ՌԴ նախագահը խոսել է հետխորհրդային երկրների միավորման գործընթացն արագացնելու մասին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե հավաքական Արեւմուտքի աննախադեպ քաղաքական և պատժամիջոցների ճնշումները Ռուսաստանին եւ Բելառուսին մղում են արագացնել միավորվելու գործընթացները։
Ըստ Կրեմլի հաղորդագրության, Պուտինն այս մասին ասել է`դիմելով Ռուսաստանի և Բելառուսի ռեգիոնների 9-րդ ֆորումի մասնակիցներին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր տեսաուղերձում ասել է, թե նախկին միության երկրները պետք է անկեղծորեն ձգտեն մերձանալ ռուս–բելառուսական միութենական պետությանը, «եթե իհարկե ցանկանում են պահպանել իրենց ինքիշխանությունն ու անկախությունը»։