Նալբանդյանից մինչ Ֆրանսիայի հրապարակ նույն կոչերն էին, նույն էներգետիկան. Անահիտ Մութաֆյան
Մշակութային«Հանրահավաք-երթը ավարտվեց Նալբանդյան փողոցում։ Հավաքված մարդիկ շվարել էին, բողոքում էին, թե փողոցում թողեցին, գոնե տանեն տուն` տուն ասելով նկատի ունեին Ֆրանսիայի հրապարակը ու անկախ իրենցից արդեն իսկ մայթով շարունակեցին երթը առանց առաջնորդների, առանց ուղեկցող ոստիկանների, Նալբանդյանից մինչ Ֆրանսիայի հրապարակ նույն կոչերն էին, նույն էներգետիկան։ Սա վկայում է այն մասին, որ այս շարժումը անկասելի է, որ ազգը ոտքի է կանգնել, լաոն զարթնել է եւ այլեւս չի քնելու, չի պարտվելու։ Մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել չի մեռնի երբեք... Միություն, պայքար, հաղթանակ... Աստծով...
Ոգով... Մինչեւ վերջ...», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: