Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրը Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով ՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան Օրվա խորհուրդ. Մարտի 29 «Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞

Պարզապես, Արթուր Վանեցյանը որոշեց քաղաքականությունից դուրս գալ. Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի ու հնարավոր զարգացումների մասին «Իրավունք TV»–ի տաղավարում զրուցել ենք քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ հետ:

— Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժումից հանրային ակնկալիքները շատ ավելին են, քան շաբաթը մեկ մի հանրահավաք ու երթ անելն է: Այս գործելաոճն ինչի՞ է հանգեցնելու:

— Իհարկե, սա ընդդիմության սխալն է: Ընդդիմությունը պետք է ավելի շատ քաղաքական լինի, պետք է ելույթներն ավելի շատ քաղաքական լինեն, այդ ելույթների մեջ ծրագիր պետք է լինի, որը կիրականացվի, ինչը, կարծես թե, դեռ չենք տեսնում: Իսկապես խնդիրներ կան ընդդիմության ներսում, որոնք կապված են ինչպես քաղաքական մոտեցումների, այնպես էլ ներկա ընդդիմության կառուցվածքի, ինստիտուտների բացակայության հետ: Կարծես թե, հիմա այս դադարը վերցնելով` փորձում են բյուրեղացվել, ինստիտուցիոնալիզացվել` հետագայում ավելի հզոր լինելու համար:

— «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը փորձում է առանձնանալ եւ իր պայքարն առանձին իրականացնել: Սա նշանակում է, որ «Դիմադրություն» շարժումն իրեն սպառե՞լ է, եւ նոր շարժում ձեւավորելու կարի՞ք կար, թե՞ սա պառակտում էր շարժման ներսում:

— Ո՛չ պառակտում էր, ո՛չ նոր շարժում ձեւավորելու կարիք կար, նա որոշեց դուրս գալ եւ գնալ ուրիշ գործով զբաղվել: Կարծում եմ` պարզապես Արթուր Վանեցյանը որոշեց քաղաքականությունից դուրս գալ: Կոչ արեց մարդկանց դուրս գալ փողոց, տեսավ, որ իր մոտ չի ստացվում, որոշեց, որ էլ չի անելու նման բան:

— Արթուր Վանեցյանը ասում էր, որ մի քանի օրվա հարց է Նիկոլ Փաշինյանի հեռացումը, բայց իր վերջին հարցազրույցներից մեկում շեշտում է, թե մի փոքր հումորով է դա ասել, պետք չէր այդպես ուղիղ հասկանալ: Որքանո՞վ է լուրջ այսպիսի մոտեցումը:

— Իհարկե, լուրջ չէ: Քաղաքականության մեջ մտնելուց գոնե պետք է պատկերացնես դեպի վերջը տանող ուղիները: Մինչդեռ շատ դեպքերում արվում է առաջին քայլը, առանց կոնկրետության հայտարարություններ են արվում եւ վերջ, կանգնում են այդտեղ: Սա քաղաքական մոտեցում չէ:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է, ՈՐ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ»

— Ի վերջո, ինչո՞ւ չեն հաջողում փողոցում պայքարող ընդդիմադիրները` ծրագիր չունե՞ն, թե՞ ուղղակի չեն կարողանում այն իրագործել եւ մնում է «դամ պահելը»` հետեւելով Նիկոլ Փաշինյանի գործողություններին:

— Կա ծրագիր եւ ձեւեր, թե ինչպես ընդդիմությունն ավելի ակտիվ եւ կոշտ լինի, արտաքին ուժերից ավելի անկախ լինի: Այս ընդդիմությունը կա՛մ կդառնա ավելի հստակ աշխատող ընդդիմություն, կա՛մ ժամանակի ընթացքում, պարզապես, դուրս կգա քաղաքական հարթակից, որովհետեւ այլընտրանք չկա: Ի՞նչ է ընդդիմությունը, ըստ սահմանման` այն պետք է լինի վաղվա իշխանությունը: Այսինքն` ընդդիմությունը պետք է հանի այս իշխանությանը, եւ ինքը դառնա իշխանություն: Բայց հիմա այս ընդդիմության մոտ չենք տեսնում այդ քաղաքական որակները:

— Կարո՞ղ է մինչեւ ավելի հստակ աշխատող ընդդիմություն դառնան, արդեն ուշ լինի: Օրինակ, հուլիսի 1–ին դրված է Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի հարցը, եւ այդ օրը նոր նախատեսված է «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը:

— Իհարկե, կարող է ուշ լինել, ի՞նչ անենք, սա արդեն ընդդիմության խնդիրն է, որ չի կարողանում ավելի օպերատիվ արձագանքնել իրավիճակին:

— Կարծում եք` ստվերային պայմանավորվածությո՞ւն կա որոշ ընդդիմադիրների եւ իշխանության միջեւ, պարզապես, ժամանակ ձգելու:

— Չեմ կարծում, թե կարող են պայմանավորվածություններ լինել իշխանության եւ ընդդիմության միջեւ, բայց կարող են լինել պայմանավորվածություններ իշխանության եւ արտաքին ուժերի ու ընդդիմության եւ արտաքին ուժերի միջեւ:

— Ակնարկում եք, որ երկուսն էլ արտաքին ուժերի ազդեցության տա՞կ են:

— Միշտ էլ այդպես է: Եկեք վերցնենք համաշխարհային պատմությունը` չի եղել գոնե մեկ հեղափոխություն, որտեղ չլինեին արտաքին ուժերի ազդեցություններ:

— Բայց չէ՞ որ Լաոն զարթնել էր, ազգային օրակարգի մասին էր խոսվում: Մի՞թե այս ամենը պաթոս էր:

— Լաոյի զարթնելն ի՞նչ, ոսկորը պետք է լինի քաղաքական, որ Լաոյով եւ այլն միս կպցնես: Ոսկորը չենք տեսնում: Պետք էր մտածել` եթե բերում ես այս սիմվոլը, ուրեմն` պետք է կարողանաս նաեւ այն շատ ավելի ճոխ աշխատեցնել:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ՉԷ, ՈՐ ԻՐԵՆ ՊԱՀՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ»

— Ի՞նչ է պետք, որ նոր թափ հավաքի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ ներկայացնող պայքարը:

— Հստակորեն նոր դեմքեր են պետք, ցավոք, այս հանրահավաքների ժամանակ մեկ-երկու նոր քաղաքական գործիչ երեւաց: Այն էլ դժվար է ասել, թե նոր քաղաքական գործիչներ էին, ուղղակի, մինչ այս ավելի լուռ էին, հիմա առավել հնչեղ դարձավ նրանց ձայնը: Բայց ամենակարեւրը` նախեւառաջ պետք են նոր մտքեր, նոր գաղափարներ եւ գործողությունների նոր ծրագրեր:

— Նոր դեմքերն էլ անփորձ են, մենք հիմա այն իրավիճակո՞ւմ եք, որ կարող ենք թույլ տալ մեզ նոր փորձարկումների ենթարկվել:

— Իսկ փորձառություն ունեցողներն ի՞նչ արեցին: Այո, թող չլինեն փորձառություն ունեցող, բայց գոնե պատկերացում ունենան: Խնդիրն այն է, որ ընդդիմությունը հիմա չէ, որ իրեն պահում է իրավիճակին ոչ ադեկվատ: Այս ընդդիմությունը, փաստորեն, ընդունել էր արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքները, եւ հիմա Նիկոլ Փաշինյանը երկրի լեգիտիմ ղեկավար է: Այսպիսի իրավիճակ Հայաստանում քիչ է եղել, որ ընտրություններից հետո չլինեին հետընտրական պրոցեսներ:

— Բայց չէ՞ որ ընդդիմությունը վիճարկեց արտահերթ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում:

— Սահմանադրական դատարան դիմելը հետընտրական պրոցես չէ: Մենք գիտենք` ինչ է հետընտրական պրոցեսը, տեսել ենք Օպերայի հրապարակ, տարբեր տիպի միջոցառումներ, որոնք հիմք էին տալիս թեկուզ դիվանագետներին, օտարերկրյա քաղաքական գործիչներին ասելու, որ կարող է պատահել այս իշխանությունն այդքան էլ չի ներկայացնում ժողովրդին: Անգամ շատ դեպքերում 10-15 տոկոս հավաքած ընդդիմությունը ոտքի էր կանգնում եւ ասում էր, որ իշխանությունն օրիանական չէ, իսկ հիմա ընդդիմությունը շատ ավելի բարձր տոկոս էր հավաքել, ու ձայն չհանեց: Սա էր առաջին խնդիրը, որ գնացին խորհրդարան ու մանդատներ վերցրին: Եվ այսքանից հետո տեսնում ենք, որ ընդդիմությանն այսօր որեւէ ձեւի բանակցություններում ուշադրություն չեն դարձնում: Արեւմուտքը, Ռուսաստանը, բոլորն աշխատելու են Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետեւ այլընտրանք չկա: Ընդդիմությանը մնում է միայն զուտ ճնշման գործիքներն օգտագործել, ինչպես հանրահավաքներ անելն է եւ այլն:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՆՊԻՍԻ ՀԵՂՀԵՂՈՒԿ ՎԻՃԱԿ Է, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԷԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է»

— Ձմռանը ցուրտ է, գարնանը` անբարենպաստ, ամռանը` արձակուրդային: Մնում է հույսեր կապել թեժ քաղաքական աշնա՞ն հետ, որ իրավիճակ կարող է փոխվել:

— Ֆուտբոլային խաղերի ժամանակ միշտ ասում էին, որ արեւը, անձրեւ խանգարում է մեր ֆուտբոլիստներին` հաշվի չառնելով, որ արեւն ու անձրեւը խանգարում է նաեւ մեր հակառակորդ թիմին: Ի՞նչ է նշանակում անբարենպաստ եղանակային պայմաններ, մենք տեսել ենք 1988-ի հանրահավաքները ձյան տակ: Այնպես որ, եղանակային պայմանները երկրորդական են: Կարծում եմ` ամռանն էլ ինչ-որ բան կարող է լինել, բայց ուշադրություն դարձրեք մի հանգամանքի, որ ամառ ասելով` պետք է հասկանալ մինչեւ օգոստոս, որովհետեւ օգոստոսին, ինչպես գիտեք, արձակուրդներ են բոլոր մակարդակներում:

— Բայց հենց օգոստոսի սկզբին է «Դիմադրություն» շարժումը պատրաստվում ներկայացնել իր վարչապետի թեկնածուին: Ավելին` խոսվում է այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու խորհրդարանական ընդդիմության հնարավորության մասին: Այս գործընթացը պտուղ կտա՞:

— Կարծում եմ` վարչապետի թեկնածու ներկայացնել կարելի է, բայց հիմա ռեալ չէ խոսել, որ հնարավոր է ընդդիմությունը հասնի վարչապետի փոփոխության: Թող ներկայացնեն` ի՞նչ է խանգարում:

—  Այլեւս ռեալ չէ՞ նաեւ խոսել անցումային կառավարություն ձեւավորելու հնարավորության մասին, թե՞ կլինեն կա՛մ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կա՛մ` ոչինչ:

— Հայաստանում առնվազն վերջին 4 տարվա մեջ այնպիսի հեղհեղուկ, ճապաղ վիճակ է, որ ամեն ինչ էլ հնարավոր է եւ ամեն պահի: Այնպես որ, շատ դժվար է պնդումներ անել, թե սա կլինի կամ սա չի լինի:

«ԽՆԴԻՐԸ ՌԴ–Ի ՁԵՌՔՈՒՄ Է` ԿՑԱՆԿԱՆԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼ ՀՀ–ՈՒՄ, ԹԵ` ՈՉ»

— Ստացվում է, որ իշխանությունն ի վիճակի չէ, ընդդիմությունն էլ չի կարողանում մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել: Այս դեպքում` լուծումը ո՞րն է:

— Շատ ճիշտ ներակացրեցիք` իշխանությունը չի կարողանում, ընդդիմությունը` եւս, ուրեմն` հարցերը կլուծեն դրսից:

— Ձեր ասած դուրսն էլ այսօր խիստ բեւեռացված է` կա՛մ Արեւմուտք, կա՛ Ռուսաստան: Հետեւապես, ի՞նչ է սպասվում:

— Ճիշտն ասած, Արեւմուտք չեմ տեսնում այստեղ, այսօր միայն Ռուսաստան եմ տեսնում:

— Ռուսաստանն էլ կզբաղվի այս հարցով, երբ վերջացնի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայո՞ւմ:

— Ո՛չ, Ռուսաստանը մեր մասին միշտ էլ հիշում է: Պարզապես, հիմա շատ հարմար իշխանություն ունի Հայաստանում նշանակված:

— Սա նշանակում է, որ մոտ ապագայում մեզ իշխանափոխություն չի՞ սպասվում:

— Այնուամենայնիվ, խնդիրը Ռուսաստանի ձեռքում է` կցանկանա իշխանություն փոխել Հայաստանում, թե` ոչ: Այսինքն` արդյոք Նիկոլ Փաշինյանը կգա մի պահ, որ ռուսների համար ձեռնտու չի լինի: Դեռւս չեմ տեսնում, որ այդ պահը հասունացել է:

— Բայց Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում հնարավոր բոլոր մեղքերի մեջ փորձում էր մեղադրել ռուսներին: Ինչպե՞ս կարող է նա ձեռնտու լինել Ռուսաստանին:

— Նիկոլի խոսքն արժեք չունի, նա շատ է սուտ խոսել: Տվյալ դեպքում` ինչ ուզում է ասի, փաստը մնում է փաստ, որ նա է բերել կանգնեցրել ռուսներին Արցախում: Դրանից հետո` ում ուզում է թող մեղադրի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода