«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը «Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց Նիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն Սողոմոնյան Ոչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանը Ուկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է Օչերետինոն Մարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում «Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից

Արթուր Վանեցյանը նոր թիմ է ձևավորում․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ազդարարում է քաղաքական նոր փուլի մեկնարկի մասին։ Նա դիմադրության շարժման վերջին փուլին պասիվացավ, մի քանի օրով մեկնեց Եվրոպա, ապա վերադառնալով՝ մեկ հանրահավաքի ու երթի մասնակցելուց հետո այլեւս չերեւաց Ֆրանսիայի հրապարակում։ Իսկ վերջին հանրահավաքին ներկա չէին ո՛չ նրա կուսակիցները, ո՛չ ընկերները, որոնք մեկ ամսից ավելի պայքարի առաջին գծում էին։ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո, երբ ասաց՝ «ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» բոլոր հարցերի պատասխանները կտա, լուրեր շրջանառվեցին, թե Վանեցյանը դուրս է գալու պայքարից եւ գնալու է սեփական ճանապարհով։

2 օր առաջ նա հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ ՀՀԿ-ի հետ 2021-ի արտահերթ ընտրությունների նախօրեին ձեւավորած դաշինքը դե յուրե եւ դե ֆակտո դադարեցնելու մասին։ Նույն օրը նա Հ1-ի եթերում հայտարարեց, որ նպատակը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, մնում է նույնը, բայց իր կուսակցությունը տարանջատվում է, քանի որ պայքարի ուղիների եւ մեթոդների հետ կապված տարբեր պատկերացումներ ունեն, եւ պայքարը «Հայրենիքը» շարունակելու է առանձին։ 

Ո՞րն է Վանեցյանի ուղին, եւ ինչո՞ւ չշարունակեց ընդդիմության հետ ճանապարհը։ Հանրայինի եթերում նա ինչ-որ չափով բացատրեց, որ իր եւ գործընկերների նպատակները համընկնում են։ «Տարբերությունը ժամանակը ցույց կտա, եկեք՝ ես հիմա փակագծեր չփորձեմ բացել։ Իմ հետագա գործունեությունը եւ մնացած գործողությունները կտեսնեք»,- ասաց նա։ Ընդգծեց, որ քանի դեռ չեն հասել նպատակին, պայքարելու են ամենուր՝ ոչ միայն Ֆրանսիայի կամ Ազատության հրապարակներում։ 

Մեր տեղեկություններով՝ Վանեցյանը բավականին հավակնոտ ծրագրեր ունի եւ ցանկանում է ընդդիմադիր դաշտում որպես առանձին խաղացող կայանալ, հատկապես որ առաջիկայում Երեւանի քաղաքապետի ընտրություններն են, իսկ նա քաղաքապետի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկն է։ Այս փուլում խնդիր են դրել երկխոսություն սկսել հասարակության հետ, ամենօրյա ռեժիմով հանդիպումներ ունենալ Երեւանի եւ մարզերի բնակիչների հետ, խոսել, բացատրել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, մատնանշել պայքարի ուղիները, նոր համակիրներ ու աջակիցներ ձեռք բերել։ 

Այս աշխատանքներին զուգահեռ, դրված է նաեւ կուսակցության ռեսթարտի հարցը, համախմբել կրթված, բանիմաց, տեխնոկրատ երիտասարդների, որոնք նախկինում պաշտոններ չեն զբաղեցրել, իսկ եթե անգամ զբաղեցրել են, ապա եղել են իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ եւ չեն վարկաբեկվել, չեն ասոցացվում նախկինների, առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մոտավոր մոդելը ապագա կառավարության կամ իշխանության հայտ ներկայացնող թիմի։ Արթուր Վանեցյանը հույս ունի, որ նոր թիմով, նոր գաղափարներով քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալելով՝ կարող է դառնալ իշխանություններին այլընտրանք։ Մեզ ասացին, որ մոտավորապես նման է այն պրոյեկտին, ինչը փորձում է կյանքի կոչել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցությամբ։ Այստեղ էլ փորձ է արվում բանիմաց, աշխատասեր, ճիշտ ընտրված մարդիկ հավաքել եւ հաջողության հասնել։

Կարծում են, որ անցած տարվա ՏԻՄ ընտրություններում գրանցած հաջողությունները ցույց են տալիս, որ դա միանգամայն հնարավոր է։ Մի քանի ամսում գրանցված «Ապրելու երկիր» կուսակցությունը մի շարք համայնքների ավագանիներում հաղթեց։ Սակայն, ի տարբերություն Վարդանյանի, ով փորձում է տեղակայվել արեւմտամետների դաշտում, Վանեցյանի կուսակցությունը լինելու է ռուսամետ դաշտում։ Ի դեպ, ժամանակին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն էլ նման իդեա ուներ խոսքը ՄԻԱԿ-ի, ապա 2020-ին պրոֆեսիոնալների թիմ հավաքելու մասին է, բայց ինչ-ինչ պատճառներով գաղափարը չիրականացավ՝ ՄԻԱԿ-ը չկարողացավ լուրջ հայտ ներկայացնել, իսկ 2021-ին նախկին նախագահները խանգարեցին, որ Միքայել Մինասյանն ինքնուրույն թիմով հանդես գա։

Թե որքանով Վանեցյանին կհաջողվի կյանքի կոչել իր գաղափարը, կերեւա մոտ ապագայում՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Թեպետ կուսակցությունից երեկ տեղեկացրին, թե քաղաքապետի ընտրությունների մասնակցության հարց մինչ այս պահը չի քննարկվել։ «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը չցանկացավ մանրամասնել կուսակցության մարտավարությունը, թե ինչով է այն տարբերվելու ընդդիմադիր գործընկերների պայքարից։ Ասաց՝ այս փուլում գտնում ենք, որ հանրության հետ երկխոսությունը, որ սկսել ենք, պիտի ուժեղացնենք։ Ինչպե՞ս են երկխոսում։ «Ամենատարբեր շփումներով: Սկսած մարզերից, որ գնացել ենք, շարունակելով Ազատության հրապարակում եւ հիմա էլ՝ այդ բոլոր եւ մյուս հնարավորություններով»։ Հանրահավաքներ, երթեր անելո՞ւ եք։ «Հիմա առանձին հավաքներ անելու որոշում չունենք, երբ ունենանք, կտեղեկացնենք»։ Թիմը նոր մարդկանցով համալրելու տեղեկություններին էլ այսպես արձագանքեց․ «Մենք միշտ ենք թիմը համալրում»։

 



«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՆիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն ՍողոմոնյանՈչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանըՈւկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է ՕչերետինոնՄարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԶանգվածային հրթիռային հարված ՈւկրաինայինԻսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ)Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստըԱմերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախինԻրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնումՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода