Պատերազմի ընթացքում և հետո շատերի` հարազատի, բարեկամի, ընկերոջ, հայրենակցի դիմակներ պատռվեցին. «Ացախի հերոս» Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի ուշագրավ գրառումը
Հասարակություն «Ացախի հերոս» Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկը` Արտակ Հովհաննիսյանը ուշագրավ գրառում է կատարել.
Մեկ օրում կոտրվեցին իմ բոլոր երազանքները, այս դաժան կյանքում ես ցավից բացի ոչ մի լավ բան չտեսա:Հիմա ոչ թե արցունքներս ցույց տալով, այլ հոգիս արտասվելով ապրում եմ:Իմ կառուցած բայց և ավեր անավարտ իմ գաղտնի դղյակում: Դա քարից չի, ցեխից չի այլ աներազանք պատերը քանդված, ցավագին տառապանքի երազանքի անավարտ դղյակ է:Որտեղ ես կույր եմ, որտեղ ես խուլ ու համր եմ, որտեղ ես կամ ,կամ բայց գոյություն չունեմ: Ապրում եմ, ուղղակի որպես մի հասարակ մարդ : Կներեք երևի Աստծուց ավելին եմ ուզել , երևի մարդկանց շատ ավելի եմ հավատացել. Կույր անհետաքրքիր հավատքով, ջուր է կաթում իմ դղյակի ներսում: Բայց սիրտ չունեմ ջրի կաթոցները կտրեմ: Սիրտ չի մնացել հոգուս անավարտ դղյակը սարքելու համար ինձ չեք հասկանա: Լավ եղեք, որովհետև դա ձեր ցավը չէ.
Հ.Գ.
2020 թվականի 44 օրյա պատերազմի ընդացքում և հետո շատերի`հարազատի,բարեկամի,ընկերոջ, հայրենակցի դիմակներ պատռվեցին,չնայծ այս ամենին մեր կողքին ապրում են առաքինի ,խելացի և բարի մարդիք նույնպես :