքիշխանությունն ու անկախությունը»: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն ԻՎԱՆ ՍԱՖՐԱՆՉՈՒԿԻ հետ:

— Պարոն Սաֆրանչուկ, հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը մաս կկազմի Ռուսաստան–Բելառուս Միութենական պետության:

— Երեւի, ավելի շուտ ես պետք է Ձեզ հարցնեմ, թե որքանով է Հայաստանը պատրաստ մտնել Միութենական պետության կազմի մեջ: Այս տարվա գարնանը հստակ հայտարարություն եղավ, որ նաեւ ուրիշ պետություններ ունեն  հնարավորություն` միանալ Միութենական պետությանը: Մինչ այդ, տպավորություն էր, որ այն վերաբերում է միայն Ռուսաստանին եւ Բելառուսին: Իսկ թե ինչպիսի ժամանակահատվածում, եւ ով կարող է դրան մաս կազմել, ես նման հայտարարություն անելու պատասխանատվություն չեմ վերցնի ինձ վրա: Բայց եթե Հայաստանը պատրաստ է, Միութենական պետությունը դեմ չի լինի իր կազմում ընդունել: Մեւնույն ժամանակ, Միութենական պետությունը ոչ մեկին չի պատրաստվում իր ձեւաչափը փաթաթել որեւէ մեկի վզին կամ ստիպելով մտցնել իր կազմի մեջ: Հիմա կան շատ խոսակցություններ այն մասին, որ Միութենական պետությունը խոր ինտեգրացիայի մոդել է, որը հետագայում ավելի լայն մասշտաբ կստանա: Այս առումով Միութենական պետությանն այլ երկրների միանալու մասին խոսակցությունները սկսել են էլ ավելի ակտիվ հնչել, մինչդեռ նախկինում այդպես չէր: Բայց էլի եմ շեշտում` կոնկրետ ով եւ երբ կարող է միանալ Ռուսաստան–Բելառուս Միութենական պետությանը, ես չեմ կարող ասել:

— Իսկ ի՞նչ է լինելու Արցախի հարցը: Ռուսաստանն ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համախագահները` ԱՄՆ–ն եւ Ֆրանսիան, չեն ցանկանում իրենց հետ աշխատել: Հետեւապես, ո՞ր ձեւաչափում փնտրել խնդրի լուծման բանալին:

— Ընդհանուր առմամբ` արեւմտյան երկրների ներգրավվածությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում  նվազում է: Այս առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկումը, մեխանիզմներն ու գլոբալ առումով միջնորդական առաքելության այսպիսի ընթացքը բնական է: Իսկ որոշումները տարբեր տեղերում, այդ թվում Արցախի հարցում, ամենայն հավանականությամբ` պետք է լուծվի տարածաշրջանային ձեւաչափով: Հասկանում եմ, որ Հայաստանն ունի շատ միջազգային հարաբերություններ եւ նրան թվում է, թե ոչ տարածաշրջանային երկրների ու խաղացողների ներգրավվածությունը կարող է Հայաստանի շահերից ելնել:

— Դուք, ըստ էության, ակնարկում եք 3+3 ձեւաչափի մասին` հարցը լուծել Ռուսաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան շրջանակում: Որքանո՞վ այն կարող է ելնել Հայաստանի շահերից:

— Այո՛, հենց այդ ձեւաչափը նկատի ունեմ, որը շատ հայ փորձագետներ քննադատում են ու կարծում, որ սա ոչ թե 3+3 է, այլ` 5+1: Բայց ես կարծում եմ` սա ընդհանուր գործընթաց է, եւ որոշումները դառնում են տարածաշրջանային: Ցավում եմ, որ այս շրջանակ Հայաստանը մտնում է անհաջող պատերազմից հետո` թուլացած ռազմական դիրքերով, ինչը, իհարկե, շատ հայերի դրդում է կարծել, որ տարածաշրջանային ձեւաչափում լուծումները կարող են լինել ավելի վատը, քան նախորդ ձեւաչափում էր: Այս տեսակետին ես վերաբերվում եմ ըմբռնումով եւ ցավով, բայց, ամեն դեպքում, ըստ իս, արտաքին խաղացողները պրակտիկորեն չեն կարող նպաստել հարցի լուծմանը, եւ Հայաստանը ստիպված է լինելու գտնելու կապեր տարածաշրջանային խաղացողների հետ:

Նշենք, որ Իվան Սաֆրանչուկը՝ «Վալդայ» միջազգային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւի հետ միասին, գտնվում էր Երեւանում՝ մասնակցելու  «Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայությունն Ուկրաինայում եւ դրա ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպել էր Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անումՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода