Բա որ գիտեիք, որ բանակը թալանված է՝ էդ ի՞նչ հենքով էիք հայտարարում. «նոր պատերազմ, նոր տարածքներ», թե՞ թշնամուն կանչում էիք, ասում էիք՝ ինչքան հնարավոր է շուտ…. էստի համեցեք
Թեմա«Բա որ գիտեիք… գիտեիք որ բանակը թալանված է, որ մենք ի վիճակի չենք պատերազմելու թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ,էդ դեպքում էդ ի՞նչ հենքով էիք հայտարարում. «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Նիկոլ ասում էԻր` տարածաշրջանում որոշիչ դեր ունեցող բանակ ունենք… էդ ի՞նչ հիմքով էիր նման հայտարություններ անում, կամ դու` Դավիթ Տոնոյան էդ խելքով, ո՞նց էիր հայտարարում «նոր պատերազմ, նոր տարածքներ», թե՞ թշնամուն կանչում էիք, ասում էիք՝ ինչքան հնարավոր է շուտ…. էստի համեցեք: Լավ , մենք էս ինչ քաոսի մեջ ենք լավ ՙ դուք ի՞նչ եք ուզում մեզանից»,-«Իրավունք TV»-ի եթերում անդրադառնալով իշխանությունների պարբերաբար հնչեցրած արդարացումներին եւ սրտաճմլիկ հայտարարություններին, ասել է մեր գործընկեր, ճանաչված լրագրող, իսկապես հայի գենը արժանապատիվ կրող լրագրող Գայանե Զարգարյանը: