Արման Ծառուկյանը՝ հունիսի 1-ին Իսլամ Մախաչեւի հետ մենամարտելուց հրաժարվելու մասին ՇՏԱՊ. Քնչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում են․ ինչ քրեական գործով են ուժային կառույցները քննչական գործուղություններ իրականացվում ՇՏԱՊ. Զառա Արամյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք Սի Ծինփինն ու Շոլցը հանդիպել են ՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներ Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ի Եկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ) Իրանն օձի գլուխն է.Եթե Իրանը սեփական տարածքից հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքում

Հա­յաս­տա­նում գոր­ծում է օտա­րերկ­րյա գոր­ծա­կա­լա­կան ցանց, որի նպա­տակն է քան­դել մեր պե­տու­թյու­նը. փաստաբան

Ներքաղաքական

Փաս­տա­բան­ներ Տիգ­րան Աթա­նե­սյա­նը եւ Մար­գա­րի­տա Գյու­լու­մյանն օրեր առաջ հայ­ցա­դի­մում են ներ­կա­յաց­րել Երե­ւան քա­ղա­քի առա­ջին ատյա­նի ընդ­հա­նուր իրա­վա­սու­թյան դա­տա­րա­նին` պա­հան­ջե­լով լու­ծա­րել «կո­ռում­պաց­ված, օլի­գարխ Ջորջ Սո­րո­սի օֆ­շո­րա­յին կազ­մա­կեր­պու­թյան հա­յաս­տա­նյան մաս­նա­ճյու­ղը»: Անդ­րա­դառ­նա­լով վե­րոն­շյա­լին` փաս­տա­բան ՏԻԳ­ՐԱՆ ԱԹԱ­ՆԵ­ՍՅԱ­ՆԸ մի շարք ու­շագ­րավ ման­րա­մաս­ներ ներ­կա­յաց­րեց ինչ­պես հայ­ցա­դի­մու­մից, այն­պես էլ Սո­րո­սի «Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ­նե­րի» հա­յաս­տա­նյան գոր­ծու­նե­ու­թյու­նից:

«ՄԵՐ ԵՐ­ԿԻ­ՐԸ ՄԵՐ ԱՉ­ՔԻ ԱՌԱՋ, ՄԵԶ ՉՀԱՐՑ­ՆԵ­ԼՈՎ ՈՒ ՀԻ­ՄԱ­ՐԻ ՏԵՂ ԴՆԵ­ԼՈՎ,  ԾԱ­ԽԵ­ՑԻՆ»

– Լայն ար­ձա­գանք գտավ Ձեր այն բա­ցա­հայ­տու­մը, որ Սո­րո­սի հիմ­նադ­րամն իրա­կա­նում օֆ­շո­րա­յին կազ­մա­կեր­պու­թյուն է: Կման­րա­մաս­նե՞ք, թե ինչ է հա­ջող­վել պար­զել:

– Մենք պար­զե­ցինք, որ ան­հայտ աղ­բյուր­նե­րից ֆի­նան­սա­վոր­վող այս կազ­մա­կեր­պու­թյու­նը` շուրջ 25 տա­րի Հա­յաս­տա­նում գու­մար­ներ է ծախ­սում տար­բեր ամ­պա­գոռ­գոռ գա­ղա­փար­նե­րի հա­մար, բայց իրենց իրա­կան ծրագ­րերն այդ գա­ղա­փար­նե­րի հետ ոչ մի կապ չու­նեն: Մեր հա­մոզ­մամբ` Հա­յաս­տա­նում գոր­ծում է օտա­րերկ­րյա գոր­ծա­կա­լա­կան ցանց, որի նպա­տակն է քան­դել մեր պե­տու­թյու­նը եւ հասց­նել այն ազ­գա­յին աղե­տի, որում ար­դեն ապ­րում ենք: Ընդ որում` նպա­տակ ու­նեն շա­րու­նա­կել այդ աղե­տը, եւ հասց­նել մեզ հա­մար ինչ–որ մի սար­սա­փե­լի ավար­տի: Այդ գու­մար­նե­րը բա­ցար­ձակ ան­հաս­կա­նա­լի եւ մութ տե­ղից են, քա­նի որ օֆ­շո­րա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը հնա­րա­վոր չէ վե­րահս­կել եւ պար­զել: Հե­տե­ւա­պես, դա­տե­լով այդ ցան­ցի գոր­ծու­նե­ու­թյան ար­դյունք­նե­րից` մենք իրա­վունք ու­նենք հիմ­նա­վոր կեր­պով կաս­կա­ծե­լու, որ այդ գու­մար­նե­րի ծա­գում­նա­բա­նու­թյու­նը մի­ան­շա­նակ ինչ–որ թշնա­մա­կան ճամ­բա­րից է: Դրանք կա­րող են լի­նել ե՜ւ թուր­քա­կան, ե՜ւ ադր­բե­ջա­նա­կան գու­մար­ներ:

– Բայց չէ՞ որ ժա­մա­նա­կին հենց սո­րո­սա­կան­ներն էին խո­սում կո­ռուպ­ցի­ա­յից, օֆո­շո­րա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում այս կամ այն պաշ­տո­նյա­յի բիզ­նես­նե­րից…

– Այդ գոր­ծա­կա­լա­կան ցան­ցի իրա­վա­պաշտ­պան­նե­րի ոհ­մա­կը 10 տա­րի շա­րու­նակ գո­ռում– գո­չում էին եւ պա­հան­ջում էին թա­փան­ցի­կու­թյուն, ինչ–որ օֆ­շո­րա­յին սկան­դալ­նե­րից էին խո­սում, մի եղած կամ չե­ղած, չնչին առի­թով մե­կը պառ­կում էր գե­տին, մյուսն իրեն ճղում էր եւ այլն: Իսկ հե­տո երբ փոխ­վեց իշ­խա­նու­թյու­նը, եւ իրենք եկան, այդ ցանցն էլ լռեց: Ոչ մի քաղ­հա­սա­րա­կու­թյուն չու­նե­ինք, 98 տո­կո­սով ոչ մի իրա­վա­պաշտ­պան չու­նե­ինք: Դրանք մար­դիկ էին, որոնք, իմ հա­մոզ­մամբ, ամեն ինչ արե­ցին, որ կորց­նենք Ար­ցա­խը, որ զոհ­վեն մեր 5 հա­զար հա­յոր­դի­նե­րը: Եվ իրենց ազ­գա­կոր­ծան ծրա­գի­րը շա­րու­նակ­վում է: Օրի­նակ` ո՞ւր է Ար­թուր Սա­քուն­ցը, որն ամեն մի զին­վո­րի մահ­վան դեպ­քում վայ­նա­սուն էր բարձ­րաց­նում: Այո՜, ցա­վոք, բա­նա­կում, զոհ­վում են զին­վոր­ներ` լի­նում է դժբախտ պա­տա­հա­րից, թշնա­մու կրա­կո­ցից, ոչ ճիշտ կա­նո­նադ­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րից, բայց դրա դի­մաց բա­նա­կը չեն ոչն­չաց­նում, ըն­դա­մե­նը շտկում են: Հինգ հա­զար մարդ սպա­նեց Նի­կոլն Ար­ցա­խում, ո՞ւր է Սա­քուն­ցը: Չկա, որով­հե­տեւ Սո­րոսն այդ հանձ­նա­րա­կա­նը չի տվել: Ի դեպ, Սո­րոս ասե­լով` հենց նրա ան­ձը նկա­տի չու­նեմ, այդ կո­ռում­պաց­ված օլի­գար­խը Հա­յաս­տա­նի տեղն էլ չգի­տի: Նա, պար­զա­պես, երկր­ներ է վա­ճա­ռում: Են­թադ­րենք, 63 մի­լի­ոն ծախ­սել է Հա­յաս­տա­նի վրա, 300 մի­լի­ոն ստա­ցել է Ալի­ե­ւից: Ար­դյուն­քում` տես­նում ենք թե մենք հի­մա ինչ վի­ճա­կում ենք: Սա սա­տա­նա­յա­կան բիզ­նես է: Նա չու­նի  բա­րո­յա­կա­նու­թյուն եւ, որ­պես կա­նոն, ոչ մի սո­րո­սա­կան չի ու­նե­նում բա­րո­յա­կա­նու­թյուն: Ստաց­վում է, որ մեր եր­կի­րը մեր աչ­քի առաջ, մեզ չհարց­նե­լով, մեզ հի­մա­րի տեղ դնե­լով, ծա­խե­ցին, մեր եղ­բայր­նե­րին սպա­նե­ցին, Ար­ցա­խը տվե­ցին թուր­քին, եւ սրա մեջ շատ հնա­րա­վոր է ամե­նագլ­խա­վոր դե­րե­րից մե­կը եւ նույ­նիսկ գլխա­վոր դե­րը խա­ղա­ղա­ցել է այս օֆ­շո­րա­յին գրա­սե­նյակ­լը:

«ԴԱ­ՏԱ­ՐԱՆ ԴԻ­ՄԵ­ԼՈՒ ԲՈՒՆ ԱՌԻ­ԹԸ ՍՈ­ՐՈ­ՍԱ­ԿԱՆ ՄԻ ԵՐԻ­ՏԱ­ՍԱՐ­ԴԻ ՀԱ­ԿԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԳՈՐ­ԾՈՒ­ՆԵ­ՈՒ­ԹՅՈՒՆՆ Է»

– Ին­չո՞ւ հենց այս փու­լում որո­շե­ցիք հայ­ցա­դի­մում ներ­կա­յաց­նել եւ պա­հան­ջել լու­ծա­րել Հա­յաս­տա­նում Սո­րո­սի հիմ­նադ­րա­մը:

– Դա­տա­րան դի­մե­լու բուն առի­թը սո­րո­սա­կան մի երի­տա­սար­դի հա­կազ­գա­յին գոր­ծու­նե­ու­թյունն է, որը ցան­կա­ցել է թշնա­մա­նանք սեր­մա­նալ եղ­բայ­րա­կան հայ եւ եզ­դի ժո­ղովր­դի մի­ջեւ: Այդ երի­տա­սար­դը 2018 թվա­կա­նի իշ­խա­նա­փո­խու­թյան օրե­րին ու­նե­ցել է շատ դրա­կան կար­ծիք ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի մա­սով Հա­յաս­տա­նում վար­վող քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ: Ան­գամ խնդրում էր նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ­պես­զի շա­րու­նա­կեն ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյունն այդ հար­ցում: Սա­կայն անց­նում է մի քա­նի ամիս, նա հիմ­նում է ինչ–որ ՀԿ , որից հե­տո 2019–ին սեպ­տեմ­բե­րի 24–ին Վար­շա­վա­յում տե­ղի ու­նե­ցած հա­մա­գու­մա­րում հան­դես է գա­լիս ամ­բող­ջու­թյամբ հա­կա­ռակ դիր­քե­րից եւ քննա­դա­տում է Հա­յաս­տա­նում իրա­վի­ճա­կը` մաս­նա­վո­րա­պես կապ­ված եզ­դի ժո­ղովր­դի հետ: Իսկ որոշ ժա­մա­նակ անց, ստա­նա­լով Սո­րո­սի օֆ­շո­րա­յին գրա­սե­նյա­կից կլո­րիկ գու­մար,  նա տա­լիս է հար­ցազ­րույց Հյու­սի­սա­յին Իրա­քում գոր­ծող եզ­դի­ա­կան ամե­նա­խո­շոր լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյա­նը, որ­տեղ սար­սա­փե­լի ստեր է ասում Հա­յաս­տա­նում եզ­դի­նե­րի վի­ճա­կի մա­սին: Սա նա­խե­ւա­ռաջ վրդով­մունք է առա­ջաց­նում հենց մեր եզ­դի եղ­բայր­նե­րի շրջա­նա­կում, հե­տո նա­եւ հայտ­նի է դառ­նում մեզ:

– Ի՞նչ ստե­րի մա­սին է խոս­քը:

– Օրի­նակ, որ Հա­յաս­տա­նում 1988–2006 թվա­կան­նե­րը եղել է շո­վի­նիս­տա­կան շար­ժում, որի շրջա­նակ­նե­րում եզ­դի­նե­րին սպա­նել են, թա­լա­նել, ու­նեզր­կել, եզ­դի լի­նե­լու պատ­ճա­ռով տե­ղա­հան են արել, եւ նրանք փա­խել են Հա­յաս­տա­նից: Քիչ է մնում ասեր, որ նրանց ար­գել­ված էր իրենց լեզ­վով խո­սել, մինչ­դեռ Հա­յաս­տա­նը մի­ակ եր­կիրն է, որ­տեղ եզ­դի­ե­րե­նը դա­սա­վանդ­վում է: Ան­գամ ասել էր, թե եզ­դի­նե­րը չու­նեն ո՜չ մշա­կու­թա­յին, ո՜չ հո­գե­ւոր կենտ­րոն, կա­տա­րյալ սո՜ւտ: Բայց բա­նից ան­տե­ղյակ Հյու­սի­սա­յին Իրա­քում ապ­րող եզ­դի­նե­րի մոտ հաս­տատ այդ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հա­կակ­րանք են առա­ջաց­րել հա­յե­րի նկատ­մամբ, ու այդ հա­կակ­րան­քը օրե­րից մի օր կհայտն­վի Հա­յաս­տա­նում: Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, թե  ինչ աղե­տի կեն­թարկ­վե­ինք, եթե հան­կարծ բա­խում­ներ լի­նեին եր­կու եղ­բայ­րա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի մի­ջեւ:

«ՍՈ­ՐՈ­ՍԱ­ԿԱՆ ԳՈՐ­ԾԱ­ԿԱԼ­ՆԵ­ՐԻՑ 7 ՀՈ­ԳԻ ՀԻ­ՄԱ ԱՄ­ԲԱՍ­ՏԱ­ՆՅԱ­ԼԻ ԱԹՈ­ՌԻՆ ԵՆ»

– Տա­րի­ներ շա­րու­նակ Սո­րո­սի գրա­սե­նյա­կը հա­մո­զում էր հան­րու­թյա­նը, թե իրենց ծրագ­րե­րի հե­տե­ւում զուտ բա­րե­գոր­ծա­կան նպա­տակ­ներ կան: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

– Հա­վա­տա­ցեք, դա տրո­յա­կան ձի է եղել` որ­պես «նվեր»: Օրի­նակ, նույն այդ երի­տա­սար­դին եր­կու ան­գամ դրա­մաշ­նորհ են տվել` առա­ջին հա­յաց­քից շատ լավ բա­նի հա­մար, թե քո­վի­դից հե­տո ինչ­պես է բժշկա­կան օգ­նու­թյուն ցույց տրվում եզ­դի հա­մայն­քին, ինչ­պես նա­եւ սո­ցի­ա­լա­պես անա­պա­հով եզ­դի­նե­րին օժան­դա­կու­թյուն ցույց տա­լու հա­մար: Մինչ­դեռ իրենք այդ քո­ղի տակ եր­բեք լավ բան չեն անում: Պար­զա­պես, փոր­ձել են այս երի­տա­սար­դին դարձ­նել մեր անա­պա­հով եզ­դի հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րի առաջ­նորդ: Այդ ծրագ­րով նա փող կտար, մար­դիկ էլ կախ­ման մեջ կհայտն­վե­ին, հաս­կա­նա­լի է, որ վատ ապ­րող ըն­տա­նի­քը` լի­նի հայ, թե եզ­դի, ամեն ին­չի կա­րիք էլ ու­նի: Այս­պի­սի մի կեր­պար էին աճեց­նում, որը, բա­րե­բախ­տա­բար, մեզ հա­ջող­վեց շատ արագ իմա­նալ եւ դի­մել Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը, որն ի պա­տիվ իրեն` ճիշտ է, որո­շա­կի ձգձգում­նե­րով, բայց քրե­ա­կան գործ հա­րու­ցեց, մե­ղադ­րանք առա­ջադր­վեց, եւ հի­մա այդ երի­տա­սար­դի դա­տա­վա­րու­թյունն ըն­թա­նում է: Պատ­կե­րաց­րեք հիմ­նադ­րա­մը մե­կին ֆի­նան­սա­վո­րել է, որը արել է մի բան, ին­չը ոչ թե ան­թույ­լատ­րե­լի է, այլ հան­ցա­գոր­ծու­թյուն է: Այդ հիմ­նադ­րա­մը պետք է հեր­քեր եւ ասեր, որ կապ չու­նի այդ ազ­գա­յին թշնա­մու­թյուն սեր­մա­նե­լու հետ եւ թող­ներ դա­տա­րա­նին որոշ­մա­նը: Ի վեր­ջո, չմո­ռա­նանք, որ կա ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կած: Բայց` ոչ, նրանք ի սկզ­բա­նե սկսել էին հայ­տա­րա­րու­թյուն­ներ տա­րա­ծել, թե ապօ­րի­նի հե­տապնդ­վում է իրա­վա­պաշ­պա­նը: Տե­սեք, թե ինչ­պես են փոր­ձում ներ­կա­յաց­նել իրո­ղու­թյու­նը: Իսկ հե­տո ցուց­մունք է տա­լիս այդ երի­տա­սար­դը քննի­չին եւ ասում է, որ` այո, սուտ է ասել, բայց դա իր իրա­վա­պաշտ­պան գոր­ծու­նե­ու­թյան մասն է: Դե պատ­կե­րաց­րեք այս հայ­տա­րա­րու­թյան ստո­րու­թյու­նը: Աստ­ված մի արաս­ցե, եթե բա­խում­ներ լի­նե­ին հա­յե­րի եւ եզ­դի­նե­րի մի­ջեւ, զո­հեր լի­նե­ին, ի՞նչ պետք է ասեր` վայ կնե­րեք, իմ իրա­վա­պաշտ­պան գոր­ծու­նե­ու­թյան մա՞սն է:

– Չնշե­ցիք, թե, ի վեր­ջո, ո՞ւմ մա­սին է խոս­քը…

– Սա­շիկ Սուլ­թա­նյա­նի, բայց ան­ձը չէ կա­րե­ւոր: Նա մի փոքր հե­տե­ւանքն է այն սար­սա­փե­լի քաղց­կե­ղի, որն այդ օֆ­շո­րա­յին գրա­սե­նյա­կի տես­քով հայտն­վել է մեր երկ­րում: Սո­րո­սա­կան գոր­ծա­կալ­նե­րից 7 հո­գի հի­մա ամ­բաս­տա­նյա­լի աթո­ռին են: Չմո­ռա­նանք նա­եւ «Ռես­թարտ» խու­լի­գա­նախմ­բին, որ հար­ձա­կում գոր­ծեց «ՎԵ­ՏՕ» նա­խա­ձեռ­նու­թյան ղե­կա­վար Նա­րեկ Մա­լյա­նի վրա` իր տան շքա­մուտ­քի մոտ: Վեց հո­գով ստո­րա­բար հար­ձակ­վել էին մի հո­գու վրա` այն պայ­ման­նե­րում, երբ այդ մար­դու ան­չա­փա­հաս երե­խա­նե­րը կա­րող էին այդ ամե­նը տես­նել: Բա­րե­բախ­տա­բար, քա­ղա­քի կենտ­րո­նում էր, եւ ոս­տի­կա­նու­թյուն կար, որը կան­խե­ցին: Ավե­լի հա­յա­տյաց, ավե­լի ու­րի­շի կար­ծի­քը չհան­դուր­ժող, իմ հա­մոզ­մամբ, իր էու­թյամբ հան­ցա­վոր ցանց, դժվար է պատ­կե­րաց­նել: Իհար­կե, այդ ցանցն ու­նի նա­եւ թույլ տե­ղեր, չեմ կար­ծում, թե այդ­տեղ կան ինչ–որ գա­ղա­փա­րա­կան կողմ­նա­կից­ներ` բաց հա­սա­րա­կու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ Սո­րո­սի տա­րօ­րի­նակ տե­սու­թյան: Ուղ­ղա­կի, բո­լորն էլ փո­ղի մար­դիկ են, ու կա­րե­լի էր այս ամե­նի վրա ու­շադ­րու­թյուն չդարձ­նել, եթե այդ փո­ղի դի­մաց, իրենք կա­մա, թե ակա­մա չքան­դեն մեր պե­տա­կա­նու­թյու­նը: Բայց սրա դե­մը պետք է առ­նել, ին­չի հա­մար մենք ամեն ինչ անում ենք եւ շա­րու­նա­կե­լու ենք անել: Մենք այս հայ­ցա­դի­մու­մը ներ­կա­յաց­նե­լով` պար­զա­պես չենք կա­րող պարտ­վել:

– Ի՞նչ նկա­տի ու­նեք:

– Ան­կախ նրա­նից, թե դա­տա­րանն ինչ որո­շում կկա­յաց­նի, այդ որո­շու­մը կու­նե­նա իր հե­տե­ւան­քը: Կա­րող են հայ­ցա­դի­մու­մը վա­րույթ չըն­դու­նել, ին­չը կնշա­նա­կի, որ Սո­րո­սի գոր­ծա­կա­լա­կան ցան­ցը իշ­խում է այս երկ­րին: Կա­րող են վե­րա­դարձ­նել հայ­ցը, էլի նույ­նը կնշա­նա­կի: Կա­րող են ըն­դու­նել հայ­ցի ապա­հով­ման մի­ջոց չկի­րա­ռե­լը, ին­չը եւս նույնն է նշա­նա­կում: Եվ կա մյուս տար­բե­րա­կը` երբ մեր պա­հանջ­նե­րը գո­նե նախ­նա­կան կբա­վա­րար­վեն, որը ցույց կտա, որ պե­տու­թյունն ինչ–որ կի­սով չափ կյան­քի նշան­ներ ցույց է տա­լիս: Որ­պես­զի պարզ լի­նի, թե ինչ­քա­նով է վտան­գա­վոր այ­սօր այդ ցան­ցը եւ ինչ կոր­ծա­նա­րար ազ­դե­ցու­թյուն ու­նի, ասեմ, որ իրենք զավ­թել են պե­տու­թյան այն­պի­սի կա­րե­ւո­րա­գույն մար­մին­ներ, ինչ­պի­սիք են Հա­կա­կո­ռուպ­ցի­ոն կո­մի­տեն, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը, Բարձ­րա­գույն դա­տա­կան խոր­հուր­դը, էլ չա­սեմ, որ հի­մա էլ սո­րո­սա­կան­նե­րը նոր սահ­մա­նադ­րու­թյուն են գրում: Սա ուղ­ղա­կի ահա­վոր է հնչում:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ



Արման Ծառուկյանը՝ հունիսի 1-ին Իսլամ Մախաչեւի հետ մենամարտելուց հրաժարվելու մասինՇՏԱՊ. Քնչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում են․ ինչ քրեական գործով են ուժային կառույցները քննչական գործուղություններ իրականացվումՇՏԱՊ. Զառա Արամյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքՍի Ծինփինն ու Շոլցը հանդիպել ենՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումըՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-իԵկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Իրանն օձի գլուխն է.Եթե Իրանը սեփական տարածքից հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքումԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհեր»-ի քրոջ փեսայի գործով հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել.ArmLur.amՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են օրինագծերըԻնչ է կատարվում Հայկական Կարմիր խաչում այսօր. Բացառիկ մանրամասներ «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիՃապոնիան մտահոգված է Ռուսաստան-Չինաստան ռազմական համագործակցությամբՏրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԱյս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան ԱբրահամյանԱյսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ. ապրիլի 16-ի աստղագուշակՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անումԱպրիլի 16. Օրվա խորհուրդ2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում ենՌուսական բանակը ներխուժում է Նովոբախմուտովկա և Օչերետինո՝ շրջապատելով Բերդիչիին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսվածԱռաջինը կոտրվեցին նրանք, ովքեր հավատում էին, որ ամեն ինչ շուտով կավարտվի. Ռուզաննա Խաչատրյանը գրառում է կատարել«Ժողովուրդ». Պատգամավորին ստիպեցին «փոշմանել»ԱՄՆ-ում (Փենսիլվանիա, Սկրանթոն) այրվում է զինամթերքի գործարանՕչերետինոյի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը վերջնականապես փլուզվում է«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով«Բայդենը վախեցած է միջուկային զենքի կիրառման մասին Պուտինի մշտական ​ սպառնալիքներից». The Wall Street JournalՌուսական ուժերը, գրոհային ուղղաթիռների զանգվածային աջակցությամբ, հարձակում են սկսել Կրասնոխորիվկայի վրա (Քարտեզ)Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է. ԿՀՎ վերլուծաբանՍամվել Վարդանյանը բախվել է դավաճան իրականությանն ու հայտնվել ՁՊՎ-ում. Անի ԿարապետյանՀրկիզվել է Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված են Սողոմոն Թեհլերյանն ու Վիլյամ ՍարոյանըԿռիվ են անում, մեկը մյուսին անվանում է թուրք, խի՞ թուրք և ոչ թե նորզելանդացի. Փաշինյան (Video)1 մլն դրամանոց ընթրիքը լուսանկարներովՓաշինյանի հետ անգամ «Չալոն» չէր քայլի, եթե այն ժամանակ ասեր իր այսօրվա թեզերը. փորձագետՍԿԱՆԴԱԼ․Օդում կախված լուրերի համաձայն ՔՊ-ական պատգամավորը փորձ է անում ճնշել Արդարադատոթյան նախարարին, որպեսզի վերջինս հօգուտ Կարմիր Խաչի նախկին տնօրենի որոշում կայացնի․ Ցեղասպանությունը մարդկանց ոչնչացմանն ուղղված մտադրված հանցանք է, այլ ոչ թե որոշակի թվով մարդկանց սպանություն. Հայտնի փաստաբանը աղմուկ հանած հայտարարության մասինԴատապարտում եմ ցանկացած բռնություն՝ դա կլինի իշխանության, ընդդիմության, թե՛ շարքային քաղաքացու նկատմամբ․Հայտնի փաստաբանը աղմկահարույց միջադեպի մասինԶուգադիպությո՞ւն, թե գծված ծրագիրԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի«Գարիկ Մարտիրոսյանին 1 մետրից տեսավ, Մենչին կենդանի տեսավ». Կարեն Բաբաջանյանի չոր պատասխանը`Արմուշին.starnews.amՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի՝ ռասայական խտրականության ձևերի վերացման գործով լսումներ կանցկացվենԻրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում էսկալացիայի ուժեղացմանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода