Արմեն Նազարյանի որդի Էդմոնդ Նազարյանը` Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը, ով անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է, ոսկե մեդալ է նվաճել Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
63 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Նազարյանը 11։2 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Արսլանբեկ Սալիմովին։ Մինչ չեմպիոնական կոչմանը հասնելը հայազգի մարզիկը հաղթել է հունգարացի Դավիդ Միխայ Մանյիկին (11։0), թուրք Ազատ Սարիյարին (8։0) և Ֆրանսիան ներկայացնող Յանիս Դրիս Նիֆրիին (9։0) նկատմամբ։