Յուրի Շատունովին կդիակիզեն
Շոու բիզնես«Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովին կդիակիզեն և կհուղարկավորեն Մոսկվայում՝ հունիսի 28-ին։ Այս մասին ուրբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
«Յուրի Շատունովը որոշել էր դիակիզվել, սափորի թաղումը կլինի հունիսի 28-ին»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ արտիստի մամուլի խոսնակ Արկադի Կուդրյաշովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ հուղարկավորության օրը կախված կլինի Շատունովի կնոջ ժամանման ժամից, ով ներկայումս գտնվում է Գերմանիայում։
Ինչպես հայտնել ենք, Յուրի Շատունովը մահացել է հունիսի 23-ի գիշերը՝ 48 տարեկան հասակում։ Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։