Iravunk.com | Մեր նպատակն է համախմբել հադրութից տեղահանված բնակիչներին. Երազիկ Հայրիյան
Հայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրա Ոստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբ Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին «Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ   Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan Times Ալիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտ Նիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքները Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ Ալիև Պարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան «Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև

Մեր նպատակն է համախմբել հադրութից տեղահանված բնակիչներին. Երազիկ Հայրիյան

Մշակութային

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո` Արցախի Հադրութի շրջանի մշակութային ժառանգության մեծ մասը մնացել է օկուպացված տարածքներում: Սակավաթիվ նյութական արժեքներ են փրկվել` մասնավորապես «Դիզակի գույները» միջազգային սիմպոզիումի շրջանակներում ստեղծված 200 եւ ավելի կտավներից ընդամենը 26 կտավ եւ հայկական հնագույն խաչքար, որոնք այսօր մշտական ցուցադրության են դրված Երեւանում գործող «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնում: «Իրավունքը» զրուցել է կենտրոնի համահիմնադիրներից Հադրութի վարչակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ ԵՐԱԶԻԿ ՀԱՅՐԻՅԱՆԻ հետ:

— Տիկին Հայրիյան, ինչպե՞ս ստեղծվեց «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը:

— Նախ սկսենք նրանից, որ Հադրութը Արցախի շրջաններից միակն էր, որտեղ անցկացվում էին միջազգային մասշտաբներով զանազան մշակութային միջոցառումներ: Դրանցից մեկն էլ 2017թ.-ից անցկացվող «Դիզակի գույները» միջազգային սիմպոզիումն էր, որտեղ, բացի հայ նկարիչներից, հրավիրված էին նաեւ ԱՊՀ եւ եվրոպական տարբեր երկրների գեղանկարիչներ, որոնք իրենց էտյուդներում ջանացել էին առավելագույնս ներկայացնել շրջանի բնաշխարհը, մշակույթն ու մարդկանց: Այս տարիների ընթացքում շուրջ 200 կտավ է ստեղծվել Հադրութում, որոնց համար նախատեսված էր Տայք պատմամշակութային արգելոցում մշտական պատկերասրահ բացել: Սակայն պատերազմը կասեցրեց մեր իրագործվելիք նպատակների ընթացքը: Այսօր այդ 200 կտավներից փրկվել են ընդամենը 26-ը, որոնք պատերազմի ժամանակ Հադրութում չէին: Դրանք դեռ 2019 թվականի նոյեմբերին տեղափոխվել էին Մոսկվա` ներկայացվելու ցուցահանդեսին: Ցուցահանդեսի ավարտից հետո կտավների վերադարձը Արցախ անընդհատ ձգձգվում էր, հետ եկան արդեն պատերազմից հետո` Երեւան: Այս փրկված կտավներով Հադրութի մշակութային արժեքներն ապրեցնելու գաղափարով ոգեւորված` շրջանի մշակութային ոլորտի հիմնական պատասխանատուներս` ես, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» ՊՈԱԿ-ի Հադրութի շրջանային ծառայության պետ Գայանե Բուդաղյանը եւ «Դիզակ» թերթի գլխավոր խմբագիր Լիանա Պետրոսյանը որոշեցինք Երեւանում շարունակել Հադրութում սկիզբ առած ակտիվ համագործակցությունը: Համախմբող գաղափարի կորիզը փրկված 26 կտավներն էին: Համախոհ ընկերներով որոշեցինք ստեղծել մի կենտրոն, որը հնարավորություն կտար տեղահանված հադրութցիներին համախմբվել, շփվել միմյանց հետ, ամենակարեւորը` պահպանել բարբառը:

— Ի՞նչպիսի գործունեությունէ ծավալում կենտրոնը:

— Կազմակերպում ենք մշակութային զանազան միջոցառումներ` հուշ-ցերեկույթ, կլոր սեղան, մանկապատանեկան նկարչության մրցույթ, ազգային ավանդական խաղեր, շրջանի ավանդական կերակրատեսակների հանրահռչակում եւ այլն: Մշակութային կրթության մասով գործում են ազգային երաժշտության, ազգային պարի, թատերարվեստի, կիրառական արվեստի եւ շախմատի դասարաններ, որտեղ սովորում են տեղահանված շրջանների մոտ 70 երեխաներ: Ուսուցումն իրականացնում են տեղահանված շրջաններից մասնագետներ: Կենտրոնում ունենք նաեւ պատկերասրահ, որտեղ մշտական ցուցադրության են դրված «Դիզակի գույները» միջազգային նկարչական 4-րդ սիմպոզիումի ժամանակ ստեղծված կտավները, Հադրութի շրջանին վերաբերող այլ փաստական նյութեր: Մեր նպատակն է` վերաարժեւորել Հադրութի շրջանի պատմական դիմագիծը, համախմբել Հադրութից տեղահանված բնակիչներին, ամեն գնով պահպանել Հադրութից մնացած մշակութային ժառանգությունը:

— Ովքե՞ր են կենտրոնի հյուրերը:

— Ցանկացած միջոցառման ժամանակ մենք ունեցել ենք բազմաթիվ հյուրեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի եւ մշակույթի ոլորտի կարկառուն ներկայացուցիչներ, հասարակական–քաղաքական դեմքեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մեր կենտրոնին իրենց ներկայությամբ են պատվել ՀՀ–ում ԱՀ մշտական ներկայացուցչության անձնակազմի անդամները` ի դեմս ՄՆ Սերգեյ Ղազարյանի, ՀՀ–ում ԱՀ Կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ԱՀ ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Լուսինե Ղարախանյանը, Իտալիայի հանրային 1–ին հեռուստաալիքի լրագրողական խումբ` RAI–Radiotelevisione Italiana, Ճապոնիայի տեղեկատվական գործակալության ռուսական բյուրոյի լրագրողներ Յուկո Նեմոտոն եւ Նիկիտա Նիկիտինը, ԱՀ նախագահի խորհրդական, սփյուռքի հարցերով հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը, ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը (ՀՀ ԳԱԱ), Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը` նախընտրական թիմի անդամների հետ, «Our Beat for Culture Foundation» նախագծի ղեկավար Ագնեշկա Լբենթցը (Լեհաստան), Լեհաստանի Ազգային ազատության ինստիտուտի ղեկավար Վոլչեխ Կաչմարչիկը եւ այլ նշանավոր անձինք:

— Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր եք նախատեսում, ի՞նչ անելիքներ ունեք:

— Նախատեսում ենք մոտ ժամանակներս Արցախում անցկացնել թատերական փառատոն, այնուհետեւ, դարձյալ Արցախում կազմակերպել եւ անցկացնել «Դիզակի գույները» նկարչական 5–րդ սիմպոզիումը, «Գուպար» ազգային–ավանդական խաղերի մրցույթ, «Ճանաչիր ինձ իմ ունակություններով» խորագրով մանկապատանեկան 6–րդ նկարչության մրցույթ, «Հայրենիք» խորագրով ցուցահանդեսի կազմակերպում Սփյուռքի հայաշատ բնակավայրերում, Հադրութի շրջանի ավանդական կերակրատեսակների հանրահռչակում, «Ծագումով դիզակցիներ» գրքի տպագրություն, «Դիզակի գույները» կատալոգի տպագրություն:

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ



Հայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալՄերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու ԱրցախըՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըԼեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանումԷս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ)Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. ՄելիքյանԻ գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում«Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան ՎարդանյանՄեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերովՄեզ հաջողվեց պատմություն կերտել. ՄխիթարյանՏարածքները զիջելն իր մեջ նաեւ քրեական տարր է պարունակում. Սեյրան ՕհանյանՊապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода