Iravunk.com | Մե­րոնք հա­մա­րում էին, որ գյու­ղը լքելն ան­նա­մու­սու­թյուն է. Ալվինա Շահնազարյան
Օչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված է Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա Վարդանյան ՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան Ղուկասյան Ինչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին Լարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից 1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետ Սերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. Դանիելյան Ես պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս Արզումանյան Մի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. Գասպարյան Էս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ Պետրոսյան

Մե­րոնք հա­մա­րում էին, որ գյու­ղը լքելն ան­նա­մու­սու­թյուն է. Ալվինա Շահնազարյան

Տեսանյութեր

Ուղիղ 30 տարի առաջ ադրբեջանական զինուժը լայնածավալ գրոհով իր վերահսկողության տակ առավ Շահումյանի ողջ շրջանը, մի քանի բնակավայրեր Ասկերանում եւ Մարտակերտում: Այս իրադարձություններին հետեւեց այն, որ 1992–ի հունիսի 23–ին խորհրդարանում ձեւավորվեց ընդդիմադիր «Ազգային դաշինք» միավորումը, որի մաս էին կազմում Ռամկավար–ազատական, Քրիստոնեա–ժողովրդավարական միություն, ՀՅԴ, ԱԺՄ, ԱԻՄ, ՍԻՄ, Հանրապետական կուսակցությունները: «Ազգային դաշինքը» խորհրդարանին ներկայացրեց որոշման նախագիծ` պահանջելով անընդունելի համարել միջազգային կամ ներպետական որեւէ փաստաթուղթ, որում Արցախը նշված կլինի Ադրբեջանի մաս:

«ՉԵՆՔ ԷԼ ՄՏԱԾԵԼ, ՈՐ ԿԱՐԵԼԻ Է ՇԱՀՈՒՄՅԱՆԻՑ ԹՈՂՆԵԼ ՈՒ ԴՈՒՐՍ ԳԱԼ»

Ինչ տեղի ունեցավ Շահումյանում, եւ ինչ դասեր պետք է քաղենք տեղի ունեցածից 30 տարի անց, իր հուշերով կիսվել է շահումյանցի բորտուղեկցորդուհի ԱԼՎԻՆԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, ով ծնվել եւ մեծացել է Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղում: Նա պատմում է, որ թեպետ ամիսը 15–20 օր անցկացնում էր թռիչքների մեջ, բայց ամեն ամիս պարտադիր վերադառնում էր հայրենի Վերին Շեն՝ այցելելով ծնողներին՝ Շահնազար Շահնազարյանին ու Մարգո Եսայանին: Լավ է հիշում, թե ինչպես փոխվեցին Շահումյանի շուրջ տրամադրությունները:

«1988 թվականի փետրվարի 20–ին, երբ Արցախը որոշում կայացրեց դուրս գալ  Ադրբեջանական ԽՍՀ–ի կազմից՝ միավորվելով մայր Հայաստանին, հենց այդ օրն ավտոբուսով գյուղ էի գնում: Կանգնել էինք ճանապարհին, որ հաց ուտեինք, բայց ոչ ոք չէր մոտենում մեզ, որպեսզի սպասարկեր: Հետո՝ վարորդը եկավ եւ ասաց կամաց–կամաց դուրս եկեք, կարծես թե, լավ հոտ չի գալիս այս ամենից: Ժողովուրդը դուրս եկավ՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչի համար: Ես մոտեցա ճաշարանին, որտեղ բոլոր մատուցողները  հեռուստացույցի մոտ էին հավաքվել, եւ հասկացա, թե ինչ է կատարվում: Գիտեք, որեւէ մեկը վտանգ չէր տեսնում թուրքից (ադրբեջանցիներին էլ էինք մենք թուրք ասում), ավելին՝ արհամարհանքով էին վերաբերվում: Իսկ Շահումյանում ընդհանրապես թուրքը չի կարողացել տարածվել: Չենք էլ մտածել, որ կարելի է Շահումյանից թողնել ու դուրս գալ: Ճիշտ է, երիտասարդները գնում էին սովորելու, բայց հետո ավարտում ու հետ էին գալիս: Մեր գյուղի գերեզմանաքարերը մի քանի հարյուր տարվա պատմություն ունեին: Եկեղեցին փակել էին խորհրդային տարիներին եւ սարքել դպրոցի պահեստ, բայց հետո վերջին տարիներին  բացեցին: Իսկ Հայաստանում ու Հայաստանից դուրս ապրող մարդիկ միշտ դրամական օգնություն էին տրամադրում շահումյանցիներին, հետո էլ արդեն սկսեցին զենքով օգնել», – կարոտով ու արցունքները զսպելով՝ մտաբերում է տիկին Շահնազարյանը:

«Ո՞ՒՐ ՊԵՏՔ Է ԳՆԱՐ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻՆ՝ Ո՛Չ ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂ ՏՎԵՑԻՆ, Ո՛Չ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Ի դեպ, 30 տարի լռությունից հետո՝ Ալվինա Շահնազարյանը բարձաձայնեց, որ այն տարիներին գաղտնի զենք է հասցրել Արցախին. «Ոչ մի տեղ բարձրաձայն չեմ ասել, բայց հիմա արդեն կարող եմ: Ռոստովից, Վորոնեժից ինչ տվել են, բերել եմ գյուղ: Նաեւ շատերին եմ օգնել տարբեր հումանիտար հարցերում, բայց, ցավոք, իմ ծնողներին չկարողացա օգնել: Մերոնք չեկան, համարում էին՝ գյուղը լքելն աննամուսություն է: Մայրս ասում էր՝ գանք գաղթական դառնա՞նք»:

Շահումյանցի Շահնազարյանը մեծ ցավ է ապրում, երբ ոմանք հայտարարում են, թե շահումյանցիները թողել են իրենց տներն ու փախել. «4 տարուց ավել պայքարող շահումյանցու հասցեին ինչպե՞ս կարելի է այդպես ասել: Ո՞ւր պետք է գնար շահումյանցին, մանավանդ որ ո՛չ Արցախում տեղ տվեցին, ո՛չ՝ Հայաստանում: Բայց չէ՞ որ շահումյանցին աշխատող ժողովուրդ էր, ժամանակին ովքեր գնացել են արտագնա աշխատանքի եւ մնացել են այնտեղ, իրենց շուրջը ծաղկեցրել են: Թող Հայաստանում կամ Արցախում տեղ տային, հիմա ավելի ուժեղ կլինեինք:  Տիրություն չարեցին շահումյանցուն, բայց գոնե չասեն՝ դավաճանել են, թողել ու փախել էին:

«ՇԱՀՈՒՄՅԱՆԸ ՄԵՐ ԴԱՐՊԱՍՆ ԷՐ, ԻՍԿ ՄԵՆՔ ՄԵՐ ԴԱՐՊԱՍԻ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑԻՆՔ ԹՇՆԱՄՈՒ ԱՌԱՋ»

Հատկանշական է այն, որ ինչպես 2020 թվականին, այնպես էլ 1992 թվականին մեր հույսը եղել է Գետաշենը: Տիկին Ալվինան շեշտում է, որ որեւէ խոսք չկար այն ժամանակ Շահումյանը հանձնելու մասին: Գիտեին, որ հարձակվել են Գետաշենի վրա, բայց վստահ էին, որ ամեն ինչ կպսակվի մերոնց հաղթանակով: Բայց հետո, ինչպես հարսանիքից առաջ՝ լուր բերող «աղվես են բաց թողնում», եւ լուրը հասնում է նաեւ Վերին Շեն, որ արդեն հարձակվում են այդ կողմի վրա. «Ասել էին շուտ դուրս եկեք, թե չէ կսպանենք: Մարդիկ սարերով–ձորերով պետք է հեռանային: Բայց իմ տարեց ծնողներն ինչպե՞ս դուրս գային: Մայրս հավատացած էր, որ ղուշի թեւով էլ լինի կգնայի իրենց հետեւից, գիտեր, որ կարող եմ: Բայց ես իրենց տեղափոխելու փոխարեն՝ ուտելիք էի ուղարկել, որովհետեւ շատ վստահ էին մեր տղաները, ջոկատները, որ Գետաշենում հետ են մղելու թշնամուն»:

Ըստ շահումյանցու, ադրբեջանցիները տեղավորվեցին Շահումյանի անտառներում ու գյուղերում, լավ տեղանքին ծանոթացան ու դրա համար էլ  այս վերջին կռվում կարողացան հաղթել, թեպետ ասում են, որ բայրաքթարներն օգնեցին:

«Մինչեւ Շահումյանը գրավելը՝ միեւնույնն է, երբեք չէին կարող կռվել, որովհետեւ միայն տափաստաններ էին տեսել, ուրիշ ոչինչ: Ցավոք, Շահումյանի անկումը դաս չեղավ մեզ համար, եւ ունեցանք Հադրութի ու Շուշիի անկումը: Շահումյանը մեր դարպասն էր, իսկ մենք մեր դարպասի դռները բացեցինք թշնամու առաջ»,– եզրափակելով խոսքը՝ ասում է Ա. Շահնազարյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Օչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода