Չեմ զարմանա, որ քննությունն էլ այդ նույն` զույգով միզող ոստիկաններն իրականացնեն. Երվանդ Վարոսյան Սամվելի խոշտանգումը Նիկոլի վերջի սկիզբն է. Վահագն Չախալյան Կարծես գժանոցի утренний обход-ի сводка լինի. Ալլա Հակոբյան Սամվել Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցածը ցնցել է իմ բանականությունը. Վահե Գրիգորյան Ինձ համար գլխավոր գաղափարներից մեկը հույսն է. Կիրիլ Ռիխտեր Հույս մի ունեցեք, որ այս թեման մոռացվելու է, պետք է պատժվեն բոլոր մասնակիցները. Միքայել Գրիգորյան ՍԿԱՆԴԱԼ. Ես առաջարկում եմ էդ 25.000 տանք Գագիկին, որ ամեն ամիս կոխի…. Կնոջ նկատմամբ բռնություն գործադրող ու «վայելչախոս» ավագանու անդամը Սկսում ենք Նիկոլին հանձնման, եթե կուզեք՝ զիջման կամ փոխզիջման գործընթաց. Արման Մխիթարյան Ինչ է առաջարկվում 18-27 տ․ աղջիկների և կանանց կամավոր 6-ամսյա պարտադիր ժամկետային ծառայությամբ Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան

Էրդողանի նոր խա՞ղը, թե՞ Թուրքիան իրոք ուզում է ՆԱՏՕ-ից դուրս գալ

Միջազգային

Ֆին­լան­դի­ան առա­ջըն­թաց չի գրան­ցել Թուր­քի­ա­յի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րում  եւ հա­վա­նա­բար չի կա­րո­ղա­նա ան­դա­մակ­ցել ՆԱ­ՏՕ–ին առն­վազն մին­չեւ սեպ­տեմ­բեր: Այս մա­սին հայ­տա­րա­րեց Ֆին­լան­դի­ա­յի նա­խա­գահ Սա­ու­լի Նի­ի­նիս­տյոն:

ԹՈՒՐ­ՔԻ­Ա­ՅԻ «ԿԱՐ­ՄԻՐ ԳԻ­ԾԸ» ՆԱ­ՏՕ-ՈՒՄ

Այս­պի­սով, Ան­կա­րան շա­րու­նա­կում է տոր­պե­դա­հա­րել ՆԱ­ՏՕ–ի ընդ­լայն­ման գոր­ծըն­թա­ցը: Այն դեպ­քում, երբ ինչ­պես ՆԱ­ՏՕ–ի ղե­կա­վա­րու­թյան, այն­պես էլ՝ Սպի­տակ տան մոտ ի սկզբա­նե կար այն լա­վա­տե­սա­կան տրա­մադ­րու­թյու­նը, որ Ֆին­լան­դի­ա­յի եւ Շվե­դի­ա­յի հար­ցով Էր­դո­ղա­նը ինչ–որ փո­քիկ խաղ է սար­քում, մի բան կստա­նա եւ ար­գել­քը կհա­նի: Բայց չէ, Ան­կա­րան շա­րու­նա­կում է պնդել նույն բա­նը՝ պետք է քրդե­րին ճա­նա­չել ահա­բե­կիչ­ներ, մի բան, որը անե­լու հա­մար ԱՄՆ–ն պետք է Մեր­ձա­վոր Արե­ւել­քի իր քա­ղա­քա­կան ծրագ­րե­րը գլխի­վայր շրջի: Իսկ դա մեկ բան է նշա­նա­կում, որ Վա­շինգ­տո­նի եւ Ան­կա­րա­յի, ավե­լի ճիշտ՝ էր­դո­ղա­նա­կան Ան­կա­րա­յի հա­կա­մար­տու­թյունն իրոք այն աս­տի­ճան խորն է ու խոր­քա­յին, որ այս­տեղ հաշ­տու­թյան եզ­րե­րը գործ­նա­կա­նում եթե չեն բա­ցառ­վում, ապա գո­նե տե­սա­նե­լի չեն: Այ­սինքն, լու­ծումն այն է, ին­չի մա­սին եր­կու–երեք ամիս առաջ հայ­տա­րա­րեց ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը՝ Բոլ­թո­նը: Այն է՝ ԱՄՆ–ն պետք է կենտ­րո­նա­նա, որ գա­լիք տար­վա ընտ­րու­թյուն­նե­րում տա­պա­լի Էր­դո­ղա­նի վե­րար­տադ­րու­թյու­նը, իշ­խա­նու­թյան բե­րի յու­րա­յին­նե­րին եւ Թուր­քի­ա­յին վե­րա­դարձ­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ: Ընդ որում, հաշ­վար­կը պարզ է. ինչ­պես հու­շում են վեր­ջին բո­լոր հար­ցում­նե­րը, Էր­դո­ղա­նի վար­կա­նի­շը  շա­րու­նա­կում է հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն  նվա­զել: Այ­սինքն, կա­րե­լի է «գու­նա­վոր գոր­ծըն­թա­ցը» մի­աց­նել: Բայց դա ռեա՞լ է: Չնա­յած, հար­ցին այսկերպ մո­տե­նա­լը ժա­մա­նա­կավ­րեպ է. դեռ թուր­քա­կան ընտ­րու­թյուն­նե­րին մեկ տա­րի կա, ու այն ժա­մա­նակ՝ «ով՝ սաղ, ով՝ մե­ռած»: Առա­վել եւս՝ ներ­կա սրըն­թաց փո­փո­խու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում:

Սա­կայն այս «մե­դա­լը մեկ այլ երես ու­նի», որն ար­դեն ժա­մա­նա­կավ­րեպ չէ: Էր­դո­ղա­նը «հին աղ­վես» է, լավ հաս­կա­նում է, որ ԱՄՆ–ին պետք է «առանց Էր­դո­ղան Թուր­քիա», այ­սինքն, որ եթե ան­գամ հի­մա փոր­ձի Վա­շինգ­տո­նի հետ հաշ­տեց­ման ուղ­ղու­թյամբ գնալ, դա, ամե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ոչ մի­այն չի կանգ­նեց­նի իրեն հե­ռաց­նե­լու ծրագ­րե­րը, այլ դրանք կյան­քի կո­չե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը կտրուկ կա­վե­լա­նա: Եվ այն, որ հենց այս պա­հին է մե­կը մյու­սի հե­տե­ւից հար­ված­ներ հասց­նում, այդ թվում՝ ՆԱ­ՏՕ–ի կա­րե­ւո­րա­գույն ծրագ­րե­րը ձա­խո­ղե­լու մի­ջո­ցով, եթե ոչ ներ­թուր­քա­կան հար­թա­կում սե­փա­կան դիր­քերն ամ­րաց­նե­լու, այլ առն­վազն ԱՄՆ–ի դիր­քերն էլ ավե­լի թու­լաց­նե­լու նպա­տակ ու­նի: Այ­սինքն, այդ գոր­ծե­լա­ոճն Էր­դո­ղա­նը գո­նե առա­ջի­կա տար­վա ըն­թաց­քում պետք է որ շա­րու­նա­կի:

Սա­կայն այս­տեղ այլ խնդիր կա. կա մի գիծ, որից այն կողմ ՆԱ­ՏՕ–ն, ավե­լի կոնկ­րետ՝ ԱՄՆ–ն Էր­դո­ղա­նին հաս­տատ թույլ չի տա անց­նել: Եթե ան­գամ դրա հա­մար հարկ լի­նի Դա­շին­քի բո­լոր կա­նո­նա­կար­գե­րը խախ­տե­լով, Թուր­քի­ա­յին հե­ռաց­նեն: Նման «կար­միր գիծ» կա­րող է դառ­նալ հու­նի­սի 29–30–ին Մադ­րի­դում կա­յա­նա­լիք ՆԱ­ՏՕ–ի գա­գա­թա­ժո­ղո­վը, որը խոս­տա­նում է Դա­շին­քի պատ­մու­թյան մեջ կա­րե­ւո­րա­գույն­նե­րից  դառ­նալ: Ինչ­պես այդ մա­սին օրերս հայ­տա­րա­րեց Դա­շին­քի Գլխա­վոր քար­տու­ղար Յենս Ստոլ­տեն­բեր­գը. «Մադ­րի­դում ՆԱ­ՏՕ–ի գա­գաթ­ա­ժո­ղո­վում մենք կա­րեւ­որ որո­շում­ներ կըն­դու­նենք, նե­րա­ռյալ նոր ռազ­մա­վա­րա­կան դոկտ­րի­նի ըն­դու­նու­մը: Հյու­սի­սատ­լան­տյան պայ­մա­նագ­րի հետ մեկ­տեղ, Ռազ­մա­վա­րա­կան դոկտ­րի­նան ՆԱ­ՏՕ–ի ամե­նա­կա­րեւ­որ փաս­տա­թուղթն է, որը հաս­տա­տում է ար­ժեք­նե­րը, նպա­տա­կը եւ խնդիր­նե­րը...»: Ընդ որում, ինչ­պես ար­դեն հայտ­նի է, ՆԱ­ՏՕ–ի նոր ռազ­մա­վա­րա­կան դոկտ­րի­նը հիմն­ված է լի­նե­լու Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի դեմ հա­կա­մար­տու­թյան փաս­տի վրա: Այ­սինքն, եթե գոր­ծող դոկտ­րի­նով ՌԴ–ն հա­մար­վում է «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր», իսկ Չի­նաս­տա­նի մա­սին որե­ւէ բան չկա, ապա նոր դոկտ­րի­նով եր­կուսն էլ կա­րող են դի­տարկ­վել առն­վազն, որ­պես հա­կա­ռա­կորդ, որոշ աղ­բյուր­նե­րի են­թադր­մամբ էլ՝ թշնա­մի:

Թե գլո­բալ առու­մով դա ինչ է նշա­նա­կում, այլ հարց է ու շատ կա­րե­ւոր: Բայց վե­րա­դառ­նա­լով Թուր­քի­ա­յին՝  նկա­տենք, որ Դա­շին­քի նման մո­տե­ցու­մը հա­զիվ թե տե­ղա­վոր­վի Ան­կա­րա­յի շա­հե­րի մեջ: Այ­սինքն, եթե Էր­դո­ղա­նը ստո­րագ­րի նման ձե­ւա­կերպ­ման տակ, ապա այն բո­լոր շա­հե­րը, որոնք կան այս պա­հին, կամ սպա­սե­լի են Մոսկ­վա­յից եւ Պե­կի­նից, կա­րող են մի­ան­գա­մից օրա­կար­գից դուրս գալ: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ նման իրա­վի­ճա­կում Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տանն էլ իրենց հեր­թին են խստաց­նե­լու իրենց ռազ­մա­կան գնա­հա­տու­մը ՆԱ­ՏՕ–ի, այն է՝ նրա բո­լոր ան­դամ­նե­րի նկատ­մամբ, այդ թվում՝ Թուր­քի­ա­յի, եւ դա ան­կախ երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րից:

Էր­դո­ղա­նը, հաս­կա­նա­լի է, նման իրա­վի­ճա­կից ելք ու­նի. կա­րող է այս դեպ­քում եւս ար­գե­լա­փա­կել, եւ ՆԱ­ՏՕ–ն ոչ մի նոր դոկտ­րին չի ու­նե­նա: Սա­կայն դա հենց այն «կար­միր գիծն» է, որը հա­տե­լով, Ան­կա­րան այ­լեւս ՆԱ­ՏՕ–ում տեղ չի ու­նե­նա. նրան հե­ռաց­նե­լու տար­բե­րակ կա­րող են մտա­ծել: Բայց ահա ստո­րագ­րե­լով, կրկնենք, նա­եւ իր վրա է վերց­նե­լու Մոսկ­վա­յի եւ Պե­կի­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հե­տա­գա սրաց­ման բե­ռը:

ԵՎ­ՐԱ­ՍԻ­ԱՆ՝ ՆԱ­ՏՕ-Ի ՓՈ­ԽԱ­ՐԵՆ

Այս­պի­սով, Էր­դո­ղա­նի հա­մար այս պա­հին օրա­կար­գա­յին է դար­ձել հար­ցը՝ մնա՞լ ՆԱ­ՏՕ–ում, թե՝ ոչ: Ամեն դեպ­քում, թե­ման թուր­քա­կան մա­մու­լում, այդ թվում՝ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ կապ­ված  լրատ­վա­մի­ջոց­նե­րում ակ­տիվ  քննարկ­ման փու­լում է: Օրի­նակ, թուր­քա­կան խո­շո­րա­գույն լրատ­վա­մի­ջոց­նե­րից մե­կը՝ «Cumhuriyet»–ը, հար­ցին մո­տե­ցել է այս կող­մից՝ իսկ Դա­շին­քին ան­դա­մակ­ցե­լու 70 տա­րի­նե­րին ՆԱ­ՏՕ–ն ի՞նչ է տվել Թուր­քի­ա­յին: «Անվտան­գու­թյո՞ւն, բայց ո՞վ ասաց, որ Դա­շին­քում չլի­նե­լու դեպ­քում ժա­մա­նա­կին ԽՍՀՄ–ն, հե­տո եւ մեր օրե­րում՝ ՌԴ–ն, որի դեմ էլ ի սկզբա­նե ուղղ­ված էր ՆԱ­ՏՕ–ն, պա­տրաստ­վում էր պա­տե­րազ­մել Թուր­քի­ա­յի հետ...»,– հարց է տա­լիս լրատ­վա­մի­ջո­ցը:

Եզ­րա­կա­ցու­թյու­նը սա է՝ Թուր­քի­ան ՆԱ­ՏՕ–ի կազ­մում ոչ մի առա­վե­լու­թյուն չի ստա­ցել, սա­կայն Դա­շին­քից դուրս գա­լու դեպ­քում առա­վե­լու­թյուն­նե­րը շատ են: Փո­խա­րե­նը, ԱՄՆ–ի հա­մար կլի­նեն խնդիր­ներ. «Եթե Թուր­քի­ան դուրս մնա Դա­շին­քից, դա­շին­քի սահ­մա­նը կանց­նի Հու­նաս­տան–Էգե­յան ծով–Կրե­տե–Հա­րա­վա­յին Կիպ­րոս–Իսրա­յել գծով, եւ այդ փո­փո­խու­թյուն­ներն առա­ջին հեր­թին կհար­վա­ծեն ԱՄՆ–ի ծրագ­րե­րին. նրանք ստիպ­ված կլի­նեն հրա­ժար­վել Սեւ ծո­վը «ՆԱ­ՏՕ–ի լճի>> վե­րա­ծե­լու գա­ղա­փա­րից: Սա­կայն, դրան չեն կա­րող հաս­նել նույ­նիսկ, երբ Թուր­քի­ան Դա­շին­քի կազ­մում է»: Հա­ջոր­դը. «Բա­ցի այդ, Դա­շին­քից Թուր­քի­ա­յի դուրս գա­լը կնշա­նա­կի Կով­կա­սում եւ Կենտ­րո­նա­կան Ասի­ա­յում ազ­դե­ցու­թյան ԱՄՆ ծրագ­րե­րի ձա­խո­ղում»:

Իսկ ահա Թուր­քի­ան, ըստ աղ­բյու­րի, հան­գիստ կա­րող է ան­ցում կա­տա­րել՝ «Ռու­սաս­տա­նի եւ Իրա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րու­թյան, ինչ­պես նա­եւ ին­տեգր­վել Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյա­նը եւ BRICS–ին»: Դրա հա­մար Թուր­քի­ան պետք է «կտրի ՆԱ­ՏՕ–ի հետ պոր­տա­լա­րը», փա­կի Սեւ ծո­վը, Կով­կա­սը, ԱՄՆ–ի մուտ­քը Կենտ­րո­նա­կան Ասիա եւ դառ­նա Մեծ Եվ­րա­սի­ա­կան գոր­ծըն­կե­րու­թյան եւ նոր աշ­խար­հի մի մա­սը:

Այս­պի­սով, լրատ­վա­մի­ջոցն այն հա­մոզ­մուն­քին է, որ Դա­շին­քից դուրս գա­լուց հե­տո ԱՄՆ–ը կկորց­նի Թուր­քի­ա­յին իր շա­հե­րից ել­նե­լով՝ ամեն ինչ  ստի­պե­լու ու­նա­կու­թյու­նը, իսկ Թուր­քի­ան ու­ժեղ դիրք ձեռք կբե­րի Եվ­րա­սի­ա­յում:

Այն, որ նման տրա­մադ­րու­թյուն­նե­րը գե­րակշ­ռում են թուր­քա­կան հատ­կա­պես իշ­խա­նա­կան աղ­բյուր­նե­րում, խո­սում է հե­տե­ւյա­լի մա­սին:

  1. Չբա­ցա­ռենք, որ ԱՄՆ–ին նման հե­ռան­կար ի ցույց դնե­լով, Ան­կա­րան ցան­կա­նում է հաս­նել առա­վե­լա­գույն զի­ջում­նե­րի Վա­շինգ­տո­նի կող­մից: Այդ թվում՝ քրդա­կան խնդրի հետ կապ­ված: Մի­գու­ցե նա­եւ երաշ­խիք­ներ, որ այդ­քա­նով հան­դերձ, չփոր­ձեն Էր­դող­ա­նին «գու­նա­վո­րել»: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ այս օրե­րին ԱՄՆ պետ­քար­տու­ղար Բլին­կեն իր մա­կար­դա­կով մի գլուխ սի­րո խոս­տո­վա­նու­թյու­ններ է հղում Ան­կա­րա­յին, թե ինչ եք ասում, Ամե­րի­կան չի պատ­կե­րաց­նում ՆԱ­ՏՕ–ի ապա­գան առանց Թուր­քի­ա­յի:
  2. Թուր­քի­ան մատ­նան­շում է այն ռե­ալ ուղ­ղու­թյու­նը, որով իրոք պատ­րաստ­վում է առաջ գնալ, թե­րեւս նա­եւ հաշ­վար­կե­լով, որ լի­նե­լու է «նոր աշ­խարհ» եւ պետք է առաջ վա­զել՝ դրա «մի մա­սը>> դառ­նա­լու հա­մար:

Չնա­յած, թե­րեւս մին­չեւ հու­նի­սի վերջ ար­դեն այս հար­ցե­րի պա­տաս­խա­ննե­րը կլի­նեն:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ



Չեմ զարմանա, որ քննությունն էլ այդ նույն` զույգով միզող ոստիկաններն իրականացնեն. Երվանդ ՎարոսյանՍամվելի խոշտանգումը Նիկոլի վերջի սկիզբն է. Վահագն ՉախալյանԿարծես գժանոցի утренний обход-ի сводка լինի. Ալլա Հակոբյան Սամվել Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցածը ցնցել է իմ բանականությունը. Վահե ԳրիգորյանԻնձ համար գլխավոր գաղափարներից մեկը հույսն է. Կիրիլ ՌիխտերՀույս մի ունեցեք, որ այս թեման մոռացվելու է, պետք է պատժվեն բոլոր մասնակիցները. Միքայել ԳրիգորյանՍԿԱՆԴԱԼ. Ես առաջարկում եմ էդ 25.000 տանք Գագիկին, որ ամեն ամիս կոխի…. Կնոջ նկատմամբ բռնություն գործադրող ու «վայելչախոս» ավագանու անդամըՍկսում ենք Նիկոլին հանձնման, եթե կուզեք՝ զիջման կամ փոխզիջման գործընթաց. Արման ՄխիթարյանԻնչ է առաջարկվում 18-27 տ․ աղջիկների և կանանց կամավոր 6-ամսյա պարտադիր ժամկետային ծառայությամբԻսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. ԷրդողանՔաղաքական հաշվեհարդար` ոստիկանների օգտագործմամբ. ՔԻՀԿԱկնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ քարտուղարԲրյուսելում Հարավային Կովկասի վերաբերյալ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի վերջին որոշումը չի կատարվի․ Վելայաթի«Զանգեզուրի միջանցք»՝ ղազախական փաթեթավորմա՞մբԻրանը հարվածեց, ու հիմա ո՞ւր է տանելու «մեծ խաղը»Ստիպել են, որ ինքն իր հասցեին կրկնի հայհոյանքները, ինչը քաղաքացին չի կատարել, իջեցրել են տաբատը, մահակը պահել ոտքերի արանքում.Սարսափազդու մսնրամասներՉէ՞, որ տուժվել և տուժվում են բոլորը. նույն ոստիկանության, քննչականների, դատարանների ու այլ կառույցների բազմաթիվ ծառայողներԵրեք պատերազմով անցած մարդը ի՞նչ է շինում ՔՊ-ում.Yerevan TimesՀաց  էինք  ուտում, երբ  լսվեցին  պայթյունի  ձայները,  ու  սկսվեց  պատերազմը. ՕՖԵԼՅԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելուԿրթություն չստացած ինտերնետային «աստղի» խոսքին այսօր ավելի շատ են կարեւորություն տալիս. ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԶԱՐՄԱՆՔԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է` մեր դեմ խաղ չկա«Խոզը» ընկել է Անոյի հետևից.Yerevan TimesԲԱՄԲԱՍԱՆՔՍԵՐԵՆԱԴՆԵՐ ԵՄ-Ի ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻ ՏԱԿԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱպրիլի 18-ին «Կամք»-ը բողոքի ակցիա է անելու կառավարության դիմացԻսրայելին դժվար օրեր են սպասվում. Իրանը մահաբեր հարձակումներ կկատարի Իսրայելի վրա անմիջապես իր հողից. Իրանցի միջազգայնագետ փակագծեր է բացումԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանից մանրամասներ է հայտնում«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակում կա դրական դինամիկա. ՊՆ խոսնակՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե ԿիրակոսյանԱմենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավԱպամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՇՏԱՊ. Հայտնի է, թե որ բժշկական կենտրոն է մտել ԱԱԾ-ն ու ՔննչականըՀունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակըԱռողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ. ՔԿԻրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանըԴիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբանՍուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացինԱրման Ծառուկյանը՝ հունիսի 1-ին Իսլամ Մախաչեւի հետ մենամարտելուց հրաժարվելու մասինՇՏԱՊ. Քնչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում են․ ինչ քրեական գործով են ուժային կառույցները քննչական գործուղություններ իրականացվումՇՏԱՊ. Զառա Արամյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքՍի Ծինփինն ու Շոլցը հանդիպել ենՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода