Հեռո՛ւ մնացեք հայ ժողովրդի վերջնական ցասումից. Գայանե Ներսիսյան
ՄշակութայինԱնկախ նրանից, թե Ֆրանսիայի հրապարակում կան տեղադրված վրաններ, թե՝ ոչ, «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ ասաց, որ շարունակելու է մասնակցել ընդդիմության կողմից ղեկավարած բողոքի բոլոր ակցիաներին: Նրա գնահատմամբ՝ հիմա սկսվում է ընդդիմության շարժման երկրորդ փուլն՝ «ընդդեմ հայասպան վարչապետ կոչեցյալի եւ նրա բռնապետության»:
- Տիկին Ներսիսյան, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ցույց տվեց շուրջ 44-45 օր ընթացող «Դիմադրություն» շարժման ցույցերն ու երթերը:
- Համաժողովրդական ընդվզման սկզբնական փուլը ցույց տվեց հայ ժողովրդի ատելությունը հայասպան վարչապետ կոչվածի նկատմամբ, որը մեծ ախորժակ ունի ժամ առաջ կատարելու Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր ստորացուցիչ պահանջները: Արդյունքում ընդդիմության շարժման շնորհիվ հայասպան վարչապետը եւ նրա տերերը հասկացան, որ հայ ժողովրդի ցասումը կկործանի իրենց բոլոր հայակործան ծրագրերը:
- Տարբեր գնահատականներ հնչեցին հունիսի 3-ին ընդդիմության երթի ժամանակ ոստիկանների հետ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած բախման եւ դրան հաջորդած քայլերի վերաբերյալ: Ի՞նչ կասեք այս մասին:
- Ընդդիմության առաջնորդները երբեք չէին թույլ տա շարժումը տանել բախումների, որը կարող է վտանգել որեւէ մի հայի կյանքը, ինչին բացահայտ ցանկանում էր հասնել օրվա բռնապետությունը: Ոստիկանների կողմից կատարվող ակնհայտ սադրանքը հենց դավադիր կոչված վարչապետի պահանջն էր: Հեռո՛ւ մնացեք հայ ժողովրդի վերջնական ցասումից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ