«ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. Հաջիև Արցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետին Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ Մանթաշյան Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. Հաջիև Ինչպե՞ս դուրս գալ պահքից 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան Ոչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ Բաբուխանյան

Այսօր Արցախի թեմայով հնարավոր չէ մեծ շարժում կազմակերպել. Գարիկ Քեռյան

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական զարգացումների, հանրահավաքային տրամադրությունների սպասումների ու անկումների մասին «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ:

«45-50 ՏՈԿՈՍ ՀԱՏՎԱԾ ԿԱ, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԷԼ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՋԱԿՑԵԼ»

– Ձեր գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շուրջ մեկ ամսից ավել շարունակվող «Դիմադրություն» շարժման փողոցում իրականացվող պայքարը դեպի մարմա՞ն է գնում, թե այն դեռեւս հնարավոր է փրկել նոր գործիքակազմի կիրառմամբ:

– Հիմա դժվար է ասել, թե ընդդիմությունը կդադարեցնի փողոցում պայքարը եւ կանցնի այլ մեթոդների, բայց ակնհայտ է, որ մեկ շաբաթ առաջ գրեթե կուլմինացային հասած կետից հետո, երբ տեղի ունեցան ընդհարումներ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում` կառավարական առանձնատների դիմաց, ակտիվության զգալի նվազում է նկատվում: Ինձ թվում է` ընդդիմությունը պարզապես գերագնահատեց այն իրադրությունը, որը ստեղծվել էր Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո, ըստ որի, պետք է իջեցնել Արցախի հարցում հայկական պահանջների նշաձողը, որպեսզի հնարավոր լինի որոշակի պայմանավորվածությունների գալ: Այդ նշաձողի իջեցումն ի՞նչ էր նշանակում, այդպես էլ որեւիցե մեկը մինչեւ վերջ չբացատրեց` ո՛չ իշխանությունը, ո՛չ բանակցային գործընթացում ընդգրկված ընդգրկված մյուս կողմերը, ո՛չ էլ Ադրբեջանը: Պարզապես ընդդիմությունը այն մեկնաբանեց որպես հրաժարում այն դրույթից, որ «Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում» եւ իրենք ներկայացրին իրենց անհամաձայնությունը, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Հաշվարկն այն էր, որ այս իրողությունը կարող է զանգվածային այնպիսի բողոքի ալիք բարձրացնել, որը կհանգեցնի իշխանափոխության: Այն ժամանակ շատերն էին հավատում, եւ կարելի էր կանխատեսել, որ այո՛, հանրապետության ազգաբնակչության մեծ մասը ոտքի կկանգնի Արցախի կարգավիճակի համար, եւ այդ ալիքի վրա տեղի կունենա իշխանափոխություն, որովհետեւ այն միտքն էր թեւածում, որ այս հարցում բոլոր քաղաքական ուժերը, հասարակության տարբեր շերտերը միակարծիք են, բայց ստացվեց այնպես, որ արցախյան հարցն առայժմ այն թեման չէ, որի հենքի վրա կարելի է առաջ բերել հզոր բողոքական շարժում: Սա չգիտեմ, թե ինչպես կարելի է որակել:

– Հիմա նաեւ թանկացումներ կան, բայց նույնիսկ սոցիալական բունտ չի հասունանում: Կարո՞ղ է սա պայմանավորված լինել հարթակում կանգնած անձերով, ինչը երբեմն փորձ է արվում` որպես հիմնական պատճառաբանություն ներկայացնել հրապարակ չգալու համար:

– Այստեղ պետք է լուրջ հետազոտություն անել: Ընդհանուր առմամբ` հակառակորդ քաղաքական ճամբարները նշում են այն, ինչ իրենք են մտածում: Իշխանամետ լրատվամիջոցներն ասում են, թե նույն մարդիկ են հարթակում կանգնած, նույն գաղափարներով, նույն ծրագրերով, նույն ոճով, նույն քաղաքական ուժերից, որոնք արդեն մեկ տարի առաջ պարտվեցին 2021 թվականի ընտրություններով: Այսինքն` այստեղ կարելի է տեսնել ժողովրդական ասացվածքի էֆեկտը, որ հնարավոր չէ նույն գետը երկու անգամ մտնել եւ դրա համար էլ տապալվում են: Բայց սա ավելի շատ ասում են նրանք, ովքեր չմիացան շարժմանը: Իմ դիտարկմամբ` ընդհանուր դաշտը եթե բաժանենք, կստացվի այսպես` մի 25-30 տոկոսը կարող է գնալ ընդդիմության հետեւից, 25-30 տոկոսը` իշխանության, բայց մի 45-50 տոկոս հատված կա, որը ե՛ւ 2021 թվականի ընտրությունների ժամանակ մնաց հանդիսատեսի վիճակում, ե՛ւ ներկա շարժման ժամանակ: Սա այն իներտ հատվածն է, որը չի վստահում ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանությանը, մինչդեռ նրա շարժը շատ էական է: Պատահական չէ, որ ընդդիմությունն անընդհատ տարբեր կոչերով դիմում էր եւ ասում` միացե՛ք, ակտիվացե՛ք, տանը մի՛ մնացեք, դո՛ւրս եկեք փողոց: Նրանք հասկանում էին, որ իրենք չեն կարող դիմել այն հատվածին, որը հստակ իշխանամետ է, այլ կարող են դիմել կրկնակի  ավելի մեծ զանգվածին, բնակչությանը, քաղաքացիներին, որոնք չեզոք են, իներտ են եւ ոչ մի կողմին էլ չեն վստահում: Ավելին` երբեւիցե չեն էլ ցանկանում մտնել շարժման մեջ` ասելով, որ ընդդիմությանը չեն վստահում, իշխանությանն էլ չեն ուզում աջակցել: 

«ԵԹԵ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ՉԵՆ ՄՏԱԾԵԼ, ԱՐԴԵՆ ՃԻՇՏ ԿԼԻՆԻ ԱՆՑՆԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐԹԱԿ»

– Փաստորեն, Ձեր նշած այդ 45-50 տոկոս զանգվածին դեռ պետք է ապացուցե՞լ, որ իրոք իրավիճակն օրհասական է, թե՞ դեռ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որ կարողանում են շարունակել մնալ անտարբեր: 

– Գուցեեւ ճիշտ եք ասում, բայց մի իրողություն է ինձ մոտ արդեն կարծրացել, որն ազգային շարժման տեսակետից վատ է, բայց իշխանության համար բավականին բարենպաստ է: Նկատի ունեմ այն, որ այսօր Արցախի թեմայով հնարավոր չէ մեծ շարժում կազմակերպել եւ մարդկանց ոտքի հանել այն քանակի, որ տեղի ունենա իշխանափոխություն: Գիտեք, ինչպիսի իրավիճակ է` 2018 թվականին հազարավոր մարդիկ մտան շարժման մեջ, կատարեցին իշխանափոխություն, հետո նույն մարդիկ այդ տարվա դեկտեմբերին քվեարկեցին «Քաղացիական պայմանագրին», իսկ մեկուկես տարի հետո` նույն այդ մարդիկ կրկին հաստատեցին իրենց ընտրությունը` 2021 թվականի ընտրությամբ: Հիմա ընդդիմությունը դիմում է ժողովրդին, քաղաքացիներին, ազգաբնակչությանն` առանց հստակ վերլուծելու այն իրողությունը, որ արդյոք այս նույն մարդկանց նորից երրորդ անգամ դիմելով` կարելի է հասնել իշխանափոխության: Այստեղ շատ մեծ հարցական կա: Ես նկատեցի, որ շարժման ընթացքում ժողովրդահաճո գործողությունները գրեթե մեծամասնություն էին կազմում` այն, ինչ-որ մենք անվանում ենք ազգային պոպուլիզմ` սկսած 19-րդ դարի ֆիդայական, ազգայնական երգերից վերջացրած Արցախի պահպանման կոչերով, հայրենասիրական ելույթներով եւ այլն, բայց ստացվեց այնպես, որ բնակչության համար չգիտեմ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով, այս ամենն այն չէ, որ իրենց բերի հրապարակ` իշխանափոխության համար պայքարի: Ընդհանրապես, քաղաքականության մեջ միշտ վերելքներ եւ վայրէջքներ լինում են: Անհնար է վայրէջքի գործընթացքում գտնվող պրոցեսին տալ վերելքի բնույթ: Սա նույնն է, որ գետին ասես` հոսի ոչ թե դեպի ներքեւ, այլ դեպի վերեւ: 2018 թվականը  պիկն էր, դրանից հետո անընդհատ նվազում է կատարվում, հասարակական, քաղաքական ակտիվության կորն իջնում է ցած:

– Բայց ինչքա՞ն կարող է դեռ իջնել այդ կորը, կարծես թե, հասել ենք արդեն «պլենտուսի» մակարդակի, սրանից ներքեւ էլ ո՞ւր:

– Տարբեր տեսակետներ կան. մեկի կարծիքով` «պլենտուսի» մակարդակ է, մյուսի կարծիքով` ոչ, դեռ «պլենտուսից» վերեւ է: Բայց խոսքն այն մասին չէ, թե ինչ մակարդակի ենք հասել կամ ինչի ենք գնում, պարզապես, եթե դու դիմում ես հեղափոխական փողոցի պայքարին եւ հույս ունես, որ փողոցային պայքարով հասնելու ես իշխանափոխության, պետք է հաշվարկ անես` արդյոք մարդիկ դուրս կգան այդ փողոց եւ ի՞նչ գաղափարներով: Եթե առաջարկում ես սոցիալական գաղափարներ` հույս ունենալով, որ սոցիալական պոպուլիզմը կհանի նրանց փողոց, էլի պետք է հաշվարկ անես, թե մոտավորապես հասարակության որ շերտերը այդ լոզունգների հետեւից կգնան: Իսկ եթե մարդկանց դիմում ես` փողոց հանելու համար, ազգայնական լոզունգներով, պետք է եւս հաշվարկ ունենաս` այդ հասարակությունը հիմա այդպիսի՞ն է, թե` ոչ: Սա է պատճառը, որ մարդիկ միմյանց մեղադրում են տարբեր վիրավորական արտահայտություններով, թե «ով փողոց դուրս չի եկել, դավաճան է», «ով փողոց է դուրս եկել, հայրենասեր է», իսկ ով ո՛չ դուրս է եկել, ո՛չ դեմ է, ճահճում է: Բայց սա չէ կարեւորը, այլ այն, որ շարժումը սկսելուց առաջ պետք է հստակ վերլուծություն ունենաս եւ համոզված լինես, որ քո առաջարկած ծրագրով կամ գաղափարով մարդիկ դուրս կգան: Ի դեպ, ընդդիմության պայքարի անհաջողության համար վճռական եղավ նաեւ այն, որ չկարողացան ձերբազատվել այդ «նախկին թալանի» մեղադրանքից, նորից այդ մեղադրանքները հնչեցնելով` իշխանությունը հաջողությամբ օգտագործեց այն, ինչը շատ հստակ դեռեւս մարդիկ ընդունում են: Եվ երկրորդ` իշխանամետ ուժերը կարողացան պտտել այն քարոզչական դրույթը, որ այս ընդդիմությունը եթե եկավ իշխանության, կարող է լինել պատերազմ: Ու քանի որ հասարակությունը շատ է կոտրված եւ հիասթափված այս արյունահեղ վերջին պատերազմից հետո, գուցեեւ իսկապես հավատաց, որ իշխանափոխությունից հետո կարող է լինել պատերազմ: Արդյունքում այդ պասիվ, իներտ, չեզոք զանգվածն այդպես էլ մնաց` ո՛չ թեքվեց իշխանության կողմը, ո՛չ էլ ընդդիմության: Իսկ նրանք այսօր, նորից եմ ասում, կեսից շատն են:

– Հետեւապես ի՞նչ անել, ընդդիմությունը հավաքի Ֆրանսիայի հրապարակի վրանները եւ սպասի իշխանափոխության համար ավելի բարենպաստ շրջանի՞, թե՞, օրինակ, պայքարի կոնկրետ առաջնորդի անուն տալով, կարող է եւ բեկում լինել փողոցում:

– Ես իրենց խոհանոցում չկամ, սա արդեն պետք է որոշեն ընդդիմության ղեկավարները: Եթե իրենք մտածել են այնպիսի նոր մեխանիզմներ, որոնցով կկարողանան փողոցի ճնշումն ուժեղացնել եւ համոզված են, որ սա ճիշտ ճանապարհ է, ուրեմն` վրանները չպետք է հավաքել: Իսկ եթե նոր մեխանիզմներ չեն մտածել եւ, ըստ էության, մասնակիցների քանակը ոչ թե աճում է, այլ նվազում, բնականաբար, արդեն ճիշտ կլինի անցնել խորհրդարանական պայքարի հարթակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԷՄենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևԱրցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետինՏապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ ՄանթաշյանԱդրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԻնչպե՞ս դուրս գալ պահքից102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերըԲաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ ՍտեփանյանՈչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ ԲաբուխանյանՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода