Ժամը 16:00-ին Հայկ Բաբուխանյանը «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերի Յանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. Վրթանեսյան Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենք Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)

Մանդատները պահել Փաշինյանին անվստահություն հայտնելու համար՝ անլուրջ արդարացում է. Կարապետյան

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների եւ սպասվող իրադարձությունների մասին «Իրավունքը» զրուցել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

- Դուք հայտարարել եք, որ շուտով սպասենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Որտեղի՞ց այդ վստահությունը, երբ անգամ փողոցում պայքարող ընդդիմությունը չի խոսում արտահերթ ընտրությունների մասին, այլ իրենց նպատակը նախ ժամանակավոր կառավարության ձեւավորումն է:

- Քաղաքական զարգացումները տանում են դեպի արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Պայքարող ընդդիմության առաքելությունը պայքարելն է, մերը՝ քաղաքական իրադարձությունները վերլուծելն ու կանխատեսելը: Այս խորհրդարանը ենթակա է լուծարման: Դեռ անցյալ տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պարզ էր՝ նման խորհրդարանը երկար կյանք չի կարող ունենալ։ Ընդդիմադիր դաշտը պետք է էվոլյուցիա ապրի։

- «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն առաջինը գնաց հրապարակ, հիմա էլ առաջինն էր, ով մանդատը վայր դրեց: Սրանով նա ընդդիմության ծրագրերը խառնո՞ւմ է, թե՝ նոր թափ հաղորդում պայքարին:

- Այո, Արթուր Վանեցյանն առաջինը գնաց հրապարակ եւ հայատարարեց, որ խորհրդարան այլեւս չի գնալու ու իր խոսքի տերը եղավ, ինչը շատ ողջունելի է՝ հաշվի առնելով, որ հայաստանյան քաղաքական դաշտում հաճախ չէ, որ քաղաքական գործիչը հայտարարություն է անում եւ հավատարիմ մնում իր խոսքի սկզբունքին։ Արթուր Վանեցյանն այսպիսով պայքարի նոր էջ է բացում, որը հնարավորություն է տալիս մի քանի քայլով ավելի մոտենալ ներկա իշխանությունների հեռացման վերջնագծին, եթե իհարկե շտապողականություն չցուցաբերվի եւ մտածված քայլերի հաջորդականությամբ դանդաղ շտապեն։

- Հայտնի աղմկոտ ձայնագրության մեջ, որը հրապարակվեց օրերս, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի սրտի վարչապետ կարող են լինել Արթուր Վանեցյանը կամ Արթուր Ղազինյանը: Ձեր գնահատմամբ՝ ինչի՞ մասին է սա փաստում:

- Ըստ Ջհանգիրյան Գագոյի՝ բացի Ռոբերտ Քոչարյանից, ոչ ոք չի կարող դառնալ Հայաստանի վարչապետ, ինչը Ջհանգիրյանի պարագայում նորմալ է, քանի որ 90-աններից այս կողմ նա չի աճել եւ ունակ չէ հասկանալ, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Ընդ որում, երբ իր քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո, ՀՀ վարչապետ կարող է դառնալ քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող ցանկացած մեկը` կլինի Արթուր Վանեցյանը, Ղազինյանը, թե որեւէ այլ քաղաքական գործիչ։

- «Դիմադրություն» շարժումն՝ իր ուշ-ուշ կազմակերպվող հանրահավաքներով եւ քաղաքի նույն փողոցներով պտույտ գալով, դեռ հեռանկար ունի՞, թե Վանեցյանի հայտարարությամբ` կարող է մեկնարկել մի նոր շարժում:

- Ցանկացած շարժում պետք է զարգացում ապրի եւ տա հեռանկար։ Ես արդեն ասացի, որ Վանեցյանի հայտարարությունը պայքարի մի նոր փուլ է բացում։ Թե հիմա շարժման անունը կփոխվի, թե նոր շարժում կստեղծվի, էական չէ: Կարեւորը նպատակն ու ճիշտ գործիքակազմն է։ Կարեւորն այն է, որ կա ժողովուրդ, որը պատարաստ է հեռացնել Նիկոլին։ Մնում է վճռական առաջնորդ՝ ճիշտ ու առարկայական քայլերով առաջնորդող։

- Ի՞նչ չի անում այսօր փողոցում պայքարող ընդդիմությունը, որ կարող են անել արդեն իսկ ձեւավորված շարժումից առանձնացող դեմքերը:

- Փողոցում պայքարող ընդդիմությունն անում է այն, ինչ իրենց հնարավորության սահմաններում է: Այն, ինչ իրենք առավելագույնս կարող էին անել, արդեն արել են ու չի կարելի խիստ քննադատաբար մոտենալ այդ հարցին։ Իրականում ընդդիմություն լինելն ավելի բարդ է, քան՝ իշխանություն, այլ հարց է, երբ ընդդիմության այս կամ այն ներկայացուցիչն իր վրա ավելի շատ պարտականություններ ու պատասխանատվություն է վերցնում, քան կարող են թույլ տալ նրան իր հնարավորություններն  ու քաղաքական փորձը։

- Ո՞վ է ավելի ազնիվ այս պայքարում՝ պատգամավորական մանդատները դնողները, թե՞ այն օգտագործողները, օրինակ՝ օգոստոսին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հույսով:

- Ցավոք, երբ խոսում ենք քաղաքականության մասին ազնիվ ու արդար բառերը պետք է հնարավորինս քիչ կիրառենք` անազնիվ չգտնվելու համար։ Եթե ուզում են մանդատները պահեն, թող պահեն, բայց պատճառաբանել, թե պահում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար՝ անլուրջ արդարացում է. միեւնույնն է, էական ոչինչ չի փոխելու։

- Եկեք անկեղծ լինենք ընթերցողի հետ, իրականում հիմա պայքար գնո՞ւմ է, թե՞ հանրությանը զբաղեցվում է տարբեր ներքաղաքական ինտրիգներով՝ մինչեւ իսկապես կգա Փաշինյանի հեռանալու պահը:

-Քաղաքականությունն ինքնին ինտրիգային գործընթացի համակցություն է։ Երբ հաջորդ իշխանությունը պատրաստ կլինի ստանձնել իշխանությունը՝ այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը կհեռանա։

- Կրկին վերադառնալով Ձեր ուշագրավ հայտարարությանը՝ եթե արտահերթ ընտրություններ լինեն, հնարավոր համարո՞ւմ եք ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու ունենալը, թե՞ էլի 20-30 կուսակցություն կպայքարեն՝ 0,5 տոկոս ձայն ստանալու համար, իսկ վերջում երրորդ անգամ կընտրվի Փաշինյան Նիկոլը:

- Մենք պառլամենտական երկիր ենք, իսկ նման երկրում նորմալ է, որ բազմաթիվ կուսակցություններ մասնակցում են ընտրություններին։ Դժվար եմ պատկերացնում միասնական թեկնածու ունենալու գաղափարը, բայց վստահ եմ, որ քաղաքական հաջող կոալիցիա սպասվում է, որով կհաջողվի Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջնագիրը տալ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ժամը 16:00-ին Հայկ Բաբուխանյանը «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերիՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода