Հանկարծ «չշեղվեք», թե չէ կարող է ձեր բարեկամ թուրքերը բարկանան. Արման Աբովյան Սուրեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները սկիզբ են առել դեռեւս ամիսներ առաջ. ՀՅԴ Միանում ենք դեսպան ​Էդգար Ղազարյանի առաջարկներին. հայտարարություն Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում տեղի կունենա «Եղբորս» երգի շնորհանդեսը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայրենազրկման հոմանիշ է դարձել մեզ համար. Թագուհի Թովմասյան Եկեք Աղավնո եւ ես երաշխավորում եմ, որ կբեկենք գործողությունների ընթացքը. Սուրեն Պետրոսյան Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցու վրայից հեռացվում են խաչերը «Շատ գեղեցիկ զույգ»․ Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի ջերմ լուսանկարը Օգոստոսի 12-ին կմեկնարկի «Սիմֆոնիկ Երեւան» փառատոնը «Սեր»․ Գեւորգ Մկրտչյանի եւ սիրելիի ջերմ լուսանկարը


Հան­րա­հա­վաք անել, որին գա­լիս է 1500 հո­գի, այ­լեւս դառ­նում է անի­մաստ. Արմեն Բադալյան

Ներքաղաքական

Ինչ ձեռքբերումներ ու ձախողումներ ունեցավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումը շուրջ երկուամսյա պայքարից հետո, ըստ քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ, պետք է բաժանել մի քանի փուլերի:

— Առաջին փուլը պայմանականորեն սկսվեց այն ժամանակ, երբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նստեց Ազատության հրապարակում, այնուհետեւ մայիսի 4–ին տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այդ ընթացքում երեւում էր, որ նրանք, ովքեր պլանավորել են գործընթացը, բավականին այս փուլի համար հաջող պլանավորում էին կատարել: Այսինքն՝ սցենարը գրված էր, խնդիրներն ու նպատակները հասկանալի էին, եւ դրա համար տեսնում էինք, որ այս գործընթացը բավականին լավ իրականացվում էր, ժողովրդի մեջ ոգեւորություն առաջացավ: Ըստ էության, իրականացվեց պայքարի տաքացման գործընթաց, ապա հանրահավաք, ինչն այս փուլի գագաթնակետն էր: Խնդիրը Լաոյին արթնացնելն էր, հայրենասիրական, հակաթուրքական տրամադրություններ գեներացնելը, ինչի շնորհիվ արդեն երթերին ու հանրահավաքներին մշտական մասնակցող 15–20 հազարանոց խումբ էր ձեւավորվել, երբեմն նաեւ հասնում էր 30 հազարի: Փաստացի խնդիրը Լաոյին արթնացնելն էր եւ նա արթնացավ, ինչը  ձեռքբերում էր: Նաեւ ձեռքբերում էր այն, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքումը, որը լինելու էր ի վնաս մեզ, հաջողվեց փոխարինել  սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներով: Բայց դրանից հետո պետք է երկրորդ փուլ մտներ պայքարը, եւ Լաոն հզորանար, ինչի համար պետք է տարբեր դժգոհ սոցիալական խմբերի հետ աշխատանք տարվեր, որպեսզի միանային քաղաքացիական անհնազանդության ակցիաներին, եւ պայքարը տարածում գտներ, ինչը տեղի չուենցավ:

— Ձեր գնահատմամբ` ինչո՞վ էր պայմանավորված, որ երկրորդ փուլը չկարողացավ շարժումը հաջողությամբ հաղթահարել:

— Մայիսի 4–ից նկատվեց, որ շարժումը կրում է իներցիոն բնույթ, եւ տպավորություն էր, որ թղթի վրա գրիչով, հստակ կետերով գրել էին, թե ինչ են անելու մինչեւ մայիսի 4–ը, իսկ դրանից հետո գրված չէր, թե ինչ են անելու: Հետո իներցիոն ընթացքը մի պահ մի քիչ ակտիվացավ, այնուհետեւ նորից դանդաղեց: Ընդհանրապես, երբ շարժումը իներցիայով է գնում, միշտ գնում է դեպի անկման: Վերջին հանրահավաքներին 1500–2000 հոգի էր մասնակցում, հանրահավաքները դառնում են հանրահավաք հանրահավաքի համար: Տեխնոլոգիական տեսակետից բավականին բացթողումներ կային: Օրինակ, անհասկանալի էր, թե ինչու էին փողոցային անհնազանդության ժամանակ փակվում ճանապարհները ոչ թե ժամը` 08:30–ից, այլ ժամը` 12:30–ից, այսինքն` ընդմիջման ժամին:  Նույնքան անհասկանալի էր, որ փողոցի կեսը փակելը: 2018–ին կարեւոր նշանակություն ունեցավ մետրոյի մուտքերը փակելը, իսկ այս անգամ այն ձեւական բնույթի էր: Ինչ վերաբերում է վրաններին, վերջում արդեն դրանք սկսել էին կաշկանդել: Վրանները Լաոյին արթնացնելու խնդիր էին լուծում, բայց հետո արդեն մարդիկ գերի էին դարձել այդ վրաններին, ու կար մտավախություն, որ դրանք հանելով` տպավորություն կստեղծվի, որ էլ իրենք չկան: Պրոբլեմատիկ դարձավ նաեւ մարզերի հետ աշխատանքը, ինչը եւս հաջող ընթացք չունեցավ:

«ԵԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ 100 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԵՐԱՇԽԻՔ ՏՎԵՑ, ԻՄԱՑԵ՛Ք, ՈՐ ՍՈՒՏ Է ԽՈՍՈՒՄ»

— Հանրային դիսկուրսում հիմնական քննարկման թեման այսօր այն է, որ «Լաոն անկարող է, Չալոն` դավաճան»: Իսկ այս ամենից դուրս կարճաժամկետ առումով ի՞նչ ելքեր են հնարավոր: Օրինակ` Արթուր Վանեցյանն առանձնացավ շարժումից, ըստ Ձեզ, մենակ հպարտի կեցվածքով նոր պայքար ձեւավորելը պտուղ կտա՞:

— Նախ համամիտ չեմ այն մտքի հետ, թե Լաոն անուժ է, հակառակը` Լաոն ուժեղ է, բայց պետք է նրան էլ ավելի ուժեղացնել: Բայց դրա փոխարեն` շարժումն իներցիայի  բնույթով ընթացավ ու թուլացավ: Այնպես որ, Լաոն կայուն էր ու թույլ չէր: Ինչ վերաբերում է այլ ուժերին, ոչ ոք չի խանգարում այսօր նույն Արթուր Վանեցյանին կամ լրիվ ուրիշ ուժերի որեւիցե գործողություններ իրականացնել, հանրահավաքներ անել Ազատության հրապարակում կամ որեւիցե այլ տեղ: Այն տեսակետը, թե պայքարի մենաշնորհ է վերցրել «Դիմադրության» շարժումը, ուրիշներին չեն թողնում, մտացածին է: Իսկ ո՞ւմ ձեռքն են բռնել, որեւիցե խնդիր չկա, եթե որեւէ ուժ այսօրվա դրությամբ գտնում է, որ ինքը բավականին ուժեղ է եւ կարող է հասարակությանն իր հետեւից տանել` իր քաղաքական  նպատակներին հասնելու համար` կլինի  իշխանափոխություն, թե այլ խնդիր, հարց չկա, կարող են իրականացնել: 

— Պարոն Բադալյան, բայց հարցը հենց այստեղ է` իրականում կարո՞ղ են, թե` ոչ:

— Կարող են, թե` ոչ, գուշակություն չեմ կարող անել: Եթե լուրջ հաշվարկեն, լուրջ գործողություններ անեն, բոլորն էլ ամեն ինչ կարող են անել: Դրա համար պետք է ուղղակի տեսնել, թե այդ ուժն ունի՞ համապատասխան ռեսուրսներ, թե՝ ոչ, որովհետեւ այս 30 տարվա ընթացքում այնքան այդպիսի ուժեր եմ տեսել, որ ասել են` «ուրիշի մոտ չստացվեց, բայց ահա մենք հիմա կտեսնեք, թե ինչ ենք անում», իսկ երկու օր հետո մոռացվել են: Դրանց մասին ոչ ոք էլ չի հիշում: Եթե գործողություն ես փորձում նախաձեռնել, դրա համար նախ առաջինը պետք է հաշվարկես՝ դու ինչ ես ուզում, ծրագիր գրես, որից հետո դու հասկանաս` համապատասխան նպատակներին հասնելու  ռեսուրսներ ունես, թե՝ ոչ: Ընդ որում` անգամ համարժեք ռեսուրսների առկայությունը եւ ճիշտ գործողությոնների իրականացումը դեռեւս երաշխիք չէ, որ դու հաջողություն կունենաս: Կարող ես շատ ճիշտ ծրագիր գրել, համարժեք ռեսուրսներ ունենալ, բայց նպատակին չհասնել, որովհետեւ հանկարծ  ինչ–որ ուրիշ խնդիր առաջ գա: Այնպես որ, որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ եթե դու 100 տոկոսանոց ճիշտ գործես, կունենաս 100 տոկոսանոց արդյունք: Եթե որեւէ մեկը 100 տոկոսանոց երաշխիք տվեց, իմացե՛ք, որ սուտ է խոսում:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԻ ՄՈԲԻԼ ԱՇԽԱՏԵԼ, ԻՆՉԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՐՁԵԼ»

— Մեկ շաբաթյա ընդմիջումից հետո` այսօր` հուլիսի 1–ին «Դիմադրություն» շարժումը կրկին հանրահավաք է հրավիրել: Այս փուլում ի՞նչ կարելի է ակնկալել ընդդիմության այս գործելակերպից:

— Էլի եմ ասում` չպետք է լինի հանրահավաք` հարահավաքի համար: Հիմա սկսվել է ընդդիմության երկրորդ ոչ ճիշտ գործողությունը: Ինչպես վրանները սկզբում ճիշտ էին` Լաոյին արթնացնելու համար, իսկ հետո հոգեբանորեն խանգարում էին, հիմա նույն երեւույթը նկատվում է հանրահավաքների համար: Հանրահավաք անել, որին գալիս է 1500 հոգի, այլեւս դառնում է անիմաստ: Դրա իմաստն է կորում: Հանրահավաքը տեխնոլոգիա է, որը հիմնականում ուժի ցուցադրում է, քանի որ  կոմունիկացիայի դեր չի կատարում: Առաջ այն նաեւ կոմունիկացիայի դեր էր կատարում, իսկ հիմա սոցիալական ցանցեր կան, ինչ ուզում ես, նույն  րոպեին քո ասածը հասցնում ես ընտրազանգվածիդ: Բայց երբ դու գնում ես 1000–1500 հոգանոց հանրահավաք ես անում, ոչ մի խնդիր չի լուծվում: Պետք չէ հանրահավաք անել` զուտ ասելու համար, որ դու կաս:

— Այս իրավիճակում ինչպե՞ս վարվի ընդդիմությունը, որպեսզի Ձեր ասած` անիմաստ չդառնան իրենց կողմից իրականացվող քայլերն ու գործողությունները:

— Նախ ընդդիմությունը պետք է սովորի մոբիլ աշխատել, սա  բավականին լուրջ խնդիր է դարձել նաեւ Հայաստանի նախորդ 30 տարիների ընդդիմության համար: Երբ մի բան տեսնում ես, որ չի ստացվում, որոշակի գործողություն սխալ ես անում,  կարող ես ոչ թե մեկ–երկու ամիս հետո, այլ շատ արագ  ուղղել այն, որովհետեւ քաղաքական գործընթացներում ամենակարեւորը ժամանակի ռեսուրսն է: Եթե ինչ–որ գործողություն դու կարող էիր անել պայմանականորեն ասած՝ մայիսի 5–ին, դու կստանայիր շատ ավելի մեծ արդյունք, քան այդ նույնն անես հուլիսի 5–ին: Այդ ժամանակ այն կարող է զրո արդյունք ունենալ, իսկ սեպտեմբերի 5–ին կարող է այլեւս իմաստ չունենա ընդհանրապես որեւէ բան անել: Պետք է այս ամենից դասեր քաղել, ծրագիր գրել, նայել, թե տվյալ ժամանակաշրջանում խաղի ինչ կանոններ կան: Կարող է նույն տեխնոլոգիան Չեխիայում կամ Ավստրիայում արդյունք տա, բայց Հայաստանում արդյունք չտա, որովհետեւ իշխանությունը խաղի իր կանոններն ունի: Ընդդիմության ծրագիրը պարտադիր պետք է օրվա իշխանության խաղի կանոններին համահունչ լինի, որպեսզի այնպես չստացվի, որ մտնես ռինգ եւ տեսնես, որ դիմացինդ բոքս է խաղում, դու ընդամենը՝ շախմատ: Եթե այս ամենը ճիշտ հաշվարկվի, հավատացեք, շատ ավելի  հեշտ կարող է իշխանափոխություն լինել, քան շատերը սպասում են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ռուս խաղաղապահներից բացի Արցախում այլ երկրների խաղաղապահների ներգրավումը կարող է «պայթեցնել» տարածաշրջանը. ԲաբայանՀանկարծ «չշեղվեք», թե չէ կարող է ձեր բարեկամ թուրքերը բարկանան. Արման ԱբովյանՍուրեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները սկիզբ են առել դեռեւս ամիսներ առաջ. ՀՅԴՄիանում ենք դեսպան ​Էդգար Ղազարյանի առաջարկներին. հայտարարությունԱրփինե Դալալյանը ավարում է մարզական կարիերանՍտեփանակերտի Ազատամարտիկների պուրակում տեղի կունենա «Եղբորս» երգի շնորհանդեսըՆիկոլ Փաշինյանի իշխանությունը հայրենազրկման հոմանիշ է դարձել մեզ համար. Թագուհի ԹովմասյանԵկեք Աղավնո եւ ես երաշխավորում եմ, որ կբեկենք գործողությունների ընթացքը. Սուրեն ՊետրոսյանԲերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել. ՈսկանյանԻրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում Օգոստոսի առաջին տասնօրյակում հայկական զինված ուժերը տվել են 2 զոհ, 21 վիրավոր․ Սենոր ՀասրաթյանԲերձորի Սբ. Համբարձման եկեղեցու վրայից հեռացվում են խաչերըՈր դեպքերում է մակարոնեղենը վտանգավոր և ինչպես նվազագույնի հասցնել նման մթերքի հասցրած վնասըՎրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատերազմին. Կախա Կալաձե«Շատ գեղեցիկ զույգ»․ Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի ջերմ լուսանկարըՄոսկվան հայտարարել է մինչև օգոստոսի վերջ Բաքվի և Երևանի մասնակցությամբ բարձր մակարդակի հանդիպման մասին«Մենք կանգնած ենք գոյաբանական բնույթի սպառնալիքների առջև, շատ կարևոր է հեռու մնալ դեմագոգներից, սադրիչներից, սուտի հայրենասերներից». Արցախի ԱԳ նախարարՕգոստոսի 12-ին կմեկնարկի «Սիմֆոնիկ Երեւան» փառատոնը«Սեր»․ Գեւորգ Մկրտչյանի եւ սիրելիի ջերմ լուսանկարըԳրիգորի Լեպսը մոտ կես միլիոն ռուբլի է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրաՄենչի դուստրն անդրադարձել է նշանը հետ տալու թեմային․ կապշեք, երբ իմանաք՝ ինչ է ասել (լուսանկար, տեսանյութ).Starnews.amԼուի XV-ի կերպարում․ հրապարակվել է Ջոնի Դեփի լուսանկարը «Ժաննա Դյուբարի» ֆիլմից Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների նոր հանդիպումը կարող է կայանալ Կարսում. ԶԼՄԱղվան Հովսեփյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի․ դատարանը բավարարեց միջնորդությունըՀայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020 թ. սրացման հետևանքով. ԿԽՄԿՊարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքումԽաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման փաստով քիչ առաջ ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն ՄանուկյանըԸնթանում է Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստը. ՈՒՂԻՂԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերումԼեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մասին քննադատությունն արդարացված չէ. ՌԴ ԱԳՆExclusive. «Ասում են՝ հայերենս «քաղցր» է հնչում»․ Մարգարիտա Պոզոյանը՝ հայերեն երգելու, Հայաստանում կայանալիք համերգների, Սթիվեն Սիգալի հետ հանդիպման ու Դոլինայի մասինՔննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն եւ ներկա» որմնանկարի պահպանության հարցերըԿառավարությունը 8 մարզում աշնանացան ցորենի մշակության ծախսերը մասնակի կփոխհատուցիՊավել Պրիլուչնիի եւ Զեփյուռ Բրուտյանի հարսանիքը տեղի կունենա ՀայաստանումA Haber-ը տեղեկացրել է Երեւանի եւ Անկարայի երկխոսության շրջանակում հերթական հանդիպման մասին20 մլն դրամ՝ Օհան Դուրյանի արձանի պատրաստման եւ տեղադրման համար. Կառավարության որոշումՀենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղումԻնչպե՞ս է այսուհետ ստուգվելու վարորդների սթափությունը. Կառավարության նոր որոշումըՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ«Ռուսական դելտակրոն». գիտնականները Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակԲրուքլին Բեքհեմի կինը հայտնել է սկեսուրի՝ Վիկտորյա Բեքհեմի հետ «սառը պատերազմի» «պատճառը» (լուսանկարներ)Նարգիզ Զակիրովան հայտարարել է իր հղիության մասինԲոլորը խոսում են իմ անհավանական վարկանիշի մասին. Արեստովիչը ցանկանում է Ուկրաինայի նախագահ դառնալԱդրբեջանն ավարտվել է Բերձորը շրջանցող նոր մայրուղու շինարարությունըԲաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել«Ժողովուրդ». Իմանալով, որ Աղավնոյից պետք է բնակիչները հեռանան, այնտեղ ներդրումներ են արվել Խոսքը մոտ 300 հազար ԱՄՆ դոլար ներդրման մասին է ոչ պետական միջոցներից...Քիմ Քարդաշյանն ու Apple-ը թողարկել են անլար ականջակալներ Այսօրվա հոսանքազրկումների մասինՕգոստոսի 14-ին կնշվի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, այդ օրը կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ