Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին՝ ռուս դիվանագետների մեկնելու համար հատուկ չվերթի թույլտվություն չտալու համար
ՄիջազգայինԱմերիկյան կողմը շարունակում է փլուզել երկկողմ հարաբերությունները, որոնք առանց այդ էլ անմխիթար վիճակում են։ Վաշինգտոնը մեր երկրի նկատմամբ թշնամական հերթական քայլն արեց՝ թույլ չտալով ռուսական պետական ավիացիայի հատուկ չվերթին ԱՄՆ ժամանել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Բայդենի վարչակազմը նախընտրեց ամբողջովին անտեսել այն փաստը, որ, ըստ էության, դա մարդասիրական ակցիա էր, քանի որ մեր ինքնաթիռը պետք է մեկներ մեր այն գործընկերների հետեւից, որոնց ավելի վաղ Պետդեպարտամենտը հրամայել է լքել ԱՄՆ-ն մինչեւ այս ամսվա վերջ։
Նման պահվածքն անպատասխան չի մնա։ Ինչպես ավելի վաղ զգուշացրել ենք, դա կունենա համարժեք պատասխան»,-ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։