Ռուբեն Վարդազարյանին այսօր կանչել են Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին, որ նա ներկայանա կոմիտե եւ բացատրություն տա իր կողմից հրապարակված աղմակահարույց ձայնագրության մասով։ Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանը այսօր առավոտյան կներկայանա Քննչական կոմիտե:
Եթե անգամ հրահանգ կա, ապա դա ինչ հիմունքներով է իրականացվում, գրավոր, թե բանավոր է այն լինելու, ու, վերջապես, օրինական ուժ ունենալու է այն արդյոք։ Սրանք հարցեր են, որ իրենց պատասխանները պետք է պարտադիր իրավական հարթությունում ստանան։ Նորից, սակայն, հարց է՝ քաղաքական իշխանությունն ու պատկան բոլոր օղակները բավարար կամք կունենան արդյոք արդարամտորեն եւ հետեւողական քննելու ու ստանալու բոլոր հարցերի պատասխանները։ Հուսանք՝ այս հարցերի պատասխանը կտան իրավապահները»: