Սա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ական Անցավ բաժանման 3 կանոն «Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասին Հայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներում Մի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. Իսրայելյան «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասով Կենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելու Ալիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներ Ռաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը» ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին

Ինչքան մեր վիճակը վատանում է, այնքան «հումորիստներն» ավելանում են. Բաբուխանյան

Տեսանյութեր

Ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունք TV»–ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

– Արդեն երկու ամիս է, ինչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժումը քայլերթեր ու հանրահավաքներ է իրականացնում: Սակայն այս պայքարն այդպես էլ պտուղ չի տալիս, ինչո՞ւ:

– Ասեմ, որ ՍԻՄ կուսակցությունը կռիվ է տվել Նիկոլի դեմ, որպեսզի նախ` չզավթի իշխանությունը, իսկ զավթելուց հետո` ամեն օր ենք պայքարել մեր բոլոր հնարավորություններով: Ու այն ժամանակ, երբ այսօր փողոցում կանգնած մարդկանց 95 տոկոսը հրճվում էին Նիկոլի հեղաշրջումով, մենք դիմադրում էինք: Մի բան է, որ շարքային քաղաքացին չի խորանում կամ չունի համապատասխան գիտելիքներ ու տեղեկատվություն կատարվող գործողությունների մասին, բայց բոլորովին այլ է, երբ  քաղաքական ուժն է մտնում այդ հոսանքի մեջ: Լավ է, որ երկու ամիս է, ինչ բողոքում են Նիկոլի դեմ, բայց բողոքելուց առաջ բոլոր քաղաքական ուժերը, ովքեր հրապարակում կանգնած են, հիմնականում` ՀՅԴ-ն եւ Ռոբերտ Քոչարյանը, պետք է նախ բացատրեն իրենց վարքագիծը 2018 թ.-ին: Ինչո՞վ էր պայմանավորված, որ ՀՅԴ-ն, որը երկար ժամանակ ՀՀԿ-ի հետ իշխանական կոալիցիայի մաս էր, հանկարծ կտրուկ խզեց դաշինքը ՀՀԿ-ի հետ եւ աջակցեց Նիկոլի իշխանազավթմանը: Շուրջ 6 ամիս ՀՅԴ-ն իշխանական կոալիցիայի մեջ էր Նիկոլի հետ: Հիմա քաղաքացիներն իրավունք ունեն հարց տալ` ի՞նչն էր դրա պատճառը: Մենք գիտենք, որ Նիկոլին իշխանության բերեցին արեւմտյան հատուկ կառույցները, հետեւաբար արդյոք ՀՅԴ-ն նույնպես ինչ-որ ճնշումների տակ էր այդ նույն ուժերի կողմից, թե՞ սա սխալ հաշվարկ էր, կամ` էմոցիոնալ որոշում: Իսկ գուցե ձգտում էին դո՞ւր գալ ժողովրդին` պոպուլիզմի դաշտում գործելով: ՀՅԴ-ն շատ լուրջ կուսակցություն է, եւ չեմ կարծում, որ զուտ անփորձության հետեւանք էր այդ հոսանքի մեջ մտնելը, Նիկոլին աջակցելը: Կես տարին քիչ ժամանակ չէր, որ նրանք դաշինքի մեջ էին Նիկոլի հետ: Մարդիկ, բնականաբար, այս ամենը հիշում են, եւ շատերը, ովքեր չեն միանում այդ հանրահավաքներին ու երթերին, չեն գնում ՀՅԴ-ի հետեւից, հենց այս հարցերն են բարձրացնում:

– «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց ՀՀԿ-ի հետ ձեւավորած «Պատիվ ունեմ» դաշինքի գոյության դադարեցման եւ իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Փաստորեն, նա պատրաստվում է շարունակել պայքարը «Դիմադրություն» շարժումից անջատ: Ի՞նչ կասեք այս մասին:

– ՀՅԴ-ին ուղղված նույն հարցերը վերաբերում են նաեւ Արթուր Վանեցյանին, որը այս պայքարի սկզբում շատ ավելի ակտիվ էր, հետո` մի փոքր պասիվ: Նա պետք է պատասխանի, թե ինչպե՞ս եղավ, որ ԱԱԾ բարձրաստիճան սպան հեղաշրջման օրերին անցնում է հեղաշրջման կողմնակիցների շարքը եւ աջակցում Նիկոլին, դառնում է նրա աջ ձեռքը, ընդդիմադիրներին ասֆալտին փռողն ու հետապնդողը, հետո մասնակցում է Ադրբեջանի հետ գաղտնի բանակցային գործընթացներին, ապա լքում է պաշտոնը ու մտնում դաշինքի մեջ ՀՀԿ-ի հետ: Հիմա էլ` մեկ տարի անց, այդ դաշինքը խզում է: Սա բավականին ոչ հետեւողական գիծ է, որին նույնպես պետք է բացատրություն տրվի: Մենք հիշում ենք այն «մասկի շոուները», որոնք կազմակերպում էր ԱԱԾ-ն, երբ պարոն Վանեցյանն այդ կառույցի ղեկավարն էր: Այս առումով էլի եմ ասում` մարդիկ ունեն հարցեր, որոնց պետք էր պատասխանել կամ գոնե ասել` կներեք, սխալվեցինք կամ ստիպված էինք: Սա շատ կարեւոր է, որովհետեւ առաջնորդները, որոնք փորձում են իրենց հետեւից տանել  զանգվածներ, պետք է ունենան այդ չպարզաբանված հարցերի պատասխանները: Ամեն դեպքում, մաղթում եմ հաջողություն Արթուր Վանեցյանի պայքարին: Թեպետ այսօր ավելի կարեւոր հարց է, թե ինչ է լինելու Նիկոլից հետո: Լավ, նրան գցելուց հետո` ով ի՞նչ է առաջարկում:

«ԱՅՈ՛, ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՎՈՐ Է, ԲԱՅՑ ՈՎ ԻՆՉ ԾՐԱԳԻՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

– «Դիմադրություն» շարժումն առաջարկում է օգոստոսի սկզբին հրապարակել իր վարչապետի թեկնածուի անունը…

– Ո՞վ է լինելու այդ վարչապետը, եւ ամենակարեւորը` ի՞նչ է անելու, ի՞նչ  ծրագրով է գալու: Այսօր Հայաստանն իսկապես օրհասական վիճակում է եւ կանգնած է պետականության ու տարածքային կորստի վտանգի առջեւ: Եվ սա ոչ միայն Սյունիքին է վերաբերում, այլ` Գեղարքունիքին, Տավուշին, Երեւանին: Ովքեր փորձում են իրենց դնել, այսպես ասած, լիդերի տեղ, պետք է կարողանան պատասխան տալ այդ հարցերին, թե ինչպե՞ս են լուծելու Հայաստանի առջեւ ծառացած ծանրագույն խնդիրները` Արցախի, Սյունիքի, պետականության, ապագա անվտանգության, քայքայված տնտեսության հարցերը: Ասել, թե Նիկոլը վատն է, ես լավն եմ, սա ոչինչ չասել է, մանավանդ այն մարդկանց կողմից, ովքեր ոչ վաղ անցյալում ասում էին` Նիկոլն ամենալավն է: Այո՛, այս իշխանությունը ոչ միայն վատն է, այլեւ հանցավոր է, բայց ով ի՞նչ ծրագիր է առաջարկում Հայաստանը փրկելու համար:

– Արթուր Վանեցյանն ասում էր, թե մի քանի օրվա հարց է Նիկոլ Փաշինյանի հեռացումը, բայց իր վերջին հարցազրույցներից մեկում շեշտում է, թե մի փոքր հումորով է դա ասել, պետք չէ այդպես ուղիղ հասկանալ: Հիմա իրականում մեր վիճակն այդքան վա՞տ է, թե՞ դեռ հումոր անելու տրամադրություն եւ ժամանակ ունենք:

– Ինձ համար անհասկանալի է: Եվ ի՞նչ եք կարծում` այդպիսի հայտարարություններից հետո` արդյոք մարդիկ տրամադրված կլինեն դուրս գալ փողոց եւ մասնակցել` «կատակով» երկիրը «փրկելու» միջոցառումների, կարծում եմ` դրանք անհամատեղելի են:

«ԻՆՉՔԱՆ ՄԵՐ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԱՆՈՒՄ Է, ԱՅՆՔԱՆ «ՀՈՒՄՈՐԻՍՏՆԵՐԸ» ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ»

– Լայն քննարկման առարկա դարձավ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ աղմկոտ ձայնագրության հրապարակումը, որտեղ նա պահանջում էր ԲԴԽ այն ժամանակվա նախագահ Ռուբեն Վարդազարյանին` հրաժարական տալ: Ինչպե՞ս եք վերաբերվում Ջհանգիրյանի արդարացումներին, որ պարզապես «կուտ էր տալիս» Վարդազարյանին:

– Սա ողբերգություն է, երբ երկրի դատական համակարգում ղեկավարող անձը խոսում է այդպիսի բառապաշարով: Բայց սա նաեւ բնական է. Նիկոլը ԱԺ ամբիոնից ասում էր`«քուանշ եմ տալիս», իսկ դրանից հետո ընտրվեց: Սա նշանակում է, որ խնդիր ունենք նաեւ հասարակության մեջ, որը համարում է, թե այդպիսի բառապաշարով եւ մտածելակերպով մարդիկ կարող են ղեկավար պաշտոն զբաղեցնել: «Կուտ տալը» հենց միտումնավոր մոլորեցնել է նշանակում, ու սա ասում է Ջհանգիրյանը` առանց հասկանալու, որ շատ ամոթալի եւ հակաբարոյական վարքագիծ է դիմացինին խաբելն ու մոլորեցնելը: Էլ չասած, որ այն, ինչ անում էր Ջհանգիրյանը, շանտաժ էր օրինական պաշտոն զբաղեցնողի նկատմամբ, որ իր պաշտոնից հեռանա` քաղաքական դրդապատճառներով:

– Ըստ Գ. Ջհանգիրյանի` շանտաժ չէր, այլ «վզին դրել էին», ինչը մեկնաբանեց, թե սա ասելով` նկատի է ունեցել, որ իր առաքելությունն էր...

– Նա էլի իր «բարձր» հայերենով ասում է, որ իրեն հանձնարարել են կամ ստիպել են շանտաժի ենթարկել բարձրաստիճան պաշտոնյային, որպեսզի հրաժարվի իր պաշտոնից, եւ ինքը զբաղեցնի այդ աթոռը: Առավել նենգ, զզվելի եւ կեղտոտ գործընթաց, դժվար է պատկերացնել: Սակայն Ջհանգիրյանն ամբողջ իր կյանքում մի հարցում է փորձառու եղել` խաբելու, կեղծելու, շանտաժի ենթարկելու: Ու այդ ձայնագրության մեջ դեռ գլուխ է գովում, որ նախագահի էլ է այդպես կառավարել:

– Հետո արդարացավ, թե հումորով է ասել` նախագահի վերաբերյալ...

– Ինչքան մեր վիճակը վատանում է, այնքան «հումորիստները» շատանում են: 1995–96 թթ., երբ Ջհանգիրյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահն էր, ամենասարսափելի, ամենակեղծված, ամենաահաբեկչական ընտրություններն էին տեղի ունենում, եւ այդ ահաբեկչության կնքահայրը հենց նա էր: Մեր կուսակցությունն անցել է այդ ահաբեկչության բովով, մեր մաշկի վրա ենք զգացել այդ ամենը եւ շատ լավ գիտենք, թե ինչ էր նշանակում 1995–96 թթ. տեղի ունեցած, այսպես կոչված, ընտրությունները: Այդ ժամանակվանից Ջհանգիրյանն իր բառերով ասած` «կուտ էր տալիս», ահաբեկելով, սպառնալով սրան-նրան եւ մշտապես, բացառությամբ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, «ջրի երեսին էր մնում»: Հիմա այս մարդը լավի եւ վատի, ճշտի եւ սխալի մասին այդպիսի պատկերացումներով ղեկավարում է մեր դատական համակարգը, ինչի կապացությամբ կարելի է միայն ցավակցել մեր ժողովրդին:

«ԵԹԵ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՀԱՊԱՂԵՆՔ, ԹՈՒՐՔԸ ԿԼԻՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՂԱՎՆՈՅՈՒՄ ՈՒ ԲԵՐՁՈՐՈՒՄ, ԱՅԼ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ»

– Անգամ ամենաաղմկոտ բացահայտումը որեւէ հետեւանք չի ունենում, ի վերջո, ստեղծված իրավիճակի ելքը ո՞րն է: Ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը:

– Շարժումն առաջարկում է այն, ինչը հենց արտացոլված է անվան մեջ` ստեղծել ուժեղ Հայաստան, որը կլինի Ռուսաստանի հետ` ձեւավորելով նոր միութենական պետություն: Մենք այս ճանապարհով ենք տեսնում Հայաստանի խնդիրների լուծումը եւ ընդհանրապես մեր երկրի փրկությունը: Ունենք քիչ ժամանակ` ընդամենը 3 տարի, այս խնդիրը լուծելու համար: Հետեւապես, ամեն ինչ անելու ենք, որպեսզի փրկենք մեր ինքնիշխանությունը, մեր ազգային ոգին եւ արժեհամակարգը, մեր երկիրը կործանումից: Դրա համար պետք է հետեւյալ քայլերն անել. առաջին հերթին գործարկում ենք մեր շարժման հանձնաժողովները, այդ թվում` շուտով կձեւավորվի շարժման երիտասարդական հանձնաժողովը: Այս առումով կոչ եմ անում երիտասարդներին, ովքեր իսկապես հայրենասեր են եւ մտածում են երկրի իրական փրկության մասին, միանան մեր ասած ճանապարհին: Ի դեպ, շարժման մշակութային հանձնաժողովն է շատ ակտիվ արդեն գործում: Աբգար Ափինյանի գլխավորությամբ` շուտով մեկնելու են Աղանվո, Բերձոր, Ստեփանակերտ` տեղում մարդկանց հետ խոսելու եւ իրական լուծումներ գտնելու առաքելությամբ: Երկրորդ` շարունակում ենք ձեւավորել շարժման կառույցները տարբեր քաղաքներում ու գյուղերում: Իսկ հաջորդ քայլը կլինի հանրաքվեի անցկացումը` Հայաստանը եւ Ռուսաստանը Միութենական պետության մեջ տեսնելու նպատակով: Սա միակ լուծումն է, եւ եթե այս անգամ էլ հապաղենք, թուրքը կլինի ոչ միայն Աղանվոյում ու Բերձորում, այլ նաեւ Երեւանում: Ի վերջո, ինչքան էլ դրոշդ թափահարես, դրանից ո՛չ զենքդ կավելանա, ո՛չ զորքդ, ո՛չ էլ դիվանագիտական կշիռդ:

– Իսկ մինչեւ հանրաքվեն` ի՞նչ նախադրյալներ են անհրաժեշտ: Այսօր հանրային դաշտում խոսվում է ժամանակավոր կառավարության ձեւավորման, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, միասնական վարչապետի թեկնածու առաջադրելու ու «առանց Նիկոլ` Հայաստանի» մասին: Այս ամենից ի՞նչն է առաջնահերթ Ձեր շարժման համար:

– «Առանց Նիկոլ, Հայաստանը» պարտադիր պայման է: Ինչ վերաբերում է ժամանակավոր կառավարություն ձեւավորելուն, վարչապետի թեկնածու առաջադրելուն եւ այլն, այդ հարցերը չենք բարձրացնում հիմա, որովհետեւ հարցն այն չէ, թե որ անձն է լինելու վարչապետ, այլ այն, թե որ ծրագիրն է իրականացվելու: Երբ կգա պահը` արդեն ծրագիրն իրականացնելու, կգտնվեն մարդիկ, ովքեր կլինեն լավագույն պրոֆեսիոնալները, որոնք կիրականացնեն քաղաքագիտական, դիվանագիտական եւ տնտեսական այդ մեծ աշխատանքը: Մենք պետք է կարողանանք ՌԴ-ի հետ գտնել խոր ինտեգրացիայի բանաձեւը, որը կաշխուժացնի մեր տնտեսությունը, կապահովի ազգաբնակչության թվի վերականգնման հարցը:  Այսօր կործանարար վիճակում ենք, մարդ չի մնացել, գնում ես այլ երկրներ, տեսնում ես ավելի շատ հայ կա, քան` Հայաստանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Սա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. Իսրայելյան «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնումՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ ՓաշինյանՈստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. ՄարուքյանԱյստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ)Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումըՏավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. ՓաշինյանՊիտի ասենք վա՜յ, ինչ լավ` ա 50 մ էն կողմ Ադրբեջանն ա, առևտուր կանենք, ավտոների անցակետ կարանք դնենքԱստղագուշակ` ապրիլի 18-ի համարՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՔանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել ՎարդանյանինՕրվա խորհուրդ. Ապրիլի 18Տավուշի մարզում ե՞րբ է Ղըզըլ Հաջիլի գյուղ եղել, Խերիմիլի գյուղ եղել. վարչապետԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ես սա անում եմ, որ Հայաստանը ի վերջո դառնա անկախ պետություն. ՓաշինյանԱյսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ. Փաշինյան«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպումՀերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Դուբայը վերածվել է ծովի (Տեսանյութ)Ուկրաինայի նպատակն է դիմակայել ևս 6 ամիս. Sky News«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորըԲացառիկ մանրամասներ. Ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՆ-ում, ովքեր են թիրախում«Փաստ». Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում»ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода