Փոխարժեք: $ , ,
Ղարաբաղում այս պահի դրությամբ մինչև հազար հայ կա.ՄԱԿ առաքելություն Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը․ ԶԼՄ Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը «Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու». Սերժ Սարգսյան Ռուսաստանը ծրագրում է փորձարկել «Բուրևեստնիկ» միջուկային շարժիչով հրթիռը. New York Times Ուկրաինայի բնակչությունը նվազել է մինչև 23 միլիոն մարդ. նախկին վարչապետ Ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել ռուս-հայկական հարաբերությունները․ Լավրով Ադրբեջանցին Արցախի դրոշով կոշիկներն է մաքրում. Լուսանկար ՌԴ–ն աշխատում է Ադրբեջանի և գործընկերների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար․ Լավրով «Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար

Մեր ազա­տու­թյուն­ներն ու իրա­վունք­նե­րը չեն կա­րող որեւէ ձե­ւով ապա­հով­վել Ադր­բե­ջա­նի կազ­մում. Բաբայան

Հանդիպում

ՀՀ-ում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մշտա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյու­նում տե­ղի ու­նե­ցավ «Արցա­խի հիմ­նախն­դի­րը եւ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը» աշ­խա­տու­թյան շնոր­հան­դե­սը: «Իրա­վուն­քի» հետ զրույ­ցում Ար­ցա­խի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար ԴԱ­ՎԻԹ ԲԱ­ԲԱ­ՅԱՆՆ ասաց, որ աշ­խա­տու­թյու­նը պա­րու­նա­կում է Ար­ցա­խի մա­սին փաս­տեր եւ խոր­հուրդ­ներ` առանց­քա­յին գա­ղա­փար­նե­րի եւ բա­նա­լի հաս­կա­ցու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ:

«ՄԵՐ ԱԶԱ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐՆ ՈՒ ԻՐԱ­ՎՈՒՆՔ­ՆԵ­ՐԸ ՉԵՆ ԿԱ­ՐՈՂ ՈՐԵ­ՎԷ ՁԵ­ՎՈՎ ԱՊԱ­ՀՈՎ­ՎԵԼ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ԿԱԶ­ՄՈՒՄ»

– Պա­րոն Բա­բա­յան, կբա­ցե՞ք փա­կագ­ծե­րը, թե այս աշ­խա­տու­թյունն ըն­թեր­ցե­լով` ինչ նոր ման­րա­մաս­ներ կբա­ցա­հայ­տի ըն­թեր­ցողն Ար­ցա­խի հիմ­նախնդ­րի վե­րա­բե­րյալ:

– Սա ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան կող­մից պատ­րաստ­ված մի փոքր հան­րա­գի­տա­րան է, որը կա­ռուց­ված է փաս­տե­րի եւ խոր­հուրդ­նե­րի փի­լի­սո­փա­յու­թյան վրա: Այ­սինքն` հա­մա­պար­փակ ձե­ւով անդ­րա­դարձ կա ար­ցա­խյան հիմ­նախնդ­րին, պատ­մա­կան մա­սին, իրա­վա­կան, քա­ղա­քա­կան հար­ցե­րին, Ար­ցա­խի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը եւ մար­դա­սի­րա­կան աս­պեկտ­նե­րին: Ներ­կա­յաց­ված են բո­լոր կա­րե­ւո­րա­գույն հաս­կա­ցու­թյուն­նե­րը: Իսկ խոր­հուրդ­նե­րը վե­րա­բե­րում են նրան, թե ինչ­պես պետք է դի­մա­կա­յենք եւ ինչ ձե­ւով ներ­կա­յաց­նենք այն թե­մա­նե­րը, որոնք Ադր­բե­ջա­նը շա­հար­կում է: Որ­պես խոր­հուրդ` տրվում է այս կամ այն տար­բե­րա­կը, որը օդից չէ, հիմն­ված է փաս­տե­րի վրա: Կար­ծում եմ` սա օգ­տա­կար կլի­նի քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան շրջա­նակ­նե­րին, ԶԼՄ–նե­րին, ու­սա­նող­նե­րին, գի­տակր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րին: Ինչ–որ տեղ այն կա­րե­լի է հա­մա­րել ու­ղե­ցույց–հան­րա­գի­տա­րան:

– Ի վեր­ջո, հի­մա հայ­կա­կան կողմն ին­չի՞ շուրջ է բա­նակ­ցում` Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի՞, թե զուտ ար­ցախ­ցի­նե­րի ինչ-որ իրա­վունք­նե­րի, ինչ­պես ասում էր Եվ­րո­պա­յի խորհր­դի նա­խա­գահ Շառլ Մի­շե­լը:

– Շառլ Մի­շե­լի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո եղավ Ար­ցա­խի կոշտ պա­տաս­խա­նը, ին­չին հա­ջոր­դեցին նրա եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սում ԵՄ հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Տոյ­վո Կլա­ա­րի կող­մից շտկում­նե­րը: Սա եւս մեկ ան­գամ ցույց է տա­լիս, որ եթե դու սկզբուն­քա­յին ես, կա­րող ես շատ բան փո­խել: Ինչ վե­րա­բե­րում է ձեր ասած` «զուտ ար­ցախ­ցի­նե­րի ինչ-որ իրա­վունք­նե­րին», գի­տեք, իրա­վունք­ներ եւ ազա­տու­թյուն­ներ ու­նե­ին նա­եւ հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բա­րում գտնվող մար­դիկ` քայ­լե­լու, մի քա­նի րո­պե քնե­լու եւ այլն: Մեր ազա­տու­թյուն­ներն ու իրա­վունք­նե­րը չեն կա­րող որե­ւէ ձե­ւով եւ որե­ւէ կար­գա­վի­ճա­կով ապա­հով­վել Ադր­բե­ջա­նի կազ­մում: Սա կար­միր գիծ է, որը մենք չենք խախ­տե­լու եւ թույլ չենք տա­լու որե­ւէ մե­կը խախ­տի: Ադր­բե­ջա­նը պնդում է իրե­նը` ասե­լով, որ Ար­ցախ գո­յու­թյուն չու­նի: Մենք մերն ենք ասում, եւ մեզ հետ հա­մա­ձայն են ԵԱՀԿ ՄԽ–ն ու մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը:

– Դեռ հույ­սեր կա­պո՞ւմ եք ԵԱՀԿ Մինս­կի խմբի ձե­ւա­չա­փի հետ, թե՞ այն ավարտ­ված էտապ է Ար­ցա­խի հիմ­նախնդ­րի լուծ­ման հար­ցում:

– Այո՜, այն սա­ռեց­ված վի­ճա­կում է, բայց, այ­նո­ւա­մե­նա­նիվ, այդ հար­թա­կը գո­յու­թյուն ու­նի: Կարճ ժամ­կե­տում հաս­նել կար­գա­վոր­ման չի հա­ջող­վի: Հե­տե­ւա­բար, պետք է իրա­տես լի­նել եւ հաս­կա­նալ, որ հա­մա­պար­փակ եւ վերջ­նա­կան կար­գա­վո­րու­մը հե­ռա­վոր ապա­գա­յի գործ է: Դրա հա­մար պետք է պահ­պա­նել եւ փայ­փա­յել Ար­ցա­խը: Դե ֆակ­տո Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը պահ­պա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ կան:

«ԵԹԵ ՃԻՇՏ ԱՇ­ԽԱՐ­ՀԱ­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՎԱ­ՐԵՆՔ, ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻ ՀԱ­ՎԱ­ՆԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԿԱ­ՐՈՂ ԵՆՔ ՀԱՍՑ­ՆԵԼ ԳՐԵ­ԹԵ ԶՐՈ­ՅԱ­ԿԱ­ՆԻ»

– Այս օրե­րին թիվ մեկ քննարկ­ման թե­ման է դար­ձել այն, թե ինչ է սպաս­վում Բեր­ձո­րին ու Աղավ­նո­յին հու­լի­սի 1–ին: Ի՞նչ վտանգ­ներ եք տես­նում այս առու­մով:

– Եթե խոս­քը ճա­նա­պար­հի մա­սին է, այն եր­կար գոր­ծըն­թաց է: Այ­լընտ­րան­քա­յին ճա­նա­պար­հի հարցն ամ­րագր­վել էր նո­յեմ­բե­րի 9-ի եռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ: Բայց, իհար­կե, հու­լի­սի 1–ը չի կա­րող լի­նել ինչ-որ մի հա­տուկ օր: Դե­ռեւս շա­տու­շատ գոր­ծեր կան, եւ դրանք ավարտ­ված չեն ու, դժվար թե, գո­նե մո­տա­կա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ավար­տին հասց­վի: Շի­նա­րա­րու­թյու­նը ժա­մա­նակ է պա­հան­ջում, եւ եթե նույ­նիսկ այ­լընտ­րան­քա­յին ճա­նա­պարհ կա­ռուց­վի, այն պետք կլի­նի ստու­գել: Եթե խնդիր­ներ լի­նեն, լրա­ցու­ցիչ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ կպա­հանջ­վեն:

– Այ­դու­հան­դերձ, այդ հատ­ված­նե­րում ապ­րող ար­ցախ­ցի­նե­րին տե­ղա­հա­նու­թյուն սպաս­վո՞ւմ է:

– Դե­ռեւս չեմ կար­ծում, որ հար­մար պահն է խո­սել այդ մա­սին, քա­նի որ կան խնդիր­ներ, որոնք պետք է լու­ծենք: Մար­դիկ Բեր­ձո­րում եւ Աղավ­նո­յում ապ­րում են: Տես­նենք, թե ինչ­պես կզար­գա­նա իրա­վի­ճա­կը:

– Ի՞նչ կա­սեք Փա­րու­խի դեպ­քե­րի մա­սին: Ըստ էու­թյան, տե­ղի ու­նե­ցա­ծի մեղ­քը որոշ շրջա­նակ­ներ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն փոր­ձում են գցել ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի վրա:

– Ասում են, թե ռու­սա­կան կող­մը չի կա­տա­րել իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը: Բայց ար-դյոք մենք իրա­վունք ու­նենք քար նե­տել ինչ-որ մե­կի, հատ­կա­պես այն երկ­րի դեմ, որից կախ­ված է մեր անվ­տան­գու­թյունն ու ապա­գան: Որ­քան ու­զում են թող սի­րեն Արեւ­մուտ­քին, բայց սա չի նշա­նա­կում, թե պետք է ատել Ռու­սաս­տա­նին: Հան­ձին Ադր­բե­ջա­նի`ունենք մի եր­կիր, որ­տեղ հա­յա­տյա­ցու­թյունն ու ահա­բեկ­չու­թյու­նը բարձ­րաց­վել են պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մա­կար­դա­կի: Սա տես­նում են նա­եւ խա­ղա­ղա­պահ­նե­րը, որոնք նույն­պես թի­րախ­ներ են դար­ձել: Փա­րու­խի դեպ­քը հար­ված էր ոչ մի­այն հա­յե­րին, այ­լեւ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին: Հաս­կա­նա­լով այս ամե­նը` մենք, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, փոր­ձում ենք մե­ղադ­րե՞լ: Ո՞վ է շա­հում դրա­նից, իհար­կե` հա­կա­ռա­կոր­դը: Ինչ­պե՞ս կա­րող է պա­տա­հել, որ հա­յը խփի նույն թի­րա­խին, ինչ եւ թշնա­մին: Ռու­սաս­տա­նը մեր բա­րե­կամն է, եւ սա չի նշա­նա­կում, թե ԱՄՆ-ն թշնա­մի է: Կա Սփյուռ­քը, եւ մենք պար­տա­վոր ենք լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­նալ բո­լոր երկր­նե­րի հետ, որ­տեղ Սփյուռք կա: Իսկ Փա­րու­խի դեպ­քը ահա­բեկ­չա­կան ակտ է, հար­ված թե՜ մեզ, թե՜ խա­ղա­ղա­պահ առա­քե­լու­թյա­նը, եւ սա ան­պա­տաս­խան չի մնա:

«ՈՉԻՆՉ, ՄԵՆՔ ԿԱ­ՍԵՆՔ` ԱՐ­ՑԱ­ԽԸ ԵՐ­ԲԵՔ ՉԻ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ԿԱԶ­ՄՈՒՄ»

– Պատ­րաստ­վենք նոր պա­տե­րազ­մի՞, թե՞ ստաց­վե­լու է այս ան­գամ կլոր սե­ղա­նի շուրջ հար­ցե­րը լու­ծել:

– Ամեն ինչ կախ­ված է մեզ­նից: Ընդ­հան­րա­պես, հի­մա ավե­լի մեծ է դի­վա­նա­գի­տու­թյան դե­րա­կա­տա­րու­թյու­նը եւ ճիշտ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­լը, թե­պետ միշտ եղել է այդ­պես: Հե­տե­ւա­բար, պա­տե­րազմ սկսելն այդ­քան էլ հեշտ գործ չէ: Եթե ճիշտ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րենք, պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նու­թյու­նը կա­րող ենք հասց­նել գրե­թե զրո­յա­կա­նի:

– Ալի­ե­ւը Բաք­վի Գլո­բալ 9–րդ ֆո­րու­մի բաց­ման ժա­մա­նակ` վտան­գա­վոր ու ապա­կա­ռու­ցո­ղա­կան հա­մա­րել Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի մա­սին հնչող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը: Ըստ նրա, եթե հայ­կա­կան կող­մը շա­րու­նա­կի բարձ­րաց­նել կար­գա­վի­ճա­կի հար­ցը, այն կա­րող է հան­գեց­նել նոր առ­ճա­կատ­ման: Ավե­լին` նա Զան­գե­զու­րի եւ հա­յաս­տա­նյան մյուս տա­րածք­նե­րի վե­րա­բե­րյալ իր նկրտում­նե­րի մա­սին եւս չի թաքց­րել: Այս­քա­նից հե­տո` որ­քա­նո՞վ է տե­ղին խո­սել «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջա­նի» բաց­ման մա­սին:

– Իհար­կե, Ալի­ե­ւի հռե­տո­րա­բա­նու­թյա­նը պետք է միշտ հա­տուկ ու­շադ­րու­թյամբ հե­տե­ւել, թե ինչ է ասում, բայց սա նա­եւ սա­ռը ցնցուղ է տար­բեր մարդ­կանց հա­մար, որ­պես­զի տես­նեն իրա­կա­նու­թյու­նը: Իսկ իրա­կա­նու­թյունն այն է, ինչ ասում է Ալի­եւը` ար­տա­հայ­տե­լով իր ծրագ­րե­րը, զգաց­մունք­նե­րը, որոնք հիմն­ված են ատե­լու­թյան եւ ծա­վա­լա­պաշ­տու­թյան վրա: Մենք սա եր­բեք չպետք է մո­ռա­նանք:

– Հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյու­նը կաշ­կանդ­վում է ասել, որ Ար­ցա­խը եր­բեք չի լի­նե­լու Ադր­բե­ջա­նի կազ­մում: Ինչ­պի­սի՞ն է այս հար­ցում ար­ցա­խյան իշ­խա­նու­թյուն­նե­րի դիր­քո­րո­շու­մը:

– Ոչինչ, մենք կա­սենք, ի՞նչ տար­բե­րու­թյուն` մի­ան­շա­նակ է, որ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում չի լի­նե­լու եր­բեք: Այդ էջը փակ­ված է: Կար­ծում եմ` հայ ժո­ղո­վուր­դը եւ պաշ­տո­նա­կան Երե­ւա­նը սա հի­ա­նա­լի հաս­կա­նում է: Մենք կանգ­նե­լու ենք մին­չեւ վերջ:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ


Ղարաբաղում այս պահի դրությամբ մինչև հազար հայ կա.ՄԱԿ առաքելությունԹուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը․ ԶԼՄՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը«Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու». Սերժ ՍարգսյանԲարի ու վեհ հայ ժողովուրդը, օգնություն է խնդրում.ԿապառոսՌուսաստանը ծրագրում է փորձարկել «Բուրևեստնիկ» միջուկային շարժիչով հրթիռը. New York TimesՈւկրաինայի բնակչությունը նվազել է մինչև 23 միլիոն մարդ. նախկին վարչապետՈչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել ռուս-հայկական հարաբերությունները․ ԼավրովԱդրբեջանցին Արցախի դրոշով կոշիկներն է մաքրում. ԼուսանկարՌԴ–ն աշխատում է Ադրբեջանի և գործընկերների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար․ Լավրով«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարարԼավրովն անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններինԻրանը ԱԹՍ-ներով լայնածավալ զորավարժություններ կանցկացնիԱդրբեջանի գլխավոր դատախազը կալանավորման օրդեր է տվել Արայիկ Հարությունյանին․ «Հետք»Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ. ՊՆՄեքենայի մեջ են լուսացնում, օգնեք տուն գտնեմ 2 անչափահաս երեխաներիս փրկեմ. Բռնի տեղահանված«ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի ՀանրապետությանըԱյսօր Ստեփանակերտում տեղի կունենա Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը«21-րդ դարը մեր վերջինն է լինելու, եթե…». Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից Արցախում կալանքի տակ գտնվող անձիք ազատ են արձակվել եւ ինքնուրույն հատել ՀՀ տարածքը. Փաստաբանը բացառիկ մանրամասներ ներկայացնումԱրդեն հինգ րոպե անցել է, և դու դեռ օգնություն չես խնդրել. Մասկը ծաղրել է ԶելենսկունԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ. ՊՆԹե ինչպես Նիկոլը հայաթափեց ու հանձնեց Արցախը. ՏեսավերլուծությունԱդրբեջանը սկսել է Արցախի տարածքում ռադիո և հեռուստատեսային հաղորդումների հեռարձակումըՏեղահանված արցախցիները մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամար․ Փաշինյանը ներկայացնում է ծրագրերըՎիրահատական դանակի ուժը՝ գոտեպնդող խոսքերի փոխարեն. Զրույց հայտնի վիրաբույժի հետԱրցախում կուտակած ավանդները ենթակա են վճարման ՀՀ-ում գործող համապատասխան բանկերի կողմից. Հայտնի փաստաբանը արցախահայերի իրավունքների մասինՖրանսիայի ԱԳ նախարարը կայցելի տեղահանված արցախցիներինՆերքին հակասություններ, թշնամություն է հրահրվում ու այս ամենը հակահայկական տեղեկատվական կառավարման ներքո. Տիգրան ԱբրահամյանՀայտնի են դպրոցականների արձակուրդների օրերըԲաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել էՈւկրաինայում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպում կկայանա. ԲորելՀռոմի պապը միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության հորդոր է հղելԱդրբեջանական հակապատերազմական ձայները լռել են. ակտիվիստները ձերբակալվել են«Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին (ֆոտո)Ադրբեջանի փոխվարչապետը այսօր կայցելի Ստեփանակերտ․ հանդիպում է լինելու Արցախի ներկայացուցիչների հետԱրդյո՞ք այս հայկական ժառանգությունը կվերապրի ազերիների խելագարության պայմաններում․ ԲյուիսոնԱրցախի 3 նախագահները Հայաստանում չեն.Tert.amԹեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձը մահապատժի է դատապարտվելԱդրբեջանականի ՄԻՊ-ը այցելել է կալանավորված Վագիֆ ԽաչատրյանինՏարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարԵրբ կմեկնարկեն աշնանային արձակուրդներըՕդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՓաշինյանի նախկին խոսնակի փարիսեցիությունը եկավ ապացուցելու, որ նախկին նիկոլական չի լինումԼույս չի լինիՀոկտեմբերի 2-ի աստղագուշակՀոկտեմբերի 2. Օրվա խորհուրդWargonzo. Ֆրանսիան ցանկանում է Նիգերին փոխանակել Հայաստանի հետ«Վագները» վերադառնում է ուկրաինական պատերազմՈւկրաինայի զինված ուժերի գրոհային խմբերի ոչնչացման կադրեր (ՎԻԴԵՈ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода