Մարալը նշանվել է. Տեսանյութ Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Օրվա խորհուրդ. Ապրիլի 19 Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Մոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել «Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը «Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց Նիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն Սողոմոնյան Ոչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանը Ուկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է Օչերետինոն

Շատ վտանգավոր փուլ է մտել մեր հասարակությունը. Սամվել Նիկոյան

Ներքաղաքական

Հրապարակված սկանդալային ձայնագրության մեջ, որտեղ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը` Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) լիազորությունները այն ժամանակ դեռեւս չկասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին փոխանցում է ոմն մեկի պահանջը` հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից, ԱԺ նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ համարում է արդարադատության գնդակահարություն:

– Պարոն Նիկոյան, այդ ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանն ասում է, որ իր «վզին դրել են, պետք է անի»: Ինչի՞ մասին է սա փաստում:

– Ո՞վ է դրել իր վզին: Նա, ով իրեն բերե՞լ է: Ո՞վ է բերել, Նիկոլը: Ինչ-որ տեղ «վզին դնում են», կատարում է, ինչ–որ տեղ էլ առյուծ է դառնում: Բայց այն, որ ինչ-որ մեկն իր «վզին դնում է», նա խոստովանում է: Նրան բոլորը ճանաչում են եւ բոլոր ժամանակներում նրանով հիացած չեն եղել: Ջհանգիրյանին Նիկոլը բերեց եւ Նիկոլն էլ էր շատ լավ ճանաչում, կարեւոր տեղում դրեց եւ «վզին դրեց»: Իրեն նշանակել են` արդարադատությունը գնդակահարելու համար, եւ նա անում է: Միշտ է այդպես եղել: Սրանից հետո խոսել ընտրությունների մասի՞ն: Արեւմտյան դեսպանները գո՞հ են, երջանի՞կ են: ՀՀ-ում ժողովրդավարությունն էին ողջունում, երբ վարչապետի կոչով շրջափակում էին դատարանները, ոչնչացնում Սահմանադրական դատարանը: Բերաններն ու աչքերը փակել են նաեւ այն ժամանակ, երբ ՏԻՄ ղեկավարներ ընտրվեցին ու ձերբակալվեցին:

– Ձեր գնահատմամբ` ի՞նչ հետեւանք կարող է ունենալ այս աղմկոտ ձայնագրության հրապարակումը:

– Ձայնագրության մեջ հնչած Գագիկ Ջհանգիրյանի ինքնախոստովանական ցուցմունքը բավարար է` հազար հատ քրեական գործ հարուցելու համար: Եվ ոչ միայն իր, այլ ողջ համակարգի մասին է խոսքը: Նիկոլը կատարում է ռեսուրսների պայքար: Ինչ ռեսուրս կա` օգտագործվում է, եւ թքած սահմանադրության, օրենքների վրա:

– Իսկ զուգահեռ իրականության մեջ Արագածոտնի մարզի Նիգավան համայնքում մի միջադեպի հետեւանքով զոհվում են մի քանի մարդ, կան նաեւ վիրավորներ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սա պետք է դիտարկել ոչ թե, որպես առանձին երեւույթ, այլ այս չորս տարում տեղի ունեցածի տրամաբանական շարունակություն: Ցավոք, սա վերջինը չէ: Երբ հասարակությանը բաժանում ես շերտերի եւ փոխադարձ ատելություն սերմանում, մեկն ատում է մյուսին, «կրակը» վառ է պահվում, եւ մի օր խոսքի ատելությունը վերածվում է հրազենով գնդակահարության: Լկտիացել են, պետությունը նույնացնում են իրենց հետ, իսկ փողոցային վարքագիծը ծնում է քաղաքացիական բախումներ: Ատելությունը մինչեւ հիմա դուրս չէր եկել նման մակարդակի: Սա թերեւս առաջին մեծ դեպքն է, որ զոհեր կան: Կոնկրետ իշխանական կուսակցությունն անցել է հրազենով հաշվեհարդարի, եւ քաղաքական հարցերը լուծում է հրազենով: Երբ ձեռքին մուրճ էր բռնում, սա ուժի կիրառման թաքնված քարոզչություն էր: Եթե երկրի ղեկավարն է դա անում, իր թիմակիցներն ու կուսակիցներն էլ են ուզում նման լինել իրեն: Նիկոլի հետ փողոց էին փակում, պաշտոն էին ստանում: Հիմա չափորոշիչները փոխվել են` այսքան կրակես, կդառնաս նախարար: Իսկ եթե բարեկամը մարզպետ է, ավելին` կարող է լինել: Պահանջարկն այլեւս սա է: Փաստենք, որ ատելության խոսքի քարոզից հետո քաղաքացիական պատերազմի հոտ է փչում: Աստված տա, այս դեպքը վերջինը լինի: Հրապարակային եմ ասել, որ չորս տարի մտահոգվել եմ, որ կհասնենք այս փուլին, որովհետեւ հասարակությանը բաժանում էին: Ղեկավարող քաղաքական ուժի հարազատությունն արդեն ինքնաձիգերով է հարցեր լուծում` շատ վտանգավոր փուլ է մտել մեր հասարակությունը:

– Իսկ որքանո՞վ են իրատեսական այն կանխատեսումները, թե Նիկոլ Փաշինյանից հնարավոր կլինի ազատվել աշնանը: Կա՞ն դրա համար նախադրյալներ:

– Ավելի քան` կան: Իր միակ հենարանը մնացել է ոստիկանության միջի որոշակի ստորաբաժանումներ: Կան ՔՊ-ական շահառուներ, իրենք, պարզ է, ավտոմատով պահում են իրենց դիրքերը, մնացածն այլեւս իրենց հետ չեն: Դեռեւս Նիկոլը կարողանում է լավագույն ձեւով օգտագործել դրսի ուժերի վերաբերմունքը: Ե՛վ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանը մտածում են` Նիկոլ, քանի որ դու հողատու ես, արի իմ քավորությամբ` այդ ամենն արա: Այստեղ քավորության «բազար» է գնում ընդամենը, եւ դրա հիման վրա Նիկոլը կարողանում է մեկ-երկու ամիս ժամանակ ձգել: Բայց հասել ենք մի փուլի, որ պետք է ընտրել` կամ–կամ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մարալը նշանվել է. ՏեսանյութԱռաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ ՏոնոյանՕրվա խորհուրդ. Ապրիլի 19Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՄոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՆիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն ՍողոմոնյանՈչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանըՈւկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է ՕչերետինոնՄարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԶանգվածային հրթիռային հարված ՈւկրաինայինԻսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ)Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստըԱմերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախինԻրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода