ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԻՆ «ՈՒՐԻՇ ՄԱՍ­ՆԱ­ԳԵՏՆ» ԷԼ ՉԻ ՕԳ­ՆԻ

Վերլուծություն

Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կից վրան­նե­րը հա­նե­լուց հե­տո բա­ցա­հայտ և ծպտյալ նի­կո­լա­կան քա­րոզ­չա­կան հար­թակ­նե­րում, այդ թվում Ֆեյս­բու­քում և Տե­լեգ­րա­մում, իս­կա­կան «վրա­նա­ցավ» սկսվեց: Թե` տե­սե՛ք–տե­սե՛ք, պայ­քա­րը ձա­խող­վեց, «զադ­նի» դրեց, և այլն: Մինչ­դեռ ընդ­դի­մա­դիր ակ­ցի­ա­նե­րը շա­րու­նակ­վե­ցին, և նման է, որ վրան­նե­րի առ­կա­յու­թյու­նը/բա­ցա­կա­յու­թյու­նը առանձ­նա­պես չի ազ­դում ակ­ցի­ա­նե­րի տեմ­պի վրա: Այս տո­ղե­րը գրե­լուց առաջ դե­պի Բաղ­րա­մյան դուրս եկող աշ­խա­տա­սե­նյա­կի պատշ­գամ­բից հա­ճույ­քով ող­ջու­նե­ցի Բաղ­րա­մյա­նով անց­նող բազ­մա­մարդ եր­թը…

ԴԻ­ՄԱ­ԿԱ­ԶԵՐ­ԾՈՒՄ ԷԼ ՏԵ­ՂԻ ՈՒ­ՆԵ­ՑԱՎ

ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Աշո­տյա­նը «վրա­նա­ցա­վով» տա­ռա­պող­նե­րի առն­չու­թյամբ նկա­տեց. «Իրենց ընդ­դի­մա­դիր հա­մա­րող, Նի­կո­լի ազ­գա­կոր­ծան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չկի­սող, բայց «Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րակ չեմ գնա, որով­հե­տեւ…» բա­նա­ձե­ւին հե­տե­ւող­նե­րի հա­մար լայ­նո­րեն բաց­վել է հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի պա­տու­հան: Եթե ձեր ձե­ւա­կեր­պում­ներն ազ­նիվ են, ապա այս պա­հին հրա­պա­րա­կում չկան դաշ­նակ­ցա­կան­նե­րը, հան­րա­պե­տա­կան­նե­րը, «նախ­կին­նե­րը», «օդի­ոզ­նե­րը»: Ձեզ տես­նեմ»:

Պարզ­վեց, որ ամե­նև­ին ան­կեղծ չեն: «Վա­կո­ւու­մը» լցնել շտա­պող­ներ չտե­սանք, իսկ «չհա­վան­նե­րի» մեծ մա­սի մոտ երև­ակ­վեց Շարժ­ման ձա­խող­ման թաքն­ված երա­զան­քը: Դե, հե­տաքր­քիր կլի­նի հե­տո դի­տել նրանց երա­զա­խա­բու­թյու­նը: ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հի հեգ­նանքն էլ տե­ղին էր. «Քա­նի որ վրան­նե­րի թե­ման ոմանք փոր­ձում են չա­փից շատ ծան­րաց­նել, մին­չեւ կոնս­պի­րո­լո­գի­ա­կան դոկ­տո­րա­կան­նե­րի մա­կար­դա­կի,  մի բան էլ մեր մեջ ես ձեզ ասեմ ու քնեք: Վրան­նե­րը հան­վել են, որ շե­ղեն ձեզ Հա­յաս­տան–Շոտ­լան­դիա խա­ղի ար­դյուն­քից»: Իսկ եթե լուրջ` ապա պրագ­մա­տիկ տե­սա­կե­տից հատ­կա­պես երի­տա­սարդ ակ­տի­վիստ­նե­րի հա­մար վրան­նե­րի գոր­ծո­նը ոչ մի նշա­նա­կու­թյուն չու­նի, սա­կայն հան­րու­թյան մի մա­սը որո­շա­կի դիս­կոմ­ֆորտ ապ­րեց, քան­զի վրան­ներն ար­դեն հասց­րել էին դառ­նալ պայ­քա­րի սիմ­վոլ­նե­րից մե­կը: Թե ար­դյո՞ք չի թե­րագ­նատ­վել այդ սիմ­վո­լի դե­րը` ավե­լի շուտ մաս­նա­գի­տա­կան քննու­թյան հարց է, սա­կայն առայժմ ոմանց մոտ նկատ­վում է դրա ուռ­ճաց­ման մի­տում­նա­վո­րու­թյու­նը:

Իսկ որ կա­պի­տու­լյանտ­նե­րը, ան­կախ գլուխ գո­վա­լուց, իրա­կա­նում հե­ռու են «արխա­յին լի­նե­լուց», ցույց է տա­լիս պատ­գա­մա­վոր Ագ­նե­սա Խա­մո­յա­նի դի­տար­կու­մը. «Օր չկա՝ Երե­ւա­նի որե­ւէ կամր­ջից մե­կը չնետ­վի, վեր­ջին 1 շա­բաթ­վա մեջ 3-րդ ին­քաս­պա­նու­թյու­նը, գի­տե՞ք՝ ին­չու, որով­հե­տեւ բա­ցա­ռա­պես սե­փա­կան անվ­տան­գու­թյան մա­սին մտա­ծող իշ­խա­նու­թյունն ան­գամ կա­մուրջ­նե­րի վրա հեր­թա­պա­հու­թյուն իրա­կա­նաց­նող ոս­տի­կան­նե­րին է ետ կան­չել, որ հան­կարծ Նի­կոլ Փա­շի­նյանն իրեն ան­պաշտ­պան չզգա: Դեռ չեմ խո­սում բա­ցա­ռա­պես ընդ­դի­մա­դիր­նե­րին հե­տապն­դե­լով ու գաղտ­նալ­սե­լով զբաղ­վող ու­ժա­յին­նե­րի՝ իրենց բուն ֆունկ­ցի­ա­նե­րով չզբաղ­վե­լու պատ­ճա­ռով հան­ցա­վո­րու­թյան ռե­կոր­դա­յին աճի մա­սին»:

Իսկ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը, ում տե­ղե­կատ­վա­կան դաշ­տի որո­շա­կի հատ­վա­ծում ներ­կա­յաց­նում են որ­պես «լու­զեր», այս­պես ամ­փոփ նկա­րագ­րում 45 օր­վա ար­դյունք­նե­րը.

  • Շար­ժու­մը ցույց տվեց, որ օր­վա իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը մերժ­վում է հայ ժո­ղովր­դի կող­մից:
  • Մեր երկ­րում ստեղծ­վել է այն մթնո­լոր­տը, որին ձգտում էինք մեր «Զարթ­նի՛ր, Լաո» կար­գա­խո­սով:
  • Շար­ժու­մը պետք է տա­րած­վի ամ­բողջ Հա­յաս­տա­նով, հաս­նի Ար­ցախ և Սփյուռք. դրա հա­մար բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը կան:
  • «Դի­մադ­րու­թյան» պայ­քա­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված չէ վրան­նե­րով. մար­դիկ դրա­նում կհա­մոզ­վեն:
  • Եթե կա խե­լա­միտ մարդ, ով մտա­ծում է, որ Ադր­բե­ջա­նի կազ­մում ար­ցա­խա­հա­յու­թյու­նը լի­նե­լու է անվ­տանգ, նա կա՛մ պե­տա­կան դա­վա­ճան է, կա՛մ իրա­վի­ճա­կից գա­ղա­փար չու­նի:
  • Ակն­հայտ է, որ Նի­կոլն Ալի­ևի հետ ու­նի եր­կի­րը հանձ­նե­լու ժա­մա­նա­կա­ցույց, որը «Դի­մադ­րու­թյու­նը» խախ­տել է:
  • Պետք է ձգտենք ձև­ա­վո­րել քա­ղա­քա­ցի­ա­կան բա­նակ, որ­պես­զի ավե­լի լայն պայ­քար ծա­վա­լենք և հաս­նենք հա­ջո­ղու­թյան:
  • Ընդ­դի­մու­թյու­նը խորհր­դա­րան կվե­րա­դառ­նա բա­ցա­ռա­պես իր օրա­կար­գով:
  • Ման­դատ­նե­րը վայր դնե­լու հարց չի քննարկ­վում. դրանք անհ­րա­ժեշտ են լի­նե­լու վերջ­նա­կան ար­դյուն­քին հաս­նե­լու հա­մար:
  • Օգոս­տո­սից հե­տո «Դի­մադ­րու­թյան» շարժ­ման գոր­ծի­քա­կազ­մին կա­վե­լա­նա ևս մե­կը՝ վար­չա­պե­տի իմ­պիչ­մեն­տի գոր­ծըն­թա­ցը: Վար­չա­պե­տի մեր թեկ­նա­ծո­ւի հար­ցը կքննար­կենք այդ ժա­մա­նակ:
  • Նի­կո­լը ձեռն­տու է բո­լո­րին, բա­ցի հայ ժո­ղովր­դից: Նա չի կա­րող խա­ղա­ղու­թյուն բե­րել մեր երկ­րին:

Ի դեպ, մի­ան­գա­մից ակ­տի­վա­ցան բազ­մո­ցա­յին «փոր­ձա­գետ­նե­րը», ով­քեր ձգտում էին տես­նել թաքն­ված, բայց անե­րև­ա­կա­յե­լի հա­կա­սու­թյուն­նե­րը ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի մի­ջև: Բայց թար­սի պես ՀՀԿ-ի հրա­պա­րա­կա­յին գոր­ծիչ­նե­րը ամեն մի գրա­վոր կամ բա­նա­վոր խոս­քում շեշ­տում են իրենց հա­մե­րաշ­խու­թյու­նը Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նի հետ:

Papikyan

ԱՐ­ԴՅՈ՞Ք ԻՄ­ՓԻՉ­ՄԵՆ­ԹԻ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ ՈՒ­ՆԵՆՔ

Ար­դեն հնչել է օգոս­տո­սի 2 ամ­սա­թի­վը: Հա­մա­ռո­տա­կի` այդ օրը լրա­նում է 2021–ին կա­պի­տու­լյան­տի «վար­չա­պե­տաց­ման» մեկ տա­րին, և ըստ Սահ­մա­նադ­րու­թյան ար­դեն կա­րող է մեկ­նար­կել նրան անվս­տա­հու­թյուն հայտ­նե­լու և պաշ­տո­նանկ անե­լու գոր­ծըն­թա­ցը: Բայց ար­դյո՞ք կա այդ ժա­մա­նա­կը, թե՞ այդ հրե­շը կհասց­նի ամեն ինչ հանձ­նել:

Իսկ մինչ այդ Նի­կո­լը Ար­ցա­խի հանձ­նու­մը փոր­ձում է գցել ՀՀ պաշ­տո­նա­թող նա­խա­գահ­նե­րի գրպա­նը, և այդ պատ­կե­րը մա­քուր կլի­նի­կա­կան է: Սա­կայն Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ասած «ուրիշ մաս­նա­գե­տը» այդ ստա­խո­սու­թյան ռե­կոր­դակ­րին ոչն­չով օգ­նել չի կա­րող, ուս­տի Սերժ Սարգ­սյա­նի թի­մա­կից­նե­րը արագ և ին­տեն­սիվ ար­ձա­գան­քե­ցին եր­րորդ նա­խա­գա­հի վե­րա­բե­րյալ նրա ծայ­րա­գույն հա­կա­բա­րո­յա­կան ստե­րին: Նի­կո­լին ար­դեն հասց­րել են կնքել «ծայ­րա­պետ» մա­կա­նու­նով, և ար­ձա­գանք­նե­րից ներ­կա­յաց­նենք մի­այն հատ­ված Ան­նա Հով­նե­րի շատ բա­րե­կիրթ հրա­պա­րա­կա­յին ար­ձա­գան­քից. «Հի­մա ո՞նց է ստաց­վում, որ 2018–ին Սերժ Սարգ­սյա­նը կապ չու­ներ Ար­ցա­խը հանձ­նե­լու հետ, իսկ 4 տա­րի անց` ու­նե­ցավ: Այս­քան ան­պար­կեշտ ո՞նց կա­րե­լի է լի­նել: Դու ու­րիշ հե­րո­սի անուն չգի­տե՞ս, այ ոչն­չու­թյու՛ն:  Նույ­նիսկ կիրթ և կա­ռու­ցո­ղա­կան ըն­կերդ այդ հար­ցում քեզ հետ հա­մա­միտ չէ, որով­հե­տև Սեր­ժի օրոք նա ող­բում էր, որ իրեն ստի­պում են ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը…

…Սերժ Սարգ­սյա­նին մե­ղադ­րել իր իսկ ազա­տագ­րած հո­ղը հանձ­նե­լու մեջ` կա­րող է մի­այն հի­վանդ, տգետ և ման­կա­միտ ու­ղե­ղով մե­կը: Ցա­վոք, դու այդ­պի­սին չես. լավ էլ առողջ ես, ու­ղեղդ աշ­խա­տում է, ու ման­կա­միտ չես: Ինչ արել ես` արել ես սե­փա­կան խել­քով ու մի­տում­նա­վոր: Քեզ գժի տեղ մի՛ դիր: Դու մար­սում ես ան­մար­սե­լին 2 պատ­ճառ­նե­րով. նախ, որով­հե­տև նե­ռի զա­վակ ես ու կա­րո­ղա­նում ես ստե­րով լցնել շրջան­նե­րում Հ1 նա­յող մարդ­կանց ու­ղեղ­նե­րը: Այդ մար­դիկ մե­ղա­վոր չեն. այլ տե­ղե­կու­թյուն չեն ստա­նում: Երկ­րորդն էլ, որով­հե­տև խե­լոք կա­տա­րում ես դրսի այն կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և ան­հատ­նե­րի հրա­ման­նե­րը, որոնք լցնում են քո գրպան­նե­րը: Դու սրբու­թյուն չու­նես: Բայց հույսդ մի դիր իրենց վրա. ով, ով` դու լավ գի­տես, որ մեկ է գնա­լու ես: Հո­ղա­տո՛ւ»:

Իսկ զուտ չոր քա­ղա­քա­գի­տու­թյան տե­սան­կյու­նից կա­պի­տու­լյան­տի իրա­կան ծրագ­րե­րը զար­հու­րե­լի են: Նի­կո­լի՝ խորհր­դա­րա­նում հնչեց­րած այն հայ­տա­րա­րու­թյա­նը, թե ոչ ոք երաշ­խիք չի կա­րող տալ, որ խա­ղա­ղու­թյան օրա­կար­գը հա­ջո­ղու­թյուն կու­նե­նա, գրե­թե ան­մի­ջա­պես հա­ջոր­դել է Ալի­ևի նոր ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րու­թյու­նը: Մաս­նա­վո­րա­պես՝ Ալի­ևը, խո­սե­լով «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» մա­սին, ասել է, որ եթե մի­ջանց­քը չբաց­վի, ապա դժվար կլի­նի խո­սել խա­ղա­ղու­թյան մա­սին՝ վստա­հեց­նե­լով՝ Ադր­բե­ջանն իրա­վունք ու­նի պա­հան­ջել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» բա­ցու­մը, քա­նի որ Հա­յաս­տա­նը ստո­րագ­րել է հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյու­նը:

Ին­չո՞ւ է Ալի­ևը սպառ­նում, եթե հայ­կա­կան կող­մը անընդ­հատ խո­սում է ճա­նա­պարհ­նե­րը բա­ցե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին՝ շեշ­տե­լով, սա­կայն, որ այդ ճա­նա­պարհ­նե­րը գոր­ծե­լու են ոչ մի­ջանց­քա­յին տրա­մա­բա­նու­թյամբ: Կամ Ալի­ևն ի՞նչ է ակ­նար­կում՝ ասե­լով, որ Հա­յաս­տա­նը հայ­տա­րա­րու­թյուն է ստո­րագ­րել: Եթե նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թի մա­սին է խոսքն, ապա այն­տեղ «մի­ջանցք» տեր­մինն օգ­տա­գործ­վում է բա­ցա­ռա­պես Լա­չի­նի դեպ­քում: Թե՞ իրա­կա­նում Նի­կոլն այլ բան էլ է ստո­րագ­րել՝ ասենք գաղտ­նի հա­վել­ված, որը հենց մի­ջանցք է նա­խա­տե­սում, այլ ոչ թե ճա­նա­պարհ: Ին­չևէ, պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քա­րյա­նը իրա­վա­ցի է, որ Նի­կո­լին պետք է կանգ­նեց­նել ցան­կա­ցած ձև­ով: Ցան­կա­ցած ձևն ըն­դու­նե­լի է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

«Chatham House ֆորմատից ելնելով՝ չեմ կարող մանրամասնել քննարկմանը հնչեցրածս մտքերը, սակայն...». Հայկ ՄամիւանյանԿիրակի «Շանթի» եթերում «Եփող-թափողները» լրագրողներն են (Տեսանյութ)Ափսոս, որ չգնահատեցիր իմ երկրի կողմից. Էրիկ Բազինյանն այլևս չի ներկայացնի ՀայաստանըԲերձորցիները եւ Աղավնոյի բնակիչները, բնակվելով իրենց բնակավայրերում, համարվում են տեղահանված. Արցախի ՄԻՊՊար­տու­թյու­նը 2020 թ. նո­յեմ­բե­րի 10–ին չի դա­դա­րել. Աննա ԿարապետյանԿառավարության ղեկավար ներկայացող անձը նույնիսկ չէր էլ հիշում, թե ինչ բնակավայր է հանձնում. ԱբրահամյանՀան­րա­հա­վաք անել, որին գա­լիս է 1500 հո­գի, այ­լեւս դառ­նում է անի­մաստ. Արմեն ԲադալյանԵս երեխա չեմ, լուրջ մարդ եմ. Բերձորը վերաբնակեցնողը հայաթափելու մասին ասելիք չունիՄեր նպատակն է համախմբել հադրութից տեղահանված բնակիչներին. Երազիկ ՀայրիյանՆիկո՛լ, հրաժարական տուր, հերի՛ք է հայ ժողովրդի արյունը ծծես. Բաբուխանյան«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել ՄՈՒ­ՏԱՆՏ­ՆԵ­ՐԻ «ԴԱ­ՐԱՇՐ­ՋԱ­ՆԸ»Նիկոլն ուղնուծուծով հակառուս է. Հայկ Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)Արենիս աչքալուսանքի ծաղիկները տանելու եմ տղաներիս շիրիմին խոնհարեմ, ու ներողություն խնդրեմ, որ ես դեռ ապրում եմ, իսկ իրենք սառը քարի տակ են․Ծնվել է փոքրիկ ԱրենըԶԱՐ­ՄԱՆՔՀուլիսի 23-ին տեղի կունենա ՄՄԱ-ի իմ առաջին մարտը«ԿԱ­ՐԵՆՍ ԱՍՈՒՄ ԷՐ՝ ԴՈՒ ՄԻ­ԱԿՆ ԵՍ, ՈՒՄ ՋԱ­ՆԻ­ԲԵ­ԿՅԱՆ ԵՄ ՈՒ­ԶՈՒՄ ԿՈ­ՉԵԼ».ԼԻ­Ա­ՆԱ  ԱՆ­ԹԱ­ՌԱ­ՆՅԱ­ՆԶրո աջակցություն նրանց, ովքեր դուրս կգան Բերձորից. Էդգար ՂազարյանՈչ մի­այն գյու­ղե­րը դառ­նում են սահ­մա­նա­մերձ, այ­լեւ ան­մի­ջա­պես դի­տարկ­ման տակ են հայտն­վում թշնա­մու ու­ժե­րի կող­մից. ՄեհրաբյանԹագուհի Թովմասյանը չի հրաժարվի հանձնաժողովի նախագահի պաշտոնիցԲԱՄ­ԲԱ­ՍԱՆՔՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԹիրախում Անժելան է. Գեւորգ ՊետրոսյանՀերթը հասավ Անժելային...ՌԴ նախագահը խոսել է հետխորհրդային երկրների միավորման գործընթացն արագացնելու մասինԳագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվելՀարբած Բրիտանացի պատգամավորը բռնաբարել է երկու տղամարդուՀենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է «Ինտեր»Ցավոք սրտի ես էլ չեմ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույնըՔՊ կոչվող հայրենադավ խմբակը, մեղմ ասած ապրում է վախի մթնոլորտում. Արտակ ԶաքարյանՊառլամենտարիզմի վախճանը՝ պետականությունը սպանողների ծափահարությունների ներքո. ՀայրապետյանԿօգնենք այնքան, որքան պետք է․ Բայդենը՝ Ուկրաինային աջակցություն ցույց տալու մասինՍովի պատճառով՝ միգրացիոն ցունամի է սպասվում․ ԶելենսկիՀրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն ԳեւորգյանՄինչև 2023-ի վերջ Արցախում 3700 ընտանիք ապահովված կլինեն բնակարանով. Նախարար.InfoPort.am«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածելԲոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են. Արթուր ՂազինյանԸնդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան ՍաղաթելյանՈրոնք են ջերմային հարվածի ախտանշանները, ինչ հետևանքներ այն կարող է ունենալ ու որ դեպքերում է հարկավոր դիմել բժշկինՊՍԺ-ի մարզական նոր ղեկավարությունը թիմում չի ցանկանում տեսնել Մեսսին եւ ՆեյմարինԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից Հայաստան ուղարկված փոստային առաքանիներում եղել են տարբեր տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ (տեսանյութ)Ոչ սթափ վիճակում գտնվող ՊՆ զինծառայողը կոտրել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին. shamshyan.comՌաֆայել Նադալը Ուիմբլդոնի երրորդ շրջանում էՍուրճի գործածությունը նվազեցնում է երիկամների հիվանդությունների հավանականությունը․ հետազոտությունԱ Սերիայի կայքը հաստատում է` գործարքը կայացել էՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ՝ ԲԵՐՁՈՐԸ ԵԹԵ ՀԱՆՁՆԵՆ, ԿԼՔԵՆ ԱՐՑԱԽԸ Ովքեր պնդում են, որ եռակողմ հայտարարությունով է սահմանված Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության դուրս գալը և բնակավայրերի հանձնումը, ապա թող ցույց տան դրա վերաբերյալ ձևակերպումըԱՄՆ-ում արգելվելու է սեռափոխությունըՀայաստանի երեք ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ենԲերձորը և Աղավնոն մնում են անձեռնմխելի, մինչև նոր ճանապարհի կառուցման ավարտը․ Հոխիկյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ