ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն Սիմոնյան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Հարությունյան Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)

 «ԱՅՆ ՕՐԸ, ԵՐԲ ՀԱՇՏՎԵՆՔ ԱՐՑԱԽԻ ԿՈՐՍՏԻ ՀԵՏ, ՄԵՆՔ ԱՅՆ ԿԿՈՐՑՆԵՆՔ...». ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է նյույորքաբնակ  բեմադրիչ, դերասանուհի, «Սփյուռքի ձայն» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:

Տիկին Քոչարյան, Ձեր ջանքերով Արցախի թատրոնը շուտով հանդես կգա եվրոպական բեմերում: Կմանրամասնե՞ք:

– Այո, Արցախի թատրոնը պատրաստում եմ տանել եվրոպական հինգ քաղաքներ: Սկսում ենք մեր հյուրախաղերը հունիսի 17-ից՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքից: Հունիսի 22-ին խաղալու ենք Բելգիայի Բրյուսել քաղաքում, հունիսի 24-ին` Գերմանիայի Քյոլն , 26-ին` Բեռլին քաղաքներում,  իսկ  հունիսի 28-ին` Ավստրիայի Վիեննա քաղաքում: Մենք պետք է հունիսի 11-ին խաղայինք նաեւ Փարիզում, բայց այդտեղ լավ չկազմակերպեցին, կազմակերպչական աշխատանքներ չտարան, թեեւ ես Ֆրանսիայի բարեգործական կազմակերպության հետ աշխատում էի դեռեւս հունվար ամսից, բայց վերջին օրերին պարզվեց, որ Փարիզում տեղեկացված չեն:  Հատկապես հիասթափություն եմ ապրում Արցախի ներկայացուցչից` Հովհաննես Գեւորգյանից, որը թեեւ սկզբում պատրաստակամ էր, բայց հետո ասաց` ժամանակ չունեմ զբաղվելու Արցախի թատրոնի հյուրախաղերով: Թվում էր, թե ամենաշահագրգիռ մարդը՝ Արցախի թատրոնը եւ թատրոնի միջոցով Արցախը Փարիզում ներկայացնելու համար պետք է լիներ հենց Արցախի ներկայացուցիչը: Մենք ներկայացումը հավանաբար պետք է խաղայինք, եւ դա հենց նրա համար էր արված, որպեսզի հնարավորինս շատ օտարազգի հանդիսատես ունենանք: Ես մտածում էի, որ Հովհաննեսի միջոցով կարող էինք հրավիրել տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչների եւ ցույց տալ, որ իրենց առջեւ կանգնած է Արցախը: Մեկ անգամ եւս բոլորի ուշադրությունը հրավիրել Արցախի խնդրի վրա: Արվեստի միջոցով կարելի է լավագույնս ազդել մարդկանց գիտակցության վրա: Բայց, ցավոք, չկարողացա այդ միտքը հասցնել ո՛չ կազմակերպիչներին, ո՛չ էլ Արցախի ներկայացուցչի գիտակցությանը: Ի դեպ, ավելացնեմ, որ նրանցից նյութական ակնկալիք չունեի, քանի որ բոլոր ծախսերը վերցրել էի ինձ վրա: Չնայած այս ամենին` ուզում եմ շնորհակալությունս հայտնել Ֆրանսիայի բարեգործականին, որը երկու հազար հինգ հարյուր եվրո նվիրատվությունը փոխանցեց Բեռլինի բարեգործականին:

Փաստորեն, Դուք այդ ամենն անում եք Ձեր միջոցներով, արդեն իսկ որքա՞ն գումար եք ծախսել:

– Մեր ազգային նպատակների համար բարեգործություն անելը յուրաքանչյուր հայիս պարտքն է: Եվ չեմ սիրում բարձրաձայնել, թե որքան գումար եմ ծախսում: Այս ամենն անում եմ ոչ թե նրա համար, որ մենք գնում ենք ներկայացում խաղալու, այլ ուզում եմ, որ մանավանդ այսօր, երբ Արցախի հանդեպ այսպիսի վերաբերմունք կա, արցախցի արտիստներին ամեն տեղ տանել եւ ցույց տալ, որ Արցախը կա: Եվ նրանք այն մարդիկ են, որոնք անցել են պատերազմի միջով, կորուստներ են ունեցել: Որպեսզի նրանց ամբողջ Սփյուռքը տեսնի եւ հավատա այս մարդկանց, նրանց հետ հանդիպելով ուժեղացնի հավատը եւ հասկանա, որ մենք չենք կարող Արցախը կորցնել: Ինչպես ժամանակին մեծ պատմաբան Լեոն է գրել. «Արցախը մեր միջնաբերդն է: Եթե մենք Արցախը կորցնենք, թշնամին մեծ արագությամբ կմտնի Սյունիք: Սյունիքից կհասնի Երեւան»: Այն, ինչ-որ հիմա տեսնում ենք, որ թշնամին մտադրված է անել: Շատ բան չեմ կարող անել, բայց գոնե այս ձեւով փորձում եմ մեր սփյուռքահայության մեջ Արցախի հանդեպ հավատն ամրացնել, որ տեսնեն  իրենց առջեւ կանգնած դժվարությունների ու պատերազմի միջով անցած արցախցի այս խմբին, որն անսալով բոլոր դժվարությունները` կարողանում է կանգնել եւ դեռ ներկայացում խաղալ: Իսկ ներկայացումը հենց իրենց մասին է: Մեր Սյունիքի սարերի մեջ ապրող գյուղացու մասին է: Այն գյուղի մասին է, որի մասին Փաշինյանն ասում է` սառցակալած մի քանի գյուղեր են սարերի մեջ: Հենց այդ գյուղի ժողովրդի մասին է, թե ինչպես են ապրում եւ պահում իրենց գյուղը ու ինչպիսի հույս ունեն, որ իրենց գյուղերը կհարատեւեն: Դրանք քարեր չեն սարերի մեջ կորած: Նրանք մարդիկ են սարերի մեջ ապրող: Նույնը եւ Արցախը: Այսօր Արցախը շատ բան չունի, որ ինքն իրեն ներկայացնի: Թե ինչքան եվրո կկորցնեմ, կարեւոր չէ, բայց այդ կորուստը արժի այն գաղափարի համար, որ այսօր հայրենիք չկորցնենք: Արցախը առանձին Արցախ չէ: Արցախը Սյունյաց աշխարհի մի մասն է: Իսկ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք չէ: Դա մեր պատմական քաղաքն է, որտեղ Տիգրանակերտի հնածոները կան մինչեւ հիմա: Եվ արցախցու փոխարեն` թող ոչ մեկը չորոշի: Չի կարելի սահմանազատում դնել` արցախցի, հայաստանցի...

Ասում են, չէ՞ արցախցի, գյումրեցի, երեւանցի, լոռեցի...

– Բայց, համենայնդեպս, վանաձորցուն, գյումրեցուն կամ սեւանցուն համարում են իրենցը: Այնպիսի մի սահմանազատում են դնում` արցախցի եւ հայաստանցի... Այսինքն` Արցախն էլ Հայաստան չի՞: Եվ հեշտությամբ նվիրում են: Հետո էլ կնստեն դարդոտ երգեր կհորինեն ու կսկեն երգել ու լաց լինել, որ մեր երկիրը կորցրինք: Հետո ի՞նչ, որ ժամանակին Լենինն ու Ստալինը Արցախը տվեցին, հիմա էլ մե՞նք տանք թշնամուն...

– «Երկնքից երեք խնձոր ընկավ»  ներկայացումը շատ լավ հաջողություն ունեցավ Հայաստանում, Դուք «Իրավունքին» տված Ձեր հարցազրույցում ասել էիք, որ ԿԳՄՍ-ին հրավիրել էիք, բայց  նախարարությունից  չէին եկել նայելու ներկայացումը: Հիմա գոնե որեւէ հարցում աջակցո՞ւմ են: Չէ՞ որ մշակույթն էլ մի զենքի տեսակ է, որով ներկայանում ենք աշխարհին:

– Ոչ, Հայաստանից որեւէ մեկը չի աջակցում: Գուցե ԿԳՄՍ նախարարությունը կարող է պատճառաբանել, որ ես իրենց չեմ դիմել: Չեմ դիմել, որովհետեւ հույս էլ չեմ ունեցել, որ իրենք կաջակցեն: Եթե իրենք չեկան ընդամենն ի պաշտոնե ներկա գտնվելու ներկայացմանը, դրանցի հետո ես ինչպե՞ս նրանց դիմեի, թե Արցախի թատրոնը տանում եմ հյուրախաղերի, աջակցեք: Նույնն էլ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը... Հարցն այն է, որ կան ազգի համար ցավող մարդիկ, բայց հիմնականում ինչ-որ մի զանգված կա, որը չի գիտակցում տիրող իրավիճակի լրջությունը: Եվ այդ զանգվածն է հիմնականում քեֆի սեղաններին բաժակ բարձրացնում ազգի կենացը խմում եւ չի գիտակցում, որ հայրենիք ենք կորցնում: Իր համար մեկ է, Նախիջեւանը կորցրինք, ի՞նչ պակասեց իր սեղանից կամ գրպանից, որ Արցախը կորցնենք` ինչ պակասի: Դրա համար էլ մնացել ենք մի բուռ: Եվ ամենաահավորն այն է, որ մեր թշնամու ախորժակը չի փակվում, որովհետեւ տեսնում է ինչքան ախորժակը մեծ է, այնքան ավելի ունենում է: Տեսնում է, թե ինչպես ենք ամեն ինչին ասում` այո: Անունով խաղաղության դարաշրջան ենք բացում, բայց մեր երկիրը տալիս ենք երախը բաց թշնամուն, որը նույնիսկ չի ուզում մեր գերիներին վերադարձնի... Երբ տեսնում եմ Փաշինյան-Ալիեւ հանդիպումների ժամանակ բեղի տակ իրենից գոհ ժպտացող Ալիեւի դեմքը, ասում եմ` Ալիեւի եւ Էրդողանի երազանքը Հայաստանը կուլ տալն է: Եվ սա լավ առիթ է նրանց համար: Միակ քիչ թե շատ  բարեկամը, որ ունենք, ռուսն է, որը հիմա զբաղված է իր հսկայածավալ խնդիրներով: Ինչպես 20-րդ դարի սկզբին աշխարհը տակնուվրա էր առաջին համաշխարհային պատերազմի խնդիրներով եւ անտեսվում էր հայը, այնպես էլ հիմա է: Իսկ մեր թշնամին ինչպես անցյալում, այդպես էլ հիմա օգտագործում է այս պատեհ առիթը:

Վստահ եմ` տեղյակ եք, որ այսօր ակտիվ հանրահավաքներ են տեղի ունենում Հայաստանում: Ի՞նչ կարծիք ունեք:

– Այսօր Արցախի խնդիրների շուրջ ձայն բարձրացնելը, կարծում եմ` շատ կարեւոր է: Թե դա ինչ ձեւով կլինի, դժվարանում եմ ասել, քանի որ այն ժողովուրդը, որը դուրս է գալիս ցույցերի, շատ տարբեր է եւ նույնիսկ տարբեր նպատակներ ունի: Ուզում եմ ուղղակի կենտրոնանալ Դաշնակցության վրա: Ցավոք, չեմ կարող այսօրվա Հայաստանում գործող դաշնակներին դնել նույն նժարի վրա, ինչը անցյալի փառապանծ անձերն են եղել` Արամ Մանուկյան, Սիմոն Վրացյան, Ավետիս Ահարոնյան, Լեւոն Շանթ եւ այլք, որոնք 1918 թ.-ին կարողացան Ցեղասպանությունից հետո արնաքամ Հայաստանում ստեղծել Առաջին հանրապետությունը, որը հայրը եղավ մեր այսօրվա Հայաստանի Հանրապետության: Բայց այն, որ մինչեւ այսօր Դաշնակցությունը պահպանել է իր հայրենանվեր  գաղափարախոսությունը եւ չափազանց սրտացավ է վերաբերվում արցախյան այսօրվա իրավիճակին, այդ մեկն անառարկելի է: Ես, որպես Սփյուռքում 30 տարի ապրող անձ, կարող եմ ասել, որ Սփյուռքում հայապահպանության առյուծի բաժինն ընկած է Դաշնակցության ուսերին: Ես հասկանում եմ, որ ամբողջ Սովետական Միության տարիներին Դաշնակցությունը եղել է արգելված: Նույնիսկ Լեւոն Շանթի նման գրողն էր արգելված: Եվ մեր հանրության որոշ հատվածի մեջ տարիներով հակակրանք է սերմանվել Դաշնակցության հանդեպ, բայց շատ կուզենայի, որ կարծիք կազմելուց առաջ պատմական ուսումնասիրություն անեին: Ինչ վերաբերում է կոնկրետ միտինգներին, տեսնելով, թե այն ինչ ընթացք է ստանում, ուղղակի մեծ ցավ եմ ապրում:

Եվ վերջում` ի՞նչ ծրագրեր ունեք:

– Արցախի թատրոնի հետ ծրագրերս շատ են: Նախ ասեմ, որ Եվրոպա տանելուց առաջ ծրագրված էր եւ նույնիսկ պաստառներն էին տպված, որ պետք է գնայինք Ռուսաստանի չորս քաղաքներում խաղայինք` Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սանկտ Պետերբուրգ եւ Մոսկվա: Բայց պատերազմի պատճառով հետաձգվեցին: Եթե աշխարհին խաղաղություն լինի, մենք մեր ռուսաստանյան ծրագիրը կիրականացնենք երեւի աշնանը:  Դրանից հետո  մտադրություն ունեմ 2023 թվականի գարնանը իրենց բերել ԱՄՆ եւ Կանադա: Սրանք շատ բարդ ծրագրեր են, որովհետեւ տուրիստական հրավերով իրենք չեն կարող գալ, պետք է աշխատանքային վիզա ձեւակերպվի: Աշխատանքային վիզայի դեպքում ամեն մեկի համար մինիմում 1500 դոլար պետք է վճարեմ: Իսկ խումբը 14 հոգի է: Այնպես որ, սրանք մտքեր են, բայց ես վեց ամիս ապրել եմ Արցախում, չնայած մինչեւ այնտեղ գնալս ոչ մի ծանոթ, բարեկամ չունեի, բայց հիմա իմ կամքով, էությամբ ու սրտով դարձել եմ արցախցի ու պատասխանատվություն եմ զգում իմ հայրենիքի այդ հողակտորի հանդեպ: Դրա համար ուզում եմ, որ անպայման իրականացնեմ այս մեծ ծրագիրը: Նրանց ամեն տեղ տանեմ եւ դրանով ասեմ` ժողովո՛ւրդ, արթնացե՛ք... Արցախը կա, Արցախը մեր կողքին է եւ Արցախը ձեր աջակցությանն է սպասում: Մենք պետք է չհաշտվենք Արցախի կորստի հետ: Այն օրը, երբ հաշտվենք Արցախի կորստի հետ, մենք այն կկորցնենք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода