Իսպանական ակումբը հետաքրքրված է Հարոյանի ծառայություններով
Սպորտ
Sports Cope Malaga-ի տեղեկությունների համաձայն «Մալագան» առաջարկ կանի «Կադիսին» Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին ձեռա բերելու նպատակով։ Ըստ աղբյուրի տեղեկությունների իսպանական ակումբը ակտիվորեն փորձում է կարգավորել թիմի պաշտպանական գոտին եւ տրանսֆերներ է նախատեսում այդ ուղղությամբ։
Հարոյանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, «Կադիսում» հայ ֆուտբոլիստը բավարար խաղաժամանակ չի ստանում, ուստի այս պարագայում ակումբային գրանցում փոխելն ամենանօատակահարմարն է։ Հատկապես, որ «Մալագայի» առաջադրած տեմպը կարող է իդեալական համապատասխանել հայ ֆուտբոլիստին։