Փոխարժեք: $ , ,
Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանը Հայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը» Ինչո՞ւ է Ալիեւին պետք այս երեք ամսվա պաուզան Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում Լևոն Մնացականյանին ձերբակալելու մասին Ինչպես ադրբեջանցի ստաժորների գաղտնի բանակը ներթափանցեց գերմանական ժողովրդավարություն. Vice Անցակետը հատածների, չհատածների մասին որևէ նյութ, անուն-ազգանուն մի հրապարակեք. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը մի կողմից ճանաչում էր Ադրբեջանի ամբողջականությունը, մյուսից՝ շնորհավորում էր ԼՂՀ-ին Մեր տղերքի կռիվները իմ հաշվարկով մոտ 4–6 ամսով հետ գցեցին թշնամուն ՀՀ-ին հարվածելու իր պլաններում Դավիթ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը շարունակում է արդի հարց մնալ. Կրեմլ

«Արցախգազի» կողմից Բերձորում ապամոտնաժվում են գազի խողովակները.Բերձորի համայնքապետը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Բերձորում առկա իրավիճակից

Հանդիպում

Նիկոլ Փաշինյանը օրերս խոսելով Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի մասին, հայտարարել էր, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում, այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ «Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։

Ըստ էության, Լաչինում այսօր, նաև Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք, ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակչների խնդիրներն Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություններ չունեմ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Վերը նշվածի շուրջ «Իրավունքը» զրուցել է Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսայնանի հետ, ով նախ նկատեց.

-Ընդհանուր առմամբ, վարչապետի հայտարարությունը անակնկալ չէր մեզ համար, քանի որ շատ էր խոսվում այդ մասին, և մենք տեսնում ենք ադրբեջանցիների կողմից նոր կառուցվող ճանապարհը: Զարմանալի էր, որ վարչապետը նշեց, թե Բերձորում մարդիկ չեն ապրում: Բնակեցում ասելով՝ մարդիկ ինչ-որ քանա՞կ են պատկերացնում։ Այսօր Աղավնոյի չափ բնակչություն էլ Բերձորում կա։ Այս պահին Բերձորում մարդիկ ապրում են, ավելի քան 50 ընտանիք Բերձորում է՝ մոտ 180 մարդ։ Բազմանդամ ընտանիքներ էլ կան այդ թվում։ Արտակարգ իրավիճակ չկա, մարդիկ իրենց սովորական կյանքով ապրում են՝ առանց խուճապային կամ ճամպրուկային տրամադրության։ Այո, ճանապարհ կառուցվում է, բայց հստակ չեն ժամկետները, հստակ չէ՝ արդյոք դա այլընտրանքային ճանապարհ է։ Ինչ-որ ժամանակ առաջ ճանապարհի շահագործման ժամկետ էին նշում հունիսի մեկը, հիմա քննարկվում է հուլիսի մեկը։ Բայց պարզ երևում է ճանապարհի՝ այս պահին գոնե ավարտված չլինելու հանգամանքը։ 

-Ասում են, որ ամեն ինչ նախատեսված է նոյեմբերի 9-ի համաձայնագրով:

-Դեռևս 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա կետ, որ Լաչինի շրջանը դեկտեմբերի 1-ին պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը և այդ հայտարարության մեջ որևիցե ձևով չի առանձնացվում բացառությամբ ինչ-որ բնակավայրերի: Բայց մեկ ուրիշ կետով ասում է՝ Արցախը Հայաստանին կապող միջանցք 5 կմ լայնքով՝ 2,5 աջ, 2,5 ձախ միջանցքը հանձնել ռուս խաղաղապահների վերահսկողությանը։ Այդ հայտարարության մեջ ասում է նաև 3 տարվա ընթացքում Հայաստանն Արցախին կապող ճանապարհ կառուցել, որը չպետք է շոշափի Շուշին։ Ենթադրում եմ, որ այդ համաձայնագրի կետերից մեկը՝ կառուցել նոր ճանապարհ՝ դա այս նույն ճանապարհի մասին է խոսքը, որը հիմա կառուցում են ադրբեջանցիները:

Մենք պետք է տեղեկացվենք՝ ենթադրենք միջանցքը փոխարինվում է այս ճանապարհով, գործող միջանցքի բնակավայրերն ի՞նչ կարգավիճակ են ունենալու։ Այդ ամենից կենթադրվեն հետագա քայլերը։ Գիտեք, ինձ ուղղակի զարմացնում է մի փաստ. ինչպե՞ս է, որ մենք նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը կատարում ենք, իսկ Ադրբեջանը՝ ոչ, օրինակ, գերիների վերադարձի պարտավորությունը: Ինչո՞ւ մենք չենք կարող հրաժարվել որոշակի պահանջներ կատարելուց՝ պահանջելով նախ Արբերջանին դա անել:

-Պարոն Ալեքսանյան, եթե մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը՝ այդ թվում Աղավնոն, որոշ այլ հայկական գյուղեր։ Ստացվում է, որ թշնամու ենթակայության տակ է անցնելու մեր ողջ կոմունիկացիաները՝ այսինքն գազ, էլեկտրաէներգիա:

-Այս պահին էլ կան հայկական տարածքներ, որտեղ գազն ու էլեկտրանէներգիան անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով, օրինակ՝ Շուշիի, Քաշաթաղի հատվածները։ Թե ինչ կլինի հետոն, արդեն դժվար է ասել: Նոյեմբերի 9-ից սկսած Բերձորում գազ չենք ունեցել, այս պահին «Արցախգազի» կողմից Բերձորում ապամոտնաժվում են գազի խողովակները, մեր ունեցած տեղեկություններով այդ խողովակները տեղափոխվելու են Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր՝ գազաֆիկացման աշխատանքների համար: Էլեկտրաէներգիան էլ մեկ առավոտյան ենք ունենում, մեկ երեկոյան:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ


Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանըՀայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը»Ինչո՞ւ է Ալիեւին պետք այս երեք ամսվա պաուզանԱդրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում Լևոն Մնացականյանին ձերբակալելու մասինԻնչպես ադրբեջանցի ստաժորների գաղտնի բանակը ներթափանցեց գերմանական ժողովրդավարություն. ViceԱնցակետը հատածների, չհատածների մասին որևէ նյութ, անուն-ազգանուն մի հրապարակեք. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը մի կողմից ճանաչում էր Ադրբեջանի ամբողջականությունը, մյուսից՝ շնորհավորում էր ԼՂՀ-ինՄեր տղերքի կռիվները իմ հաշվարկով մոտ 4–6 ամսով հետ գցեցին թշնամուն ՀՀ-ին հարվածելու իր պլաններումԴավիթ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետովՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը շարունակում է արդի հարց մնալ. ԿրեմլԵվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվելՈրտեղ է Դավիթ Բաբայանը իրականումԱդրբեջանցիները կալանավորել են «Հայաստան դաշինքի» պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբորըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Գերագույն ռադայի նախագահի հետ. Միջազգային սկանդալ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու ենՍոսեն որոշում է կայացրել ապրել ԱրցախումԹուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդինՀայկական քաղաքական կառույցը Ղարաբաղում ինքն իրեն ոչնչացրեց. Հաքան ՖիդանԹուրք հաղորդավարը հույս ունի, որ Փաշինյանը կմնա իշխանության ղեկինԵվլախում ընթանում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումըՍամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր. Անդրանիկ ՔոչարյանՊաշտոնապես հայտարարում ենք՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը «պաշտպանվելու են». ԱլիևՇահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համարԵվլախում ընթանում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումըԲաքվի հետ կքննարկենք ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցը. ՊեսկովՓաշինյանի շնորհիվ հասանք էս օրին, 4 կռվի մասնակից եմ, դառա թափառական. արցախցիԱդրբեջանցիները գերեվարել են նաև Արշավիր ՂարամյանինՏիգրան Ուրիխանյանի գործը փոխանցվել է ԱԱԾ-ինԳերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը«Այսօրվա քաղաքական դաշտում ոչ ոք մարդկանց ոգեւորելու ուժ ու ունակություն չունի, բայց աղերսում ա ոտքի կանգնել, պայքարել, հայ լինել»․ Մհեր ՄկրտչյանՇատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. ԱլիևՑանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՊՆ-ում. փոխնախարարՀայաստանում բանակում ծառայող քաղաքացիական անձանց ընտանիքները կկարողանան հույս դնել փոխհատուցման վրաԿայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽՌուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հարցում. ՇոյգուԹուրքիան մինչև 2028-ը երկաթուղի կկառուցի դեպի ՆախիջևանՍեպտեմբերի 29. Օրվա խորհուրդՀայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարց է ծագում, ո՞ւմ է ընդդիմությունն է կլոուն Հայկոն եւ ինչո՞վՑավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր. Փաշինյանի նախկին խոսնակԻնչպե՞ս Նիկոլը խաբեց ՎարդանյանինԻրականացվող ցեղասպանությունը Փաշինյանի հինգուկես տարվա վարած քաղաքականության հետեւանքն է. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԲոլորը սպասում են` Իրանը մի բան անի, հարձակվեն. Վան ՀամբարձումյանԵթե ուզում ենք ապրել, ուրեմն պետք է պայքարենք. ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆԺամը 10:00-ի դրությամբ 88 780 ԼՂ բռնագաղթված է հատել ՀՀ սահմանը, հոսքի ինտենսիվությունը նվազել էԱվստրալացի խորհրդարանականների պատվիրուկությունն այցելել է ՀՀԼՂՀ-ի ինքնալուծարման որոշման հրապարակումից հետո ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի դիմում չի ստացել․ ԶախարովաՀայաթափվող Ստեփանակերտը լուսանկարներովԱրցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյուն կտեղափոխվի ՀՀ՝ ինքնությունները պարզելու համարԱդրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода