Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթին Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Արեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ին ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան Բաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո) Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video) Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan Times Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ Էրդողան

Համարել սա «ցեղասպան պատերազմ», ցինիզմ է Ուկրաինայի կողմից. Հրաչյա Ներսիսյան

Հանդիպում

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության 100-րդ օրվա կապակցությամբ` Հայաստանում կրկին գերակտիվացել են ուկրաինական դեսպանատունն ու հակառուսական քաղաքական ուժերը: Ավելին` նույնիսկ Տարաս Շեւչենկոյի արձանի մոտ օրերս հավաք են անցկացրել եւ հերթական անգամ հակառուսական տրամադրություններ գեներացրել: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Սիսական» կամավորական լեգենդար ջոկատի անդամ, արցախյան վերջին երկու պատերազմների մասնակից ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ, ով, ի դեպ, վերջերս կամավորագրվել եւ մեկնել էր Դոնբաս: 

– ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովի մասնակցությամբ` տեղի ունեցած ակցիան ներկայացվեց, որպես «հիշատակի հավաք` Ուկրաինայում ցեղասպան պատերազմի 100-րդ օրվա առթիվ»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ուկրաինան 30 տարվա մեջ ոչ մի անգամ չի անդրադարձել Հայոց ցեղասպանությանը, թրքահպատակ եւ ադրբեջանահպատակ ուկրաինացիները միշտ պաշտպանել են թուրք-ադրբեջանական տանդեմին, մեր զինվորների դեմ դիպուկահարներ են ուղարկել, ինքնաթիռներ են գործադրել ու հիմա մեր երկրում խոսում են «ցեղասպան» պատերազմի՞ց: Իսկ ի՞նչ էին իրենք ութ տարի անում Դոմբասի ժողովրդի հետ: Կրակում էին խաղաղ ժողովրդի վրա, նրանց տներն էին վերացնում, երեխաներին էին սպանում: Պարզապես, իրենց արածների հետեւանքն այսօր իրենց դուռն է հասել, ինչը չէին էլ պատկերացնում: Նրանց միշտ ասվում էր, որ խելոք ձեզ պահեք, ԱՄՆ-ի հետ ոտք մի գցեք, կօգտագործեն ու կշպրտեն, բայց չէին հասկանում: Ասում էին, թե իրենք` ուկրաինացիները, ինքնիշխան են եւ վերջ` էժանացնելով այդ բառը: Ու այդպես «ինքնիշխան» բառի ներքո` Ուկրաինան հակառուսական քաղաքականություն էր վարում, բիոլոգիական կեղտոտ զենք ստեղծում ընդդեմ ռուսների, որպեսզի հարվածի Ղրիմին եւ Ռուսաստանի հարավային տարածքներին: Բայց սա ինչքան էլ իրենց երեւակայած աշխարհի 30 եւ ավել պետություն օգնի, իրենց թույլ չեն տալու: Այնպես որ, ուկրաինական դեսպանատան վայնասունը զարմանալի չէ: Ցեղասպան պատերազմն Արցախում էր, երբ 44 օր թուրք-ադրբեջանական տանդեմը ռմբակոծում էր, իսկ աշխարհը լուռ էր, ծպտուն չէր հանում: Անգամ Հռոմի պապն էր մոռացել, որ ինքն էլ քրիստոնյա է եւ պետք է ձայն բարձրացնի եւ ասի` էս ի՞նչ եք անում մեր քրիստոնյա եղբայրներին:

– Իսկ ինչպե՞ս հասկանալ հայաստանյան իշխանությունների լռությունը հակառուսական հանրահավաքների ու ակցիաների վերաբերյալ, որոնք իրականացվում են փաստացի Ուկրաինայի դեսպանատան հովանու ներքո:

– Իշխանությունը մտել է Էրդողանի վերմակի տակ եւ երբեք ձայն չի էլ հանի: Ինձ համար նրանց դիրքորոշումը հետաքրքիր էլ չէ, որովհետեւ թրքահպատակ են: Ավելի զարմանալի է, որ մարդիկ, ովքեր խոսում են Արցախից ու Հայաստանից, արժանապատվությունից, հայի ցավից, եղեռնից եւ այլն, բայց թողնում են, որ այս սրիկաները հանրահավաքներ ու ակցիաներ անեն եւ խոսեն իրենց 100 օրյա «եղեռնից»: Բա տարիներ շարունակ հայի արյուն էր թափվում, ինչո՞ւ մի անգամ նույն Ուկրաինան ձայն չբարձրացրեց: Հիմա ի՞նչ երեսով են Հայաստանում ծվարել ու մի հատ էլ խոսում 100 օրյա «ցեղասպանության» մասին: Ոչ մի ցեղասպանություն չկա, դուք` սրիկաներդ, զենք էլ ունեք, զինամթերք էլ: Ողջ Եվրոպական միությունը, ՆԱՏՕ-ն ձեզ զինում է, ի՞նչ ցեղասպանություն:Ցեղասպանությունն այն էր, ինչ արեց Օսմանյան կայսրությունն անզեն մարդկանց` կանանց, երեխաների ու ծերունիների նկատմամբ: Ի վերջո, ցեղասպանությունն իր հստակ անվանումն ու հիմնավորումն ունի: Այո՛, ցավալի է, որ երկու սլավոնական եղբայրների մեջ այս ամենը կատարվում է, բայց ճշմարտությունը միշտ անզեն քաղաքացիական կյանքեր խլող մարդկանց դեմ է: Ճշմարտությունն այն մարդկանց կողմն է, ովքեր պաշտպանում են քաղաքացիական մարդկանց: Ես եղել եմ այնտեղ եւ հստակ ասում եմ` Ռուսաստանի զինված ուժերը հստակ հրահանգ ունի` ցանկացած քաղաքացիական անձի, ով ուզում է լինի, նրան պետք է հարգել, սիրել եւ տալ հնարավորություն, որ տարհանվի եւ կարողանա իր կենսական հոգսերը լուծել: Այնպես որ, համարել սա «ցեղասպան պատերազմ», ցինիզմ է Ուկրաինայի կողմից: Այն վիճակի համար, ինչում հայտնվել են, հենց իրենք են մեղավոր: Ֆաշիստներին բերել են ռուսների դեմ ու հիմա էլ այստեղ-այնտեղ լացում են: Ութ տարի իրենց ժամանակ էր տրված, որ Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովուրդների հետ գային ընդհանուր հայտարարի, բայց նրանք որոշեցին զենք-զինամթերքով այդ հարցը լուծել: Ուրեմն` թող ստանան այն, ինչին արժանի են:

– Հիմա տարբեր կանխատեսումներ են արվում, թե երբ այս ամենը կունենա հանգուցալուծում: Ձեր գնահատմամբ` ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը մո՞տ է:

– Սա պատերազմ չէ, եթե լիներ պատերազմ, կհայտարարվեր: Պատերազմի ժամանակ իրավիճակը լրիվ այլ է լինում: Սա ընդամենը հատուկ ռազմական գործողություն է: Ընդհանուր առմամբ` հրթիռակոծում ողջ տարածքի չկա, եթե այդպես լիներ, բնակչությունը չէր կարողանա ո՛չ այս կողմ գնալ, ո՛չ այն: Առ այսօր կատարվում է հատուկ գործողություն, որ ինչքան կարելի է քիչ քաղաքացիական կյանքեր զոհաբերվեն ընդդեմ ֆաշիստական միավորումների: Ուկրաինան պետք է անպայման դենացիֆիկացվի, ու այստեղ հարցը  միայն Դոնեցկի ու Լուգանսկի, Հերսոնի եւ Զապորոժեի մեջ չէ: Իմ նկատառումներով սա չի վերջանալու մոտակա ժամանակներում: Իսկ եթե Լեհաստանն էլ շարունակի իր սադրիչ գործողությունները, նաեւ եւս շատ բաներ կկորցնի: Լեհաստանը փորձում է իրավիճակից օգտվել եւ Լվովը հետ բերել: Հասկանալի է, որ ժամանակին այն իրենցն է եղել, բայց նրանք պատժվել են իրենց հակասովետական քայլերի համար, եւ այն անցել է Խորհրդային միությանը ու դարձել Ուկրաինայինը: Սակայն, հիմա այն իրենցով անել, չի ստացվի: Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, կարծում եմ` պաշտոնական Բրյուսելի գերակտիվությունը միջամտելու առումով կարող է մի գեղեցիկ օր հանգեցնի նրան, որ ընդհանրապես ձեռնունայն մնա: Շատ հնարավոր է, որ այս ամենի ավարտից հետո` անգամ Եվրամիությունը խարխլվի:

– Տեսակետ կա, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծման դեպքում նոր միայն Հայաստանում էլ իրավիճակը կկայունանա: Այս դեպքում` ինչպե՞ս պետք է մեր երկիրը ճիշտ դիրքավորվի:

– Հայաստանը պետք է կողմնորոշվի: Կան մարդիկ, որոնք երազում են, թե իբր Ռուսաստանը հիմա-հիմա կմասնատվի, կկործամվի կամ կպարտվի, բայց մոռանում են, որ Վլադիմիր Պուտինն ասել է. «Ինչի՞ է պետք մեզ աշխարհը, եթե չի լինելու Ռուսաստանը»: Հետեւապես, Ռուսաստանը չի կարող պարտվել, իսկ եթե պարտվեց, չի լինելու աշխարհը: Նրանք, ովքեր սպասում են, որ ՌԴ-ն կփլուզվի, իրենք էլ Եվրոպա կմտնեն, ուղղակի հիմար են ու անգրագետ: Ցանկացած իմպերիայի փլուզումից հետո` ստեղծվում են փոքր-փոքր պետություններ, որոնց միջեւ պատերազմներ են լինում ու հազարավոր զոհեր, թող չկարծեն, թե Դաղստանը, Չեչնիան, Ստավրոպոլը կամ Կրասնոդարը այդպես խաղաղ նայելու են այդ ամենին: Դրա համար ինչքան հնարավոր է, պետք է ցանկանալ, որ Ռուսաստանը լինի կայուն, որպեսզի մենք էլ այս հորձանուտի մեջ չկորենք: Այսօր Հայաստանում երկու միլիոն մարդ է ապրում, բայց ախորժակները 150 միլիոնի է, մի քիչ իրենց վերմակին համապատասխան պետք է ոտքները մեկնեն: Իրենց ունեցած հնարավորության եւ տեսլականի քայլեն, ոչ թե ԱՄՆ-ի  եւ Եվրոպայի «քսի տված» դասերով փորձեն վնասել հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին: Իսկ դրա համար շատ լավ կլիներ, որ ՀՀ-ից լինեին կամավորական ջոկատներ, ովքեր կգային եւ կամավոր ձեւով կաջակցեին Ռուսաստանի հատուկ գործողությանը: Ու սա պետք է ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար, այլ մեզ է պետք, որովհետեւ 1992 թվականից ռուս զինվորը պաշտպանում է Հայաստանի անդորրը, իսկ հիմա նաեւ Արցախում է ռուս խաղաղապահը կանգնած: Առնվազն բարոյական առումով ճիշտ կլիներ, որ գոնե 30-40 հոգի մասնակցեին ոչ թե ընդդեմ ուկրաինացիների, այլ ֆաշիստական խմբավորումների իրականացվող գործողություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Կուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԹշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода