Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է. Վանեցյանը մանրամասներ է ներկայացնում Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի
Ներքաղաքական«Քիչ առաջ տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին: Այս պահին կա մեկ զոհված եւ վեց վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է: Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, ցավակցությունս զոհվածի ընտանիքին: Սպասում եմ իրավապահների գործողություններին եւ արձագանքին», - գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «ժողովդին սեւ ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք, չեք մարսելու»: