Քանի որ անընդհատ հարցնում եք, ասեմ. «սկանդալային բացահայտում»` Քրիստինե Վարդանյանից
Ներքաղաքական«Ողջ ճշմարտությունը` «սկանդալային բացահայտում», քանի որ անընդհատ հարցնում եք, ասեմ, ուրեմն` պարզվում է, որ ես «Աղվան Վարդանյանի աղջիկն» եմ, բայց դուք չգիտեք ողջ ճշմատությունը, իսկ ես կարծում եմ` դա շատ անարդար է։ Այսպես՝ ես ոչ միայն Աղվան Վարդանյանի, այլ Աղվան եւ Էլինար Վարդանյանների աղջիկն եմ ՝ ամբողջ «ընտանիքով» որոշեցինք խորհրդարան գնալ, կիսատ` մի տեսակ այն չէր։ Բայց սա էլ դեռ ամենը չէ, մեր «ընտանիքից» մեկն էլ կա, որ խորհրդարանի պատգամավոր է, բայց իր անունը տալը մեզ մոտ արգելված է, որովհետեւ «երկրի հակառակ կողմն» է ընտրել։ Մի խոսքով` բրազիլական սերիալ։ Դե ինչ ասեմ, մենք ընտանիքով՝ իրական և հորինված, մասնակցում ենք բոլոր միջոցառումներին։ Այսօր էլ իմ իրական ու հորինված ընտանիքները բոլորիդ ժամը` 19։30-ին հրավիրում են Ֆրանսիայի հրապարակ», - այսպիսի բովանդակությամբ` հումորային գրառմամբ է հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Երբ 2019-ին նույն ցանցը լուր տարածեց, որ ես Լեւոն Մկրտչյանի աղջիկն եմ, զարմացա՝ ոնց չեն մտածել ասել, որ Աղվան Վարդանյանի աղջիկն եմ՝ գոնե ազգանունները կհամընկնեին, ավելի արժանահավատ կլիներ։ Փաստորեն, 3 տարի պետք եկավ, որ գլխի ընկնեն»։