Փոխարժեք: $ 406.49, 402.22, 6.90
Ուկրաինայում հակամարտությունը մտել է վտանգավոր փուլ. Բորել Հայաստանում իրավիճակը ֆորս-մաժորային է և մենք պետք է հույսներս դնենք «սև-կարապների» վրա. Արմեն Աշոտյան Հայաստան ներկրվող ցեմենտի համար պետական տուրքը սահմանվել է 2 հազար դրամ Վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվում է քաղաքացիներին նույն օրը զորակոչվելու համար. ՀՔԱ «Միշտ պատերազմից հետո լինում է խաղաղություն».ԺԱՆՆԱ ԴԵՄԻԽՈՎԱ Հավաստի աղբյուրը փոխանցում է. Европейский союз не будет вводить санкции против Азербайджана. Боррель 11 երկիր աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի դիմումին Ականի պայթյունից զոհվածների ու տուժածների թիվն ամեն օր աճում է. Ալիևը մեղադրել է Հայաստանին Մեր բռնցքամարտիկի պատվին հնչում է Հայաստանի օրհներգը ԱԺ-ն ևս 6 ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները



Այս իշխանությունները մշակույթ եւ արվեստ գնահատել չգիտեն. Մհեր Արմենիա

Մշակութային

«Իրավունքի» զրուցակիցն է «Ազգի ձայն» կուսակցության նախագահ, Հայաստանի վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ԱՐՄԵՆԻԱՆ (Մեսրոպյան): Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ օրեր առաջ ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարակված օրենքի նախագծին, որով նախատեսվում է չեղարկել մի շարք պետական կոչումներ, այդ թվում` ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումները:

ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ ԳՆԱՀԱՏԵԼ ՉԳԻՏԵՆ

- Ի՞նչ կասեք նախարարության այս որոշման մասին: Ի դեպ, այսօր նաեւ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի հիմքով մշակվել է նոր պետական մրցանակ` «Հանրապետություն»:

- Ես հետաքրքրվել եմ, պարզվում է, այն արվեստագետները, որոնք ժամանակին ստացել են վաստակավորի կամ ժողովրդականի կոչումներ, կշարունակեն կրել համապատասխան կոչումները: Այսինքն` նախկինում տրված կոչումները ուժի մեջ են եւ չեն կարող չեղարկվել: Նույնիսկ երեկ հարցազրույցի ընթացքում այդ մասին խոսել էր փոխնախարարը եւ հաստատել: Այն, ինչ արվում է, արդեն միտված է ապագային, որպեսզի նշված կոչումներն այլեւս հանվեն:

- Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք վերաբերվում այդ երեւույթին:

- Կարող եմ միայն ասել, որ վատ է, երբ ուզում են հանել այդ կոչումները: Կոչումը պետության գնահատականն է, որը ստեղծագործողին ինչ-որ տեղ ոգեւորում, ինչ-որ տեղ շահագրգռում է: Ես շատ վրդովված եմ, որ պետք է այդ կոչումները վերացնեն: Ճիշտ է, թեպետ դրանք խորհրդային ժամանակներից մնացած կոչումներ են, բայց դրանք խթան են, որպեսզի ստեղծագործողը ներշնչանքով աշխատի: Սա անթույլատրելի քայլ է եւ հերթական անգամ ապացուցում է, որ այս իշխանությունները մշակույթ եւ արվեստ գնահատել չգիտեն, մեղմ ասած` հետաքրքրված չեն, որպեսզի արվեստագետները արժանանան պետական գնահատականի: Սա պարզապես արվում է նրա համար, որ ստեղծագործող մարդը հիասթափվի: Ամեն դեպքում, կոչումները չեն որոշում` արտի՞ստ է, թե` ոչ:

- Իսկ ի՞նչ եք կարծում` «Հանրապետություն» մրցանակը բովանդակային առումով հենց նույն կոչումնե՞րն է արտացոլելու:

- Ոչինչ չեմ կարող ասել: Կարծում եմ, մենք մեր երկրում այնքան չլուծված խնդիրներ ունենք, որ առնվազն տեղին չէ գոնե այս ժամանակահատվածում նման հարցերով զբաղվել: Մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, եւ պետք է այնպես անել, որ ապահովության զգացում լինի երկրում: Հաճախ ենք սահմանին մի նոր զոհ ունենում, տեսնում ենք, թե որքան են շատացել ինքնասպանության դեպքերը: Սրանք շատ լուրջ խնդիրներ են, իսկ իշխանությունները լծվել են կոչումներ չեղարկելու գործին: Դրանով որեւէ հա՞րց է լուծվելու: Իհարկե, ո՛չ: Դեռ այն ժամանակ, երբ այս իշխանությունները Մշակույթի նախարարությունը միացրին ԿԳՄՍ նախարարությանը, կարելի էր եզրակացնել, որ նրանք հետաքրքրված չեն, որպեսզի Հայատանում զարգանան արվեստն ու մշակույթը:

- Բազմաթիվ արվեստագետներ պնդում են, որ կարիք կա նորից վերաբացելու Մշակույթի նախարարությունը: Դուք է՞լ ունեք այդ մտահոգությունը:

- Միանշանակ, Մշակույթի նախարարությունը պետք է լինի լրիվ առանձին ինստիտուտ եւ պետք է գործի ինքնուրույն: Հենց արվեստի եւ մշակույթի ոլորտում մենք ունենք զանազան խնդիրներ: Այնպես չէ, որ այսօր մեր մշակույթը ծաղկում է: Եթե վերաբացվի Մշակույթի նախարարությունը, կարծում եմ, շատ դրական հետեւանքներ կունենա: Բայց, համոզված չեմ, որ այս իշխանությունները կգնան այդ քայլին:

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
Ուկրաինայում հակամարտությունը մտել է վտանգավոր փուլ. ԲորելՀայաստանում իրավիճակը ֆորս-մաժորային է և մենք պետք է հույսներս դնենք «սև-կարապների» վրա. Արմեն ԱշոտյանՀայաստան ներկրվող ցեմենտի համար պետական տուրքը սահմանվել է 2 հազար դրամՎարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվում է քաղաքացիներին նույն օրը զորակոչվելու համար. ՀՔԱ«Միշտ պատերազմից հետո լինում է խաղաղություն».ԺԱՆՆԱ ԴԵՄԻԽՈՎԱՀավաստի աղբյուրը փոխանցում է. Европейский союз не будет вводить санкции против Азербайджана. БоррельՄեգան Մարքլը և արքայազն Հարին Netflix-ի հետ խնդիրներ ունեն. Page SixՄխիթարյանը` «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասինՀաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը Անհիմն շահարկումներ են, թե ՌԴ-ն հրաժարվում է տարածաշրջանից և ՀՀ-ից․ պաշտոնապես և կոշտ եմ արձանագրում. Կոպիրկին (տեսանյութ)11 երկիր աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի դիմումինԱկանի պայթյունից զոհվածների ու տուժածների թիվն ամեն օր աճում է. Ալիևը մեղադրել է ՀայաստանինՄեր բռնցքամարտիկի պատվին հնչում է Հայաստանի օրհներգըԱԺ-ն ևս 6 ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներըԱրցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական վարույթով որոշում կկայացվիՂարաբաղում ապրող հայերը մեր քաղաքացիներն են, ոչ մեկի հետ չենք քննարկելու նրանց ճակատագիրը. Ալիևը շարունակում է սպառնալՍովորելու հիմքով տարկետում ստացածների զորակոչի տարիքը կլինի 28-ը. նախագիծն ընդունվեցՊուտինը հաստատել է 4 շրջանների՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ համաձայնագրերըՎթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով չի հարցաքննվել միայն Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»Տեր-Պետրոսյանը Նիկոլին փրկելու ծրագիր է առաջարկում, որը տապալվեց․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Հոկտեմբերի 5. Օրվա խորհուրդՓաշինյանը և Էրդողանը հինգշաբթի օրն առաջին անգամ կհանդիպեն ՊրահայումԲայդենի վարկանիշն ընկել է մինչեւ 40 տոկոս. հարցումՊոզներ. Ես տեսել եմ գերեվարված հայերի մահապատժի տեսանյութը, բայց ոչինչ և ոչ ոքի չեմ մեկնաբանում (Video).rusarminfoՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱլլա Պուգաչովայի և Վալերի Մելաձեի երգերը հեռացվել են ռուսական ռադիոկայանների երգացանկիցԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքը․ քվեարկության են դրվել օրակարգում ընդգրկված 21 հարցերըՆավթի գներն իջնում ենԺամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ«Իրավունք». ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին սահմանը չի հետաքրքրում«Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա«Իրավունք». Ինչու խնդալու չէ Հայկ Մարությանի ներկայացումըՌԴ ուժային համակարգում խոշոր կադրային փոփոխություններ են սպասվումԲրիտանական հետախուզությունը տվյալներ է հայտնել Բելգորոդում Ռուսական ուժերի ուժերի խոշոր կենտրոնացման մասին«Ժողովուրդ». ՔՊ-ում տրամադրություններ են փոխվելԴերասան Ռիժի Աշոտ Կարապետյանի սիրտն այլեւս զբաղված է. ով է նաԱռաջին անգամ ցուցադրաբար գործարկվել է ռուսական նորագույն զինատեսակներից մեկըՍարսափելի է, երբ արատսվում է ուժեղ տղամարդը...սպանիչ է ... երբ հայրը գլխիկոր փնտրում է որդուն, սակայն սփոփվում է որդու գրպանից իրեն հասած փոքրիկ մասունքով...«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանին ոչ բոլորն են գրկաբաց ընդունելԷրդողանն ու Ալիեւը դեռ «եղբայրնե՞ր» ենՆիկոլը կստորագրի՞, թե՞ «պատահաբար հասկացավ», որ Ալիեւը շատ բան է պահանջում«Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա«Հրապարակ». Արցախում բոլորն են եկել այն մտքին, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են ԱրցախիցԴոնբասի 100-րդ բրիգադը Պեսկիում ոչնչացնում է հակառակորդի զրահատեխնիկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՌԴ քաղաքների երկնքում լույսի սյուներ. համացանցում խոսում են լազերային զենքի մասին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Ալեն Ղևոնդյան. «Անասունը պայմանագիրը ստորագրեց։ Վերջ»ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ՍԱՐՍԱՓՆԵՐԸ«Վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը ՀՀ գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով բանակցվող և ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Տեղի է ունեցել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ереван погода
$ 406.49 402.22 6.90