Առավոտ կանուխ հարկ է արգելափակել ՀՀ-ում գործող օտարերկրյա բոլոր դիվանագիտական կառույցների մուտքերն ու ելքերը. Աղեկյան
Ներքաղաքական«Բարեւ հայ մարդ, երեկ՝ 2022 թվականի հունիսի 19-ին, «Նոր» Հայաստանում Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար ՔՊ-ական բարձրաստիճան չինովնիկների հարազատները սպանել են 2 հայ երիտասարդի ու եւս 6 երիտասարդի հասցրել մարմնական ծանր վիրավորում։ Սա այն պահն է, երբ անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնում ու սա դեռ սկիզբն է՝ 2008 թվի Մարտի 1-ի ողբերգական դեպքերի ճարտարապետ Նիկոլ Փաշինյանի հրահրած քաղաքացիական արյունահեղումների, նրա սերմանած անհանդուրժողականության մթնոլորտում տիրող այլանդակ երեւույթների։ Մենք, որպես ընդդիմություն, հստակ գործ ունենք անելու՝ առավոտ կանուխ հարկ է արգելափակել ՀՀ-ում գործող օտարերկրյա բոլոր դիվանագիտական կառույցների մուտքերն ու ելքերը ու ի լուր աշխարհի աղաղակել, որ Հայաստանում «թավշոտ ու սիրոտ» ժողովրդավարները մարդկանց սպանում են քաղաքական այլախոհության համար», - գրել է «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության հիմնադիր, Երեւանի ավագանու նախկին անդամ ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԸ: