Iravunk.com | «ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ՝ ԴԱՀԼԻՃ ԼՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԻՍԿ ՕՐՀԱՍԱԿԱՆ ՊԱՀԻՆ` ԹՈՂՆՈՒՄ ՄԵՆԱԿ».ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ Կրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է «Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան «Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը «Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ուկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկոն Օչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված է Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա Վարդանյան

«ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ՝ ԴԱՀԼԻՃ ԼՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԻՍԿ ՕՐՀԱՍԱԿԱՆ ՊԱՀԻՆ` ԹՈՂՆՈՒՄ ՄԵՆԱԿ».ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ հետ:

Սոցցանցերում եւ մամուլում մեծ աղմուկ էր բարձրացել, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կայանալու է մի ներկայացում, որի գովազդային պաստառի վրա հայկական լավաշը  վերածվել էր ռուս արտիստների համար ներքնազգեստի: Ի՞նչ կասեք այս մասին:

– Միանգամից իմ աչքին էլ զարնեց այդ ցուցատախտակը: Որքանով հասկացա` մեր հյուրերի նախաձեռնությունն էր:  Դրանով Մոսկվայից ժամանած հյուրերը չգիտակցելով, թե ինչ է մեր համար լավաշի խորհուրդը, փորձում են օգտագործել իրենց մտածելակերպին համապատասխան: Սա անընդունելի է ինձ համար, եւ կարծում եմ` մենք չպետք է հանդուրժենք: Մի այսպիսի խոսք կա` «Վ չուժոյ մոնաստիր սո սվոյիմ ուստավոմ նե խոդյատ»: Պետք չէ արհամարհել եւ անտեսել այն բաները, ինչ-որ մեզ համար կարեւորություն ունեն, մանավանդ այս օրերին, երբ շատ ցավալի է ցանկացած ոտնձգություն մեր խորհրդանիշների նկատմամբ: Կարծում եմ` այդ ամենին պետք է  շատ զգույշ վերաբերվել:

Մոսկվայից ժամանած հյուրերն իրենց մենթալիտետով կարող էին չհասկանալ, իսկ Սունդուկյան թատրոնի ղեկավարությո՞ւնը...

– Ո՞ւր է ընդհանրապես Սունդուկյան թատրոնը: Չեմ նկատում, որ Սունդուկյան թատրոնի ժողովուրդը կանգնած է ազգի կողքին` մեզ համար կարեւոր վճռական էտապում: Դրա համար ցանկացած այդպիսի քայլ նրանց կողմից ինձ համար ոչ թե ընդունելի է, այլ` կանխատեսելի: Երեւի այդ ցուցատախտակի համար ինչ-որ գումար են առաջարկել թատրոնին, նրանք էլ համաձայնել են: Ցավոք, այսօր ՀՀ-ում վաճառվում է ամեն ինչ: Տվյալ դեպքում նաեւ Սունդուկյան թատրոնն այսօր վաճառում է այն իդեաները, որը մենք ունեինք:

Ցավով կարելի է նկատել, որ այսօր շատ քիչ մշակույթի գործիչներ են պայքարի դուրս եկել: Ըստ Ձեզ, այդպիսի անտարբեր վերաբերմունքը երկրի ճակատագրի նկատմամբ ինչո՞վ է պայմանավորված:

– Դուք առիթ ունենում եք պարբերաբար իրենց հետ կապ հաստատել: Ուղղեք այդ հարցն իրենց: Իմ կարծիքով՝ սրանք առաջին հերթին ուղղակի վախեր են, որոնք իրենք ունեն: Երեւի վախենում են, որ զրկվեն իրենց աշխատավարձից, աթոռից... Վախենում են, որ համացանցում ինչ-որ «ծիգրովկաներով» տյոտյաներ անպատվեն: Մտավորականն իրավունք չունի ինչ-որ բաներից վախենա եւ թաքնվի նման պատճառների հետեւում:

Բայց չէ՞ որ թուրքը եթե մտավ մեր երկիր, այլեւս կարող է իրենց աշխատատեղերից կամ աշխատավարձից էլ զրկվեն:

– Իրենք կծառայեն թուրքերին, կխաղան թուրքական թատրոններում, կնկարվեն թուրքական սերիալներում, որտեղ հայերին կպատկերեն արդեն թուրք ռեժիսորները: Կարծում եմ, որ իրենք այդ ամեն ինչին պատրաստ են` միայն թե գումար առաջարկեն դրա դիմաց:

Մշակույթը հուզական բնագավառ է, եւ չես կարող նույնիսկ պատկերացնել, որ կծախվես, բայց որ նայում ենք որոշ մարդկանց գործունեությանը, հիասթափություն ենք ապրում:

– Կարծում եմ` մեր պահանջներն էին շատ մեծ: Դրա համար էլ հիասթափվում ենք: Մեզ թվում էր, որ մշակույթի գործիչներն արժեհամակարգ կրող են: Եվ այդ միֆը, որ այսօր տրաքել է, բերում է, ցավոք, հիասթափության: Ցանկացած ստեղծագործ մարդու առաքելությունն է` ծառայել իր ժողովրդին, բայց նրանք չեն ծառայում ժողովրդին, ազգին, պետությանը: Տվյալ դեպքում գումար աշխատելու համար`  իրենք օգտագործում են հանդիսատեսին, բայց երբ պահը գալիս է, որ պետք է այդ նույն հանդիսատեսի կողքին լինեն հրապարակում կամ այլ իրավիճակներում սատարելու, նրանք արդեն դրան վերաբերվում են այնպես, որ իրենք դուրս են քաղաքականությունից: Օգտագործում են հանդիսատեսին՝ դահլիճ լցնելու համար, իսկ օրհասական պահին` թողնում են մենակ:

Կան ժողովրդական արտիստներ, որոնց չենք տեսնում ժողովրդի կողքին պայքարելիս: Իրենց միայն կոչում ստանա՞լն էր պետք, էլ ժողովրդական չե՞ն:

– Նախկին իշխանություններից վերցրին ժողովրդական արտիստի տիտղոսը, հետո այդ տիտղոսով սկսեցին դավաճանել ազգին, ժողովրդին...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода