«Մոսկվա Է ժամանել Արցախի նախագահը, եւ գաղտնի բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ»
ՄիջազգայինՀայտի Արամ Գաբրիելյանովին վերագրվող «Арам говорит» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է.
«Ինչպես ինձ տեղեկացրել են Կրեմլում իրազեկ աղբյուրները, Մոսկվա Է ժամանել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, եւ գաղտնի բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ` հուլիսի 1-ին Լաչին քաղաքը հանձնելու եւ Ադրբեջանի կողմից կառուցված ճանապարհի այլընտրանքային հատվածի գործարկման շուրջ: Լաչինի միջանցքը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արայիկը հայտնի գործարար է, ով Արցախում միլիոններ է վաստակել ու վաստակել։ Ինչպես ասում են ղարաբաղցիները, եթե Արայիկ դավաճանել է պատերազմի հերոս իր եղբոր հիշողությունը, ապա Հայրենիքը կդավաճանի շատ հեշտ: Ի՞նչ դեմքով է նա վերադառնալու Ստեփանակերտ»։
Այնուհետեւ կատարվել է եւս մեկ գրառում.
«Փաշինյանը պտտեցնում է հերթական ինտրիգը իր գրպանիային Արցախի նախագահի օգնությամբ։. Հարությունյանը Մոսկվա է ժամանել սեպարատ բանակցությունների՝ անցյալ շաբաթ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումից անմիջապես հետո: Փոխվարչապետ Գրիգորյանի վերադարձից հետո Փաշինյանը Արցախի նախագահին հրահանգել է սեպարատ բանակցություններ սկսել: Հենց դրա համար էլ Հարությունյանը ինկոգնիտո է եկել Մոսկվա։ Դրանով Հայաստանի վարչապետը փորձում է ղարաբաղցիների ձեռքով հանձնել Արցախը»։
Դե ինչ, կփորձենք պաշտոնական պատասխաններ ստանալ, թե որտեղ է այսօր Արայիկն ու ինչեվ է զբաղված: