Ձեւավորվեց Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը
Ներքաղաքական
Երեւանում կայացավ կլոր սեղան՝ «Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայությունն Ուկրաինայում եւ դրա ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» թեմայով, որին մասնակցեցին ռուսաստանյան առաջատար փորձագետներ՝ «Վալդայ» միջազգային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւը եւ ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկը, ինչպես նաեւ հայաստանյան քաղաքագիտական, փորձագիտական եւ քաղաքական շրջանակների մի շարք ներկայացուցիչներ:
Մինչ թեմայի քննարկմանն անցնելը՝ քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն ազդարարեց Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ձեւավորման մասին, որի անդրանիկ միջոցառումն էլ վերոնշյալ կլոր-սեղանն էր՝ Ռուսաստանից ժամանած հայտնի հյուրերով եւ Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության Հիմնադրամի օժանդակությամբ:
«Մենք մի քանի լրագրող-փորձագետներով որոշել ենք հիմնել այս կենտրոնը, որը զբաղվելու է Հայաստանի արտաքին քաղաքականությամբ եւ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներով», - ընդգծեց Հ. Խալաթյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ