Ռոնալդուն` Մխիթարյանի նախկին եւ ներկա ակումբների շուրջ
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ծառայություններն է առաջարկել «Ինտերին», հայտնում է La Repubblica-ն։ Աղբյուրի փոխանցմամբ պորտուգալացուց ներկայացուցիչները նույ հարցով դիմել են նաեւ «Ռոմային»։
Միլանյան թիմը մերժել է 37-ամյա հարձակվողին, քանի որ պատրաստ չէ նրան վճարել տարեկան մոտ 20 միլիոն եվրո, որը նա ստանում է «Յունայթեդում»: Ակումբի որոշման վրա ազդել է նաև Ռոմելու Լուկակուի մոտալուտ վերադարձը:
Ստացվում է, որ Մխիթարյանը եւ Ռոնալդուն կարող էին թիմակիցներ դառնալ, սակայն պորտուգալացուց ֆինանսական պահանջները այլ իրադրություն ստեղծեցին։