Հերիք է՝ տեսել ենք Կարսի բանալիները հանձնողներին, Քեմալին էլ, զենք ու ոսկի տվող միջազգային հանրությանն էլ․Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ․ԱՀ ԱԺ պատգամավոր
ՀանդիպումՏպավորություն է, որ այժմ բանակցություններում միայն քննարկվում է Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցը: Ինչպե՞ս ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ տեսնում Սրցախի եւ արցախցու ճակատագիրը առկա մարտահրավերների կոնտեքստում փորձեցինք հետաքրքրվել անձամբ պատգամավորից, ով տվեց հետեւյալ ուշագրավ պատասխանը․
-Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված անորոշությունները մարդկանց հանգիստ չի տալիս, ոնց ասում են՝ մտքերը խառն են և քնել չի լինում։ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ։ Ամենամեծ երաշխիքը արցախահայության գոյապահպանության հենց դա է։ Ցանկացած ժողովուրդ էլ երազում է խաղաղ ապրել, բայց մեր պարագայում դարերով տառապել ենք, և իզուր չի ժողովրդական խոսքը, թե տաք կաթից բերանը վառածը՝ մածունն էլ է փչում նոր ուտում։ Հիմա մենք ենք այդ վիճակում՝ թուրքից բոլ- բոլ վառվել ենք, հերիք է։ Տեսել ենք, մեր լեռները չբարձրացող նավերն էլ, Կարսի բանալիները հանձնողներին, Քեմալին էլ, զենք ու ոսկի տվող միջազգային հանրությանն էլ։ Հետևաբար, անհրաժեշտ է քրտնաջան աշխատել թե՛ արտաքին աշխարհի հետ և թե՛ ներսում, որպեսզի օր առաջ կարողանանք ոտքի կանգնել։ Իսկ առավել արագ կլինի, եթե հասարակությունը վստահի պետությանը, տեսնի արդարացի սոցիալական հարաբերություններ և օրենքի առջև բոլորի հավասարությունը։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ