«Իրավունք»-ը եւս բոյկոտում է Նիկոլ Փաշինյանի օնլայն ասուլիսը
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանը դիմել է լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ տեղեկացնելով, որ հունիսի 27-ին, ժամը՝ 20:00-ին ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի նրանցից յուրաքանչյուրի նախապես ուղարկված մեկական հարցին: Անդրադառնալով վերոնշյալին՝ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ նշել են. «Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում: Հաշվի առնելով այդ նախադեպերը հրապարակավ հրաժարվում ենք ձեւական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձեւին»:
Այս հայտարարությանը միանում է նաեւ «Իրավունք»-ը՝ բոյկոտելով Նիկոլ Փաշինյանի օնլայն ասուլիսը: