Կապիտուլյանտին մերժել են իր երբեմնի գործընկերները՝ բոյկոտելով նրա առաջիկա ասուլիսը. Լիանա Բեկնազարյան
ՆերքաղաքականԿապիտուլյանտին մերժել են իր երբեմնի գործընկերները՝ բոյկոտելով նրա առաջիկա ասուլիսը: Հիշեցնեմ, որ կապիտուլյանտն իշխանության եկավ ժողովրդավարության, թափանցիկության, հանրության հետ ուղիղ երկխոսության լոզունգների ներքո, այլ կերպ ասած՝ «բաց հասարակության» դրոշակով: Սրան չճանաչողների համար ժամանակ պահանջվեց, որ հասկանան, թե այս պաթոլոգիկ ստախոսն իր որևէ խոստում չի կատարելու, այլ անելու է ուղիղ հակառակը: Հիմա էլ մեկ լրագրողի հետ «ասուլիս» կոչված ներկայացումը, որի համար ժամանակին մասովկա էին հավաքում, հիմա դրանից էլ են հրաժարվել: Սակայն ի՞նչ տարբերություն՝ ստել ու մանիպուլյացնել Հ1֊ի մեկ լրագրողի, թե տասնյակ այլ լրագրողների ներկայությամբ:
Իշխանական սազանդարներն առաջ են տանում այն թեզը, թե կարևորը բովանդակությունն է, ասել է թե՝ էականը նրա ասած ստերն են, ոչ թե դրան ներկա լրագրողների քանակը:
Իմ կարծիքով, հարգարժան խմբագիրները պետք է ավելի շուտ դիմեին այս քայլին, ավելին՝ այսուհետ ևս պետք է բոյկոտեն կապիտուլյանտին՝ դադարելով ընդհանրապես լուսաբանել նրան:
Տեսնենք